Գրքի համաշխարհային մայրաքաղաք
Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման։
Տիտղոսի ժամկետը տևում է տարվա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրից (ապրիլ 23) մինչ հաջորդ տարվա ապրիլի 22-ը։
Տիտղոսի մասինԽմբագրել
1996 թ. մեկնարկած Գրքի և Հեղինակային իրավունքի օրվա հաջողությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խթան հանդիսացավ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հայեցակարգը զարգացնելու, ընտրելով Մադրիդը որպես 2001 թ մայրաքաղաք. Այստեղ նույնպես հաջողելով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը որոշեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անվանակոչումը դարձնել ամենամյա միջոցառում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրեց Հրատարակիչների միջազգային ասոցիացիային, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիային և Գրավաճառների միջազգային ֆեդերացիային մասնակցել թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի ապահովի գրքի արտադրության երեք հիմնական ճյուղերի մասնակցությունը որոշում կայացնելու մեջ։
Նոմինացիան որևէ ֆինանսական մրցանակ չի ներառում, նա ավելի շուտ հիշատակում է գրքին և ընթերցանությանը նվիրված լավագույն ծրագրերը։
Առաջադրման չափանիշներըԽմբագրել
Նոմինացիոն հանձնաժողովը ողջունում է ընթերցանությանը աջակցող և քաջալերող առաջարկը ներկայացնող քաղաքի քաղաքապետի կողմից ներկայացրած կամ խրախուսվող ծրագրերը։ Ծրագրերը Գրքի և Հեղինակային իրավունքի Համաշխարհային մի օրից տեղափոխվում են հաջորդին։ Նոմինացիոն հանձնաժողովը իր ուշադրությունը կենտրոնացնում է հետևյալ չափանիշների վրա․
- բոլոր մակարդակների մասնակցության աստիճանը (քաղաքայինից մինչև միջազգային մակարդակ)
- ծրագրի հավանական ազդեցությունը
- Թեկնածուների կողմից առաջարկվող գործունեության շրջանակը և որակը, և որքանով են դրանք ներգրավվում գրողներին, հրատարակիչներին, գրատներին և գրադարաններին։
- գրքերը և ընթերցանությունը խրախուսող այլ նախագծեր
- որքանով է ծրագիրը հարգում խոսքի ազատության սկզբունքները, ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ և 27-րդ հոդվածներով և Կրթական, Գիտական և մշակութային նյութերի ներդրման համաձայնագրով։
Գրքի համաշխարհային մայրաքաղաքներԽմբագրել
Հետևյալ քաղաքները ընտրվել են որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք.
Տարի | Քաղաք | Երկիր |
---|---|---|
2001 | Մադրիդ | Իսպանիա |
2002 | Ալեքսանդրիա | Եգիպտոս |
2003 | Դելի | Հնդկաստան |
2004 | Անտվերպեն[1] | Բելգիա |
2005 | Մոնրեալ[2] | Կանադա |
2006 | Թուրին[3] | Իտալիա |
2007 | Բոգոտա[4] | Կոլումբիա |
2008 | Ամստերդամ[5] | Նիդերլանդներ |
2009 | Բեյրութ[6] | Լիբանան |
2010 | Լյուբլյանա[7] | Սլովենիա |
2011 | Բուենոս Այրես[8] | Արգենտինա |
2012 | Երևան[9] | Հայաստան |
2013 | Բանգկոկ[10] | Թաիլանդ |
2014 | Պորտ Հարկորտ[11] | Նիգերիա |
2015 | Ինչհոն[12] | Հարավային Կորեա |
2016 | Վրոցլավ[13] | Լեհաստան |
2017 | Կոնակրի[14] | Գվինեա |
2018 | Աթենք[15] | Հունաստան |
2019 | Շարջա[16] | ԱՄԷ |
2020 | Կուալա Լումպուր[17] | Մալայզիա |
2021 | Թբիլիսի[18] | Վրաստան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ IFLA announcement selecting Antwerp as 2004 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Montreal as 2005 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Turin as 2006 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Bogotá as 2007 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Amsterdam as 2008 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Beirut as 2009 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Ljubljana as 2010 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Buenos Aires as 2011 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Yerevan as 2012 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Bangkok as 2013 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Port Harcourt as 2014 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Incheon as 2015 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Wrocław as 2016 World Book Capital
- ↑ UNESCO announcement selecting Conakry as 2017 World Book Capital
- ↑ UNESCO announcement selecting Athens as 2018 World Book Capital
- ↑ UNESCO announcement selecting Sharjah as 2019 World Book Capital
- ↑ «UNESCO World Book Capital 2020»։ UNESCO (անգլերեն)։ Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20
- ↑ «UNESCO World Book Capital 2021»։ UNESCO (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7