Լուի դը Ֆյունես
Լուի դը Ֆյունես (ֆր.՝ Louis Germain David de Funès de Galarza, հուլիսի 31, 1914[1][2][3][…], Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4] - հունվարի 27, 1983[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան։
Լուի դը Ֆյունես ֆր.՝ Louis de Funès | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հունվարի 27, 1983[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Le Cellier |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կատակերգու, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կրկնօրինակող, սցենարիստ, թատրոնի դերասան, դաշնակահար, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Germaine Carroyer?[5] և Jeanne de Funès?[6] |
Երեխա(ներ) | Օլիվիե դը Ֆյունես և Daniel de Funès de Galarza?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
louisdefunes.com | |
Խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, որոնցից են Ֆանտոմասի և Ժանդարմի մասին ֆիլմաշարերը։
Կենսագրություն
խմբագրելԼուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա։ Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են։ Նրա հայրը՝ Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող։ Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում։ Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը։
Մանուկ ժամանակ Լուի դը Ֆյունեսը իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»։ Նա ոչ վատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։ Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում։ Նա աշխատում էր քիչ վարձատրվող աշխատանքներում, որտեղից նրան հաճախ ազատում էին գործից։ Դրանից հետո նա դարձավ դաշնակահար՝ հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում։ Հաճախորդներն այնտեղ միշտ ծիծաղում էին, երբ Լուին ծամածռություն էր անում։
1936 թ.-ին Լուի դը Ֆյունեսն ամուսնացավ Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ։ Նրանք ունեցան մի որդի՝ Դանիելը։ 1942 թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Փարիզի պաշարման ժամանակ Լուի դը Ֆյունեսը երաժշտական դպրոցում դաշնամուր էր դասավանդում, որտեղ էլ նա սիրահարվում է քարտուղարուհի Ժաննա Ավգուստին դը Բարթելեմեյ դը Մոպասան։ Ժաննան սիրահարվեց «փոքրիկ մարդուն, որը ջազ էր խաղում իբրև աստված»։ Նրանք 1943 թվականին ամուսնացան և միասին եղան 40 տարի՝ մինչև Լուի դը Ֆյունեսի մահը (1983)։ Նրանք ունեին երկու որդի՝ Փաթրիկը և Օլիվյեն։
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինեմատոգրաֆում։ Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում։ 1945 թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր։ Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ ուներ։
1958 թ.-ին Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին՝ որսագող Բլերոյին։ Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց։ Այս ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»։ Այս ֆիլմը Ռուսաստանում ավելի հայտնի է «Բլերո» անվան տակ։ 60-ականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում։ Այս տարիներին նա նկարահանվեց Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում։ Ռեժիսորը հենց սկզբից պլանավորել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում, նա սահմանափակվեց ընդամենը երեք ֆիլմով և վերջին եղավ «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» ֆիլմը։
Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տասը միլիոն հանդիսատեսների կողմից։ Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը։
Ինքը՝ Լուի դը Ֆյունեսն իր կարիերայի մասին ասել է «Ես չեմ ափսոսում իմ կարիերայի դանդաղ աճի համար։ Այդ դանդաղությունն ինձ օգնեց հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռ անհայտ էի, ես փորձում էի դետալներով, միմիկաներով և ժեստերով գեղեցկացնել իմ փոքր դերերը, որոնք տրվում էին ինձ։ Արդյունքում ես ձեռք բերեցի որոշ կատակերգական հմտություններ, առանց որի չէի կարողանա իմ կարիերան զարգացնել։ Դրա համար էլ եթե նորից հարկ լինի ամեն ինչ սկսել նորից, ես չէի հրաժարվի այս ճանապարհից։
1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
1975 թվականին Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ տարավ։ Բժիշկների պնդմամբ դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։
Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից` նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում։ Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում։ «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը։ Նա մահացել է 1983 թ.-ի հունվարի 27-ին՝ սրտի կաթվածից։
Դերասանն ունի երեք որդի՝ Օլիվյե դը Ֆյունեսը «Էր Ֆրանս» ավիաընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար պրոֆեսիոնալ դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանև և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողեց դերասանական կարիերիան), Փաթրիկ դը Ֆյունես՝ մասնագիտությամբ բժիշկ և Դանիել դը Ֆյունես։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1973 - Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ
- 1980 - «Սեզար» կինոմրցանակ «Ժլատը» ֆիլմի համար
Ֆիլմագրություն
խմբագրելՍկզբնական դերերը (հիմնականում փոքր դերակատարումներ)
խմբագրել- 1947 - «Վեց կորցրած ժամ» (Six heures à perdre)
- 1947 - «Վերջին ապաստարան» (Dernier refuge)
- 1948 - «Շրջագայություն անհայտի համար» (Croisière pour l'inconnu)
- 1949 - «Դյու Գեկլեն» (Du Guesclin)
- 1949 - «Առաքելություն Տանժիրում» (Mission à Tanger)
- 1949 - «Ես սիրում եմ միայն քեզ» (Je n'aime que toi)
- 1949 - «Լույս է ընծայվել» (Vient de paraître)
- 1949 - «Մի օրվա միլիոնատերները» (Millionnaires d'un jour)
- 1950 - «Ցտեսություն, պարոն Գրոկ» (Au revoir M. Grock)
- 1950 - «Մեր սերը հանգստյան օրեր չունի» (Pas de week-end pour notre amour)
- 1950 - «Իմ ընկեր Ստեֆանը» (Mon ami Sainfoin)
- 1950 - «Մի ոմն պարոն» (Un certain monsieur)
- 1950 - «Հաջող հանդիպում» (Rendez-vous avec la chance)
- 1950 - «Ադեմեյը սահմանագծի պահակակետում» (Adémaï au poteau-frontière)
- 1950 - «Առաջին մասնակցություն» (Prima comunione)
- 1950 - «Ապօրինի ժպիտ» (La rue sans loi)
- 1950 - «Խաղացողները» (Les joueurs)
- 1950 - «Ծղոտե սիրեկանը» (L'amant de paille)
- 1950 - «Կյանքը խաղ է» (La vie est un jeu)
- 1950 - «Հաճելի խելագարություն» (Folie douce)
- 1951 - «Զազրախոսության թագավորը» (Le roi du bla bla bla)
- 1951 - «Հասցեն անհայտ է» (Sans laisser d'adresse)
- 1951 - «Ալ վարդը» (La rose rouge)
- 1951 - «Բոնիֆիցիյ-սոմնաբուլա» (Boniface somnambule)
- 1951 - «Բիբի Ֆրիկոնտեն» (Bibi Fricotin)
- 1951 - «Նրանք հինգն էին» (Ils étaient cinq)
- 1951 - «Ուղևորություն դեպի Ամերիկա» (Le voyage en Amérique)
- 1951 - «Ազատ օր չկա պարոն մարզպետի համար» (Pas de vacances pour Monsieur le Maire)
- 1951 - «Հնդկահավը» (Le dindon)
- 1951 - «Թույն» (La Poison)
- 1951 - «Իմ կինը հիանալի է» (Ma femme est formidable)
- 1951 - «Սերը անձրևանոցի տակ» (Un amour de parapluie)
- 1951 - «Խանութը վաճառվում է» (Boîte à vendre)
- 1951 - «Երիտասարդ չեմպիոնները» (Champions Juniors)
- 1952 - «Յոթ մահացու մեղքեր» (Les sept péchés capitaux)
- 1952 - «Պարոն Լեգինյոն Սլաքավորը» (Monsieur Leguignon, lampiste)
- 1952 - «Ամուսնական գործակալություն» (Agence matrimoniale)
- 1952 - «Սերը մեղք չէ» (L'amour n'est pas un péché)
- 1952 - «Պարոն Տաքսի» (Monsieur Taxi)
- 1952 - «Հարգալից անբարոյականը» (La p... respectueuse)
- 1952 - «Պարոն Պեռլի փախուստը» (La fugue de Monsieur Perle)
- 1952 - «Նա և ես» (Elle et moi)
- 1952 - «Օրինապահ մարդու կյանքը» (La vie d'un honnête homme)
- 1952 - «Մեծ իշխանների շրջագայությունը» (La tournée des grands Ducs)
- 1952 - «Ութերորդ արվեստը և վարվելակերպը» (Le huitième art et la manière)
- 1953 - «Կորչի գրողի ծոցը առաքինությունը» (Au diable la vertu)
- 1953 - «Փարիզի ճնճղուկները» (Moineaux de Paris)
- 1953 - «Գիշերային գործընկերները» (Les Compagnes de la nuit)
- 1953 - «Անմեղները Փարիզում» (Innocents in Paris)
- 1953 - «Կապիտան Բոլվինը» (Capitaine Pantoufle)
- 1953 - «Ավագ աշակերտուհիների ննջասենյակը» (Dortoir des grandes)
- 1953 - «Թեթև և կարճ է հագնված» (Légère et court vêtue)
- 1953 - «Իմ եղբայրը Սենեգալից» (Mon frangin du Sénégal)
- 1953 - «Գիշերվա ասպետը» (Le chevalier de la nuit)
- 1953 - «Ծիծաղ» (Le rire)
- 1954 - «Պարոն Բարդի արտասովոր ցանկությունը» (L'étrange désir de Monsieur Bard)
- 1954 - «Հացը խոտի վրա» (Le blé en herbe)
- 1954 - «Եղբայրություն» (Fraternité)
- 1954 - «Խարդավանիչուհիները» (Les Intrigantes)
- 1954 - «Մադմուազել Նիտուշը» (Mam'zelle Nitouche)
- 1954 - «Տառապանքներ» (Tourments)
- 1954 - «Հելեն Մարիմոնի գաղտնիքը» (Le secret d'Hélène Marimon)
- 1954 - «Հավատացեք ինձ» (Faites-moi confiance)
- 1954 - «Բուլոնյան անտառի ծովահենները» (Les corsaires du Bois de Boulogne)
- 1954 - «Տղամարդկանց միայն այդ մասին չէ որ հետաքրքրվում են» (Les hommes ne pensent qu'à ça)
- 1954 - «Այդքան տարբեր ճակատագրեր» (Le mouton à cinq pattes)
- 1954 - «Ապրիլյան ձուկը» (Poisson d'avril)
- 1954 - «Ծառայողական աստիճան» (Escalier de service)
- 1954 - «Ընտանեկան տեսարան» (Scènes de ménage)
- 1954 - «Ա՜խ, այդ հիանալի բաքոսուհիները» (Ah! Les belles bacchantes)
- 1954 - «Հայրս, մայրս, սպասուհին և ես» (Papa, maman, la bonne et moi)
- 1955 - «Ինգրիդ՝ ֆոտոմոդելի պատմություն» (Ingrid - Die Geschichte eines Fotomodells)
- 1955 - «Պեպը օրենքներ է հաստատում» (Les pépées font la loi)
- 1955 - «Երկար ատամներ» (Les dents longues)
- 1955 - «Հայրս, մայրս, իմ կինը և ես» (Papa, maman, ma femme et moi)
- 1955 - «Խշխշոց» (Frou-Frou)
- 1955 - «Անտանելի պարոն Շատախոսը» (L'impossible Monsieur Pipelet)
- 1955 - «Հուսարները» (Les hussards)
- 1955 - «Առանց սահմանների աղջիկը» (Mädchen ohne Grenzen)
- 1955 - «Երբ Փարիզը մեզ ասեց» (Si Paris nous était conté)
- 1956 - «Բարի լույս, ժպիտ» (Bonjour sourire! )
- 1956 - «Հայրիկի հանցախումբը» (La bande à papa)
- 1956 - «Փողոցների օրենքը» (La Loi des rues)
Վաղ դերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1956 | ռուս.՝ Малютки у простофили | Bébés à gogo | Սելեստին Ռեյթեր | Կատակերգություն | Պոլ Մինյե | |
1956 | Կարճամտություն | Courte tête | Պրոսպեր | Կատակերգություն | Նոբեր Կորբանո | |
1956 | Փարիզի միջով | La traversée de Paris | Յամբիեր | Կատակերգություն | Կլոդ Օտան-Լարա | |
1957 | Բացարձակապես տեղին չի | Comme un cheveu sur la soupe | Պիեռ Կուզեն | Կատակերգություն | Մորիս Ռեգամեյ | |
1958 | Բռնված չէ, գող չէ | Ni vu, ni connu | Բլերո | Կատակերգություն | Իվ Ռոբեր | |
1958 | Կյանքը երկուսով | La vie à deux | Մսյո Ստեֆան, նոտար | Կատակերգություն | Կլեմեն Դյուոր | |
1958 | Տաքսի, կցասարք և կորրիդա | Taxi, Roulotte et Corrida | Մորիս Բերջեր | Կատակերգություն | Անդրե Յունեբել | |
1959 | Տոտոն Մադրիդում | Totò, Eva e il pennello proibito | Պրոֆեսոր Ֆրանսիսկո Մոնթիել | Կատակերգություն | Ստենո | |
1959 | ռուս.՝ Пройдоха | I tartassati | Էտոր | Կատակերգություն | Ստենո | |
1959 | Իմ գնչու ընկերը | Mon pote le gitan | Վեդրինես | Կատակերգություն | Ֆրանսիս Գիր | |
1960 | Որոշներին ավելի սառն է դուր գալիս | Certains l'aiment... froide | Անգ Գալոպին | Կատակերգություն | Ժան Բաստիա, Գայ Լայոնել |
|
1960 | Պարզահոգին | Candide ou l'optimisme au XXe siècle | Գեսպատո | Կատակերգություն | Նորբեր Կորբանո | |
1960 | Մերձքաղաքային գնացքներ | Les tortillards | Էմիլ Դուրանդ | Կատակերգություն | Ժան Բաստիա | |
1961 | Կապիտան Ֆրակաս | Le Capitaine Fracasse | Սկապին | Մարտական, Արկածային |
Պիեր Գասպար-Յուի | Ժան Մարե |
1961 | Ամերիկյան գեղեցկուհին | La belle Américaine | Վիրալոտի եղբայրը, շտապի պետ և կոմիսիայի խորհրդական | Կատակերգություն | Ռոբեր Դերի, Պիեր Չերնիա |
|
1961 | Պղպջակներով ջրում | Dans l'eau qui fait des bulles | Պոլ Էրզներ | Կատակերգություն | Մորիս Դելբեզ | |
1962 | Վենդետա | La Vendetta | Ամորետի | Կատակերգություն | Ժան Շիրաս | |
1962 | Հանցագործությունը ձեռնտու չէ | Le crime ne paie pas | "Կապույտ Բառի" բարմենը | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
1962 | Սատանան և տասը պատվիրանները | Le diable et les dix commandements | Վաիլանտ | Կատակերգություն | Ժյուլեն Դյուվիվյե | |
1962 | Ջենտլմենը Էպսոմից | Le gentleman d'Epsom | Գասպար Ռիպու | Կատակերգություն | Ժիլ Գրանժյե | Ժան Գաբեն |
1962 | Մենք կգնանք Դյուվիլ | Nous irons à Deauville | Լյուդովիկ Լամբերժակ | Կատակերգություն | Ֆրենսիս Ռիգո | |
1963 | Բախտավորները | Les Veinards | Անտոնիո Բեարեպեր | Կատակերգություն | Ժան Ժիրո, Ֆիլիպ դը Բրոկա, Ժակ Պինատո |
|
1963 | Շղթայական ռեակցիա | Carambolages | Նորբերտ Չարոլիս | Կատակերգություն | Մարսել Բլյուվալ | |
1963 | Պիկ-պիկ | Pouic-Pouic | Լեոնարդ Մենեսթեր | Կատակերգություն | Ժան Ժիրո | |
1964 | Պայթեցրեք բանկը | Faites sauter la banque! | Վիկտոր Գարնիեր | Կատակերգություն | Ժան Ժիրո | |
1964 | Խատուտիկներ արմատներ | Des pissenlits par la racine | Ջոքեյ Ջեք | Կատակերգություն | Ժորժ Լոտներ | |
1964 | Մուկը տղամարդկանց միջից | Une souris chez les hommes | Մարսել | Կատակերգություն | Ժակ Պուտերնո |
Հայտնի դերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1964 | Ժանդարմը Սան-Տրոպեից | Le gendarme de Saint-Tropez | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու |
1964 | Ֆանտոմաս | Fantômas | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ, Միլեմ Դեմոնժո |
1965 | Բերանբացը | Le corniaud | Լեապոլդ Սարոյան | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
1965 | Լավ կյանք | Les bons vivants | Լեոն Հաուդեպին | Կատակերգություն | Ժիլ Գրանժե, Ժորժ Լոտներ |
|
1965 | Ժանդարմը Նյու Յորքում | Le gendarme à New York | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու |
1965 | Ֆանտոմասը կատաղել է | Fantômas se déchaîne | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ, Օլիվյե դը Ֆյունես, Միլեմ Դեմոնժո |
1966 | Պարոն Սեպտիմի ռեստորանը | Le grand restaurant | Մոնսինյոր Սեպտիմ | Կատակերգություն | Ժակ Բենար | Ժակ Դինամ |
1966 | Մեծ զբոսանք | La grande vadrouille | Ստանիսլավ ԼեՖորտ | Կատակերգություն, Ռազմական | Ժերար Ուրի | |
1966 | Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի | Fantômas contre Scotland Yard | Կոմիսար Ժուվ | Կատակերգություն | Անդրե Յունեբել | Ժան Մարե, Ժակ Դինամ, Միլեմ Դեմոնժո |
1967 | Օսկար | Oscar | Բերտրանդ Բարնյե | Կատակերգություն | Էդուար Մոլինարո | Կլաուդի Ժանսակ |
1967 | Մեծ արձակուրդներ | Les grandes vacances | Չարլզ Բուսքյու | Կատակերգություն | Ժան Ժիրո | Կլաուդի Ժանսակ, Օլիվյե դը Ֆյունես |
1968 | Փոքրիկ լողորդը | Le Petit baigneur | Լուիս-Ֆիլիպ Ֆորչաում | Կատակերգություն | Ռոբեր Դերի | |
1968 | Դաջվածը | Le tatoué | Ֆելիսիան Մեզարեյ | Կատակերգություն | Դենի դե Լյա Պետալյեր | Ժան Գաբեն |
1968 | Ժանդարմն ամուսնանում է | Le gendarme se marie | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
1969 | Սառեցվածը | Hibernatus | Հուբերտ դը Տարտաս | Կատակերգություն, Ֆանտաստիկ |
Էդուարդ Մոլինարո | Օլիվյե դը Ֆյունես, Կլաուդի Ժանսակ |
1970 | Մարդ-նվագախումբ | L'homme orchestre | Մ. Էդուարդ / Էվան Էվանս | Կատակերգություն | Սերժ Կորբեր | Օլիվյե դը Ֆյունես |
1970 | Ժանդարմը հանգստի ժամանակ | Le gendarme en balade | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
1971 | Ծառի վրա | Sur un arbre perché | Հենրի Ռուբեր | Կատակերգություն | Սերժ Կորբեր | |
1971 | Ջո | Jo | Անտոնիո Բրիշբարդ | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
1971 | Ինքնամեծարանքի մոլագարություն | La folie des grandeurs | Դոն Սալյուստ դը Բազան | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
1973 | Յակով ռավինի արկածները | Les aventures de Rabbi Jacob | Վիկտոր Պիվերտ | Կատակերգություն | Ժերար Ուրի | |
1976 | Թևիկը կամ տոտիկը | L'aile ou la cuisse | Չարլզ Դուչեմին | Կատակերգություն | Կլոդ Զիդի | |
1978 | Տարանջատում | La zizanie | Գիլյում Դուբրի-Լաքազ | Կատակերգություն | Կլոդ Զիդի | Անի Ժերարդո |
1978 | Ժանդարմը և այլմոլորակայինները | Le gendarme et les extra-terrestres | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
1979 | Ժլատը | L'avare | Հարփագոն | Կատակերգություն | Ժան Ժիրո, Լուի դը Ֆյունես |
Հենրի Ժենես |
1981 | Ապուր կաղամբից | La soupe aux choux | Կլոդ Ռատինյե | Կատակերգություն | Ժան Ժիրո | Ժան Վիլրե, Հենրի Ժենես |
1982 | Ժանդարմը և ժանդարմուհիները | Le gendarme et les gendarmettes | սերժանտ Լյուդովիկ Կրյուշո | Կատակերգություն | Ժան Ժիրո | Միշել Գալաբրյու, Կլաուդի Ժանսակ |
Ռեժիսուրա
խմբագրել- 1979 - «Ժլատը» (L'avare)
Սցենարիստ
խմբագրել- 1966 - «Պարոն Սեպտիմի ռեստորանը» (Le grand restaurant)
- 1967 - «Օսկար» (Oscar)
- 1969 - «Սառեցվածը» (Hibernatus)
- 1978 - «Ժանդարմները և այլմոլորակայինները» (Le gendarme et les extra-terrestres)
- 1979 - «Ժլատը» (L'avare)
- 1981 - «Ապուր կաղամբից» (La soupe aux choux)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
- ↑ https://www.estrepublicain.fr/actualite/2017/01/24/daniel-de-funes-le-fils-de-louis-de-funes-est-decede
- ↑ Paris Match (ֆր.) — Hachette Filipacchi Médias, Hachette, 1949. — ISSN 0397-1635; 0031-2029
- ↑ https://actu.fr/auvergne-rhone-alpes/saint-etienne_42218/le-saviez-vous-louis-de-funes-a-vecu-et-s-est-marie-a-saint-etienne_51313242.html
- ↑ https://www.slate.fr/story/174765/louis-funes-cinematheque-francaise
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի դը Ֆյունես» հոդվածին։ |