Գուրամ Օդիշարիա
Գուրամ Օդիշարիա (վրաց.՝ გურამ ოდიშარია, նոյեմբերի 23, 1951 կամ 1951, Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։
Գուրամ Օդիշարիա վրաց.՝ გურამ ოდიშარია | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | վրաց.՝ გურამ ოდიშარია |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1951 (72 տարեկան) կամ 1951 |
Ծննդավայր | Սուխում, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Աբխազական պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | ზღვა, რომელიც შორია? |
Պարգևներ | |
![]() |
Ծնվել է 1951 թվականին Սուխումիում։ Ավարտել է Սուխումիի պետական համալսարանը, այնուհետև աշխատել է քաղաքային ռադիոյում և տարբեր պարբերականներում։ 1987-1994 թվականներին եղել է «Ռիծա» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2012-2014 թվականներին եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարը։
Հեղինակ է բանաստեղծական, արձակ և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 25 գրքերի, ավելի քան հարյուր հրապարակախոսական հոդվածների։ Պետական և մոտ մեկ տասնյակ գրական մրցանակների դափնեկիր է։ Արդի գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Ա. Պ. Չեխովի անվան Ոսկե մեդալով։
Օդիշարիայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, աբխազերեն, հայերեն, ադրբեջաներեն, իտալերեն, սլովակերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[1][2]։
Նրա «Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն[1]։
Գուրամ Օդիշարիան հայերեն խմբագրել
- Չուղարկված նամակներից (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2016, 160 էջ։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
- Պրեզիդենտի կատուն (վեպ), Ե., «Անտարես», 2016, 232 էջ։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։