Անահիտ Բոստանջյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոստանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Խաչատուրի Բոստանջյան (սեպտեմբերի 10, 1949(1949-09-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2017(2017-01-08)[1], Թբիլիսի, Վրաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող։

Անահիտ Բոստանջյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1949(1949-09-10)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 8, 2017(2017-01-08)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող, հրապարակախոս և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1972)
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Անահիտ Բոստանջյան Վիքիդարանում
 Anahit Bostanjyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ 1975 թվականին վերադարձել է Թբիլիսի և Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր, հետո՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն։ 1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է։ 1994 թվականից աշխատում է նաև հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես թղթակից և բաժանորդագրության և տարածման բաժնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ։ 2007 թվականից «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ։

Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանում է նաև ռուսերենից։ Հեղինակ է հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի առաջաբանների ու ծրագրերի, այդ թվում՝ «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերի։ «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահն է։ Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները[2]։ Հրատարակել է 500-ից ավելի գիրք՝ իր հրատարակչական գործունեության ընթացքում։ Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով։

Երկեր խմբագրել

  • Եթե իմանայիր, բանաստեղծություններ, 1986, Թբիլիսի, «Մերանի»։
  • Միայն քեզ հետ, բաանստեղծություններ, Թբիլիսի «Մերանի», 1990։
  • Թամազ Ճիլաձե, Պոսեյդոնի պալատը, պատմվածքներ, վիպակներ, թարգմ. վրաց, Երևան, 1986, «Սովետական գրող»։
  • Խուտա Բերուլավա, Թռչունի սիրտ ունեցող տղան (վիպակ), Երևան, «Արևիկ» 1990, թարգմ. վրաց.։
  • Վաժա Փշավելա, Եղնիկի ձագի պատմածը, «Արևիկ», Երևան, 2002։ (պետպատվեր)
  • Անվերջ սպասում, բանաստեղծություններ, Երևան, 2003, ՀԳՄ հրատ.։
  • Անմահության արտացոլք, մենագրություն Օքրո Օքրոյանի մասին, Թբիլիսի «Մերանի», 2003։
  • Ալեքսանդրոպոլի առևտրական դպրոցը, ուսումնասիրություն, Երևան, «Զանգակ-97», 2004։
  • Հարցականներ, բանաստեղծություններ, Երևան, «Զանգակ-97», 2005։
  • Մշակույթի բազմաշնորհ երախտավորը, մենագրություն, 2006, Երևան, «Զանգակ-97»։
  • Թամազ Ճիլաձե, Թռչնաշուկա (պիեսներ), Երևան, «Նոր Դար», 2003։
  • Գրիգոլ Ռոբաքիձե, «Հայաստան», էսսե, Երևան, 2004, «Վան Արյան»։
  • Հոսանքն ի վեր, հոսանքն ի վար, բանաստեղծություններ, Երևան, «Զանգակ-97», 2008։
  • Վրացական հեքիաթներ, «Անտառի զավակները», թարգմ, Երևան, «Ծիծեռնակ», 2006։ (պետպատվեր)
  • Օքրո Օքրոյան, «Մասրենու բուրմունք» (բանաստեղծություններ), թարգմ. հայրենից վրաց., Թբիլիսի, 2004, «Սախելեբի»։
  • «Պոետական խճանկար» (անթոլոգիա), թարգմ. հայերենից վրացերեն, 12 հայ արդի հեղինակի) Թբիլիսի, «Սախելեբի», 2004։
  • «Հոգու սպեղանի» (վրացերեն) բանաստեղծություններ, Թբիլիսի, «Էրովնուլի մծերլոբա», 2007։
  • Սոնա Վան «Ես անուն չունեմ» (թարգմ. վրացերեն) Թբիլիսի, 2008, «Էրովնուլի մծերլոբա»։
  • Գրիգոլ Աբաշիձե, «Գինու կարասում», Թբիլիսի, «Կամուրջ», 2010։
  • Արչիլ Սուլակաուրի, «Ալիքները շտապում են դեպի ափ», Թբիլիսի, «Կամուրջ», 2010։
  • «Սեր և անջրպետ» (բանաստեղծական երկլեզու երկհատորյակ՝ հայերե և վրացերեն) Թբիլիսի, «Մերանի», 2013։
  • «Պետություն», թարգմ. վրաց. հայերեն, դասագիրք բարձր դասարանների համար, 2009։
  • Մաղվալա Գոնաշվիլի, «Գիսավոր աստղի թագավորությունում», հեքիաթ, 2005, Երևան, ՀԳՄ։
  • Նժարի զույգ ափերի մեջ, բանաստեղծություններ, Թբիլիսի, «Կամուրջ», 2011։
  • Ռևազ Միշվելաձե, «Երբ արցունքն էլ ցամաքեց», թարգմ. վրաց., Թբիլիսի, 2012, «Կամուրջ»։
  • Վարդան Հակոբյան «Քարի շնչառությունը» (բանաստեղծություններ. թարգմանություն հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2012, «Կամուրջ»։
  • Սամվել Մարգարյան «Բանաստեղծություններ» (թարգմանություն՝ հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
  • Ավիկ Դերենց «Կարոտաթախծի բուրմունք» ( բանաստեղծություններ, թարգմանություն հայերենից վրացերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
  • «Հենց այսպես» բանաստեղծություններ, Երևան, «Ծիծեռնակ» 2014, Երևան։
  • Իրակլի Սամսոնաձե « Ականջաբարձ» (վեպ, թարգմանություն վրացերենից) «Անտարես» 2014, Երևան։
  • «7 անուն. Վրացական պոեզիա» (թարգմանույուն վրացերենից) «Անտարես, Երևան, 2015։
  • Վալերի Հունանյանց «Վիլ- Ժուիֆ բուժարանի այցելուն» ( դրամա, թարգմանություն ռուսերենից հայերեն) Թբիլիսի, 2013, «Կամուրջ»։
  • « Սիրո աշխարհ» (ուսումնասիրություններ, հետազոտություններ) «Նովել» Երևան, 2015 (պետպատվեր)։
  • Վահագն Դավթյան «Ռեքվիեմ» (պոեմ՝ թարգմանություն՝ հայերենից վրացերեն) «Կամուրջ»-«Մերանի», 2015, Թբիլիսի։
  • Օթար Ճիլաձե «Քթոցը» (վեպ, թարգմանություն վրացերենից), «Անտարես», 2015, Երևան։
  • Օթար Ճիլաձե «Ճանապարհով գնում էր մի մարդ» (վեպ, թարգմանություն վրացերենից), «Անտարես», 2015, Երևան։
  • Բեսո Խվեդելիձե «Նամաստե» (վեպ, թարգմանություն վրացերենից) Երևան, 2015։
  • Գուրամ Օդիշարիա « Պրեզիդենտի կատուն» (վեպ, թարգմանություն վրացերենից) Երևան, 2016։
  • Հանուն անվտանգ կապերի (ասույթներ, պատգամներ) Թբիլիսի, «Մերանի», 2016։
  • Դավիթ Շեմոքմեդելի «Կաթիլներ ապակու վրա» (թարգմ. վրացերենից) պոեզիա, Թբիլիսի, Կամուրջ, 2016։
  • «Երբ հոգին երգում է ու լալիս» (ռուսերեն) պոեզիա, Մոսկվա, 2016։

Մրցանակներ խմբագրել

  • Ն. Դումբաձեի «Խազարուլա» պատմվածքի թարգմանության համար ՀԳՄ մրցանակ, 1982
  • Վրաստանի Պատվո շքանշան, 2000
  • ՀՀ Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
  • Վաժա Փշավելայի անվան գրական մրցանակ, 2007
  • Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակ, 2014
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2008
  • Մովսես Խորենացու մեդալ (2011)[3]
  • «Նարցիս» հանդեսի մրցանակ, 2012
  • ՀՀ սփյուռքի նախարարություն մեդալ, 2014
  • Մխիթարյան միաբանություն «Հակոբ Մեղապարտ» մեդալ, 2014
  • Վրացական մշակույթի դեսպան, 2010 թվականից
  • Աննա Կալանդաձեի անվան մրցանակի դափնեկիր, 2015
  • «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Poet and translator Anahit Bostanjyan dies
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Անահիտ Բոստանջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել