Գունավոր անձրևներ[1], կազմված են ջրի սովորական կաթիլներից և իրենց մեջ պարունակում են տարբեր խառնուրդներ։ Յուրահատուկ անձրևները իրենցից ենթադրում են նաև սովորական անձրևի և ուժեղ քամու կամ փոթորկի կողմից մթնոլորտ բարձրացված օտար առարկաների անկում։

Կարմիր (արյունոտ) անձրևներ խմբագրել

Դրանց մասին հիշատակում են դեռևս հին և միջնադարյան գիտնականներն ու գրողները (Հոմերոսը` Իլիական»ում, Պլուտարքոսը, Ալ Գազեն)։ Նմանատիպ հիշատակում կա նաև Աստվածաշնչում[2]։

Այս տեսակի առավել հայտնի անձրևները տեղացել են[3]

Արյունոտ անձրևներ նկատվել են նաև Եվրոպայից դուրս` Կանաչ Հրվանդանի կղզիներում, Բարեհուսո հրվանդանում և այլն։ Արյունոտ անձրևները առաջանում են սովորական անձրևի և մանրագույն կարմիր օրգանիզմներից կազմված կարմիր փոշու խառնուրդից։ Այդ փոշու հայրենիքը Աֆրիկան է, որտեղ այն ուժեղ քամիներից բարձրացվում է շատ վեր և բարձր օդային հոսանքների կողմից տեղափոխվում է Եվրոպա։ Այսեղից էլ նրա մյուս անվանումը՝ «պասսատային փոշի»[3]։ Այս փոշու պատճառով Ատլանտյան օվկիանոսի միջին մասում օդը հաճախ այնքան է մթնում, որ այդ մասը հին հույների ու հռոմեացիների մոտ անվանվում է «Մթին ծով»[4]։ Կարմիր անձրևների հանգամանալից ուսումնասիրություն է անցկացրել Էրենբերգը, ով բազմաթիվ փաստագրական ապացույցներ էր հավաքել մ․թ․ա․ 16-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջին քառորդ[4]։ 1849 թվականին նա հրապարակել է «Պասսատային փոշի և արյունոտ անձրև» (գերմ.՝ Passat-Staub und Blut-Regen) մենագրությունը[5]։

Սև անձրևներ խմբագրել

Ի հայտ են գալիս սովորական անձրևի և հրաբխային կամ տիեզերական փոշու խառնումից։ 1819 թվականին Մոնրեալում՝ Կանադայում, տեղացել է սև անձրև։ Նմանատիպ դեպք նկատվել է նաև 1888 թվականի օգոստոսի 14-ին Բարեհուսո հրվանդանում։

Սպիտակ (կաթնային) անձրևներ խմբագրել

Նկատվում են այն վայրերում, որտեղ գտնվում են կավճային ժայռեր։ Կավճային փոշին բարձրանում է վեր և անձրևակաթիլները կաթնագույն ներկում։

Դեղին անձրևներ խմբագրել

Առաջանում են սովորական անձրևի և տարբեր բույսերի ծաղկափոշու միախառնումից (եղևնու, լաստենու, տիզենու, տափաստանային հացահատիկային բույսերի, կանեփի և այլն)։ Դեղին անձրևները մայիսին ամեն օր տեղում են Հյուսիսային Սիբիրում․ դա կապցված է Արևելյան Ղազախստանի նախալեռնային տափաստաններից և Ղրղզստանի Չուի հովտից (որտեղ այդ ժամանակաշրջանում ինտենսիվ ծաղկում են հացահատիկային բույսերն ու կանեփը) ծաղկափոշով հագեցած օդային զանգվածների տեղաշարժով։

2009 թվականի սկզբին դեղին անձրևներ տեղացին Կաբարդա-Բալկարիայում, Հյուսիսային Օսեթիայում, Ստավրոպոլի երկրամասում։ Դեղին անձրևները պարբերաբար տեղում են նաև Կունաշիրում, որի պատճառն են հանդիսանում ստորին ամպերի մակարդակին մոտ գտնվող Մենդելեևի հրաբխի ֆումարոլյան դաշտերը։

Կանաչ անձրևներ խմբագրել

2002 թվականի գարնանը կանաչ անձրևը՝ կազմված ջրից և մեղուների՝ ծաղիկափոշու և մանգոյի արտազատումի խառնուրդից, տեղաց Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մոտ գտնվող Սանգրանպուր գյուղի վրա։

2012 թվականի ապրիլի 26-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղացին կանաչ անձրևներ՝ ծառերի, հատկապես՝ կեչու ծառերի ծաղկափոշու խառնուրդով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Метеорологический Словарь
  2. Эренберг, 1867, էջ 94
  3. 3,0 3,1 Броунов, 1890—1907
  4. 4,0 4,1 Красная пыль и ее микроорганизмы // Ураганы, бури и смерчи. Географические особенности и геологическая деятельность. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1969. — С. 416—422. — 487 с. — 2200 экз.
  5. Christian Gottfried Ehrenberg Passat-Staub und Blut-Regen. — Berlin, 1849.
  6. Российская газета, 27.04.2012, Директор Гидрометцентра рассказал, почему в Москве бывают зеленые облака

Արտաքին հղումներ խմբագրել