Միխայել Շումախեր
Միխայել Շումախեր (գերմ.՝ Michael Schumacher, [ˈmɪçaʔeːl ˈʃuːmaχɐ] հունվարի 3 1969, Հյուրտ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Գերմանիա)՝ գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ է, ով ներկայացնում է Mercedes GP խումբը։ 11 տարի անցկացնելով "Ֆեռարի" թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն վարորդներից մեկը։ Ըստ ֆորմուլա մեկի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։ 2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։
Միխայել Շումախեր Michael Schumacher | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1969[1][2][3][4] (50 տարեկան) |
Ծննդավայր | Հյուրտ, Rhein-Erft District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | Ֆորմուլա 1 ավտոարշավորդ, դիվանագետ և մոտոարշավորդ |
Ամուսին | Կորինա Շումախեր |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արծաթե դափնետերև Աստուրիայի արքայադստեր մրցանակ սպորտի բնագավառում L'Équipe չեմպիոնների չեմպիոն Laureus համաշխարհային մարզական մրցանակաբաշխություն Սարաևոյի պատվավոր քաղաքացի և Hall of Fame des deutschen Sports? |
Երեխաներ | Mick Schumacher? |
Կայք | michael-schumacher.de |
Ստորագրություն![]() | |
Michael Schumacher Վիքիպահեստում |
ԵրիտասարդությունԽմբագրել
Միխայելի մրցարշավորդային կարիերան սկսվել է վարորդական իրավունք ստանալուց հետո, նրա հայրը՝ Ռոլֆը, տեղական երկաթուղու կառավարիչ էր: Միխայել Շումախերը ղեկին է նստել չորս տարեկանում, իսկ արդեն հինգ տարեկանում նա հաջողությամբ մասնակցել է խաղաթղթային մրցումներին։ Մանկական տարիքում Միխայելը զբաղվել է նաև այլ մարզաձևերով, մասնավորապես՝ ձյուդոյով: Բայց ի վերջո որոշել է կենտրոնանալ կարտինգի վրա[6]: 14 տարեկանում նա ստացել է ավտոմրցարշավորդի իր առաջին լիցենզիան և սկսել է հանդես գալ պաշտոնական մրցումներում: 1984 թվականից մինչև 1987 թվականը Միխայելը հաղթել է գերմանական և եվրոպական կարտինգի մի շարք առաջնություններում, այդ թվում `«Ֆորմուլա Կյոնիգ» շարքը: 1990 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը Գերմանիայի Ֆորմուլա 3 մրցարշավում: 1991 թվականին նա շարունակել է բարձրանալ հաջողության աստիճանններով՝ հանդես գալով ճապոնական Ֆորմուլա 3000-ում: Որպես Mercedes Junior երիտասարդական ծրագրի անդամ՝ մասնակցել է Մրցարշավի համաշխարհային առաջնությանը՝ մրցակցելով Կառլ Վենդլիգեների և Հայնց Հարալդի հետ, 1990 թվականին հաղթել է Մեխիկոյի (Մեքսիկա) Sauber-Mercedes C11 մրցույթում, իսկ 1991 թվականին «Աուտոպոլիսում» (Ճապոնիա) Sauber-Mercedes C291z-ում (երկու անգամ Կարլ Վենդլինգերի հետ): Մեկ շաբաթ անց Միխայելը Սպայում ապշեցրել է բոլորին, իր առաջին ելույթի համար յոթորորդ անգամ որակավորվեով Ֆորմուլա-1-ի մեքենան, որը Jordan-Ford-ի ամենահզոր մեքենան չէ։
Գործունեություն «Ֆորմուլա-1»-ումԽմբագրել
ԴեբյուտԽմբագրել
1991 թվականին՝ 10 մրցարշավերից հետո, Էդդի Ջորդանը Շումախերին հրավիրել է հանդես գալու Բելգիայի Գրան պրիում իր «Ջորդան» թիմում՝ տաքսիստի հետ վիճաբանության պատճառով բանտում հայտնված մրցարշավորդ Բերտրան Գաշոյի փոխարեն։ Վիլլի Վեբերը՝ Շումախերի մենեջերը, Ջորդանին վստահեցրել է մրցարշավորդի տաղանդների մասին՝ հայտարարելով, որ մրցարշավորդը լավ գիտի այդ երթուղին (Գերմանիայում Շումախերների տունը գտնվում էր բելգիական մայրուղուց համեմատաբար ոչ հեռու)։ Իրականում Շումախերն առաջին անգամ է հանդես եկել այնտեղ: Մեկնարկից առաջ Շումախերի մեքենայի ընդամենը մեկ թեստ է եղել՝ անձրևի տակ Սիլվերսթոունում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119092069 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Михаэль Шумахер. Чистая скорость