Գործարքային հաշիվ
Գործարքային հաշիվ (անգլ.՝ transaction account, demand deposit account, share draft account), բանկերում կամ այլ ֆինանսական հաստատություններում պահվող ավանդային կամ բանկային հաշիվ։
Ենթակատեգորիա | • account • Բանկային հաշիվ • Դեպոզիտ |
---|
Օգտագործման եղանակները կարող են տարբեր լինել, ինչպիսիք են կանխիկացում, դեբետային քարտերի օգտագործում, չեկեր և էլեկտրոնային փոխանցումը։ Տնտեսական տեսանկյունից գործարքային հաշվում պահվող միջոցները դիտվում են որպես իրացվելի ակտիվներ։ Հաշվապահական հաշվառման տեսանկյունից դրանք համարվում են կանխիկ։
Գործարքային հաշիվները հայտնի են տարբեր անվանումներով, օրինակ «ընթացիկ հաշիվ» բրիտանական անգլերենում, «չեկային հաշիվ» երբ պահվում է բանկում, «բաժնետոմսային հաշիվ», երբ այն պատկանում է Հյուսիսային Ամերիկայի վարկային միությանը[1]։
Ազգերի Համագործակցությունում, Միացյալ Թագավորությունում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Աֆրիկայում և մի շարք այլ երկրներում դրանք սովորաբար կոչվում են ընթացիկ կամ, մինչև չեկերի օգտագործման ժամկետի ավաչտը, չեկային հաշիվներ։ Քանի որ գումարը հասանելի է ըստ պահանջի, դրանք երբեմն նաև հայտնի են որպես ցպահանջ ավանդային հաշիվներ։
Ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ ֆիզիկական անձինք կարող են օգտագործել գործարքային հաշիվներ։ Կախված երկրից, տվյալ հաշիվը սպասարկող ֆինանսական հաստատությունից, հաշվի տիրոջից կարող է գանձել սպասարկման վճարներ կամ գանձվել միայն այն դեպքում, եթե սեփականատերն օգտագործում է լրացուցիչ ծառայություններ, ինչպիսին է օվերդրաֆտը[2][3][4]։
Պատմություն
խմբագրելՀոլանդիայում 1500-ականների սկզբին Ամստերդամը խոշոր առևտրային և նավագնացության քաղաք էր։ Մարդիկ, ովքեր ձեռք էին բերել մեծ կանխիկ, սկսեցին իրենց գումարները ներդնել գանձապահների մոտ՝ իրենց հարստությունը պահպանելու համար։ Գանձապահները գումարը պահում էին որոշակի գումարի դիմաց։ Մրցակցությունը ստիպեց գանձապահներին առաջարկել հավելյալ ծառայություններ, ներառյալ գումար վճարել ցանկացած անձի, ով ավանդատուից գրավոր հանձնարարություն ունի դա անել։ Նրանք գրությունը պահել են որպես վճարման ապացույց։
Այս հայեցակարգը տարածվեց այլ երկրներում, ներառյալ Անգլիայում և Հյուսիսային Ամերիկայի իր գաղութներում, որտեղ 1681 թվականին Բոստոնի հողատերերը գրավադրեցին իրենց հողերը գանձապահների մոտ, որոնք տրամադրեցին հաշիվ, որի վրա նրանք կարող էին չեկեր գրել։
18-րդ դարում Անգլիայում օգտագործման մեջ դրվեց նախապես տպագրված չեկեր, սերիական համարներ և «չեկ» բառը։ 18-րդ դարի վերջում չեկերի քլիրինգի դժվարությունը առաջ բերեց քլիրինգային տների զարգացումը։
Առանձնահատկություններ և հասանելիություն
խմբագրելԲոլոր գործարքային հաշիվներն առաջարկում են տարբեր ֆինանսական գործարքների մանրամասն ցուցակներ՝ բանկային քաղվածքի միջոցով։ Գործարքային հաշիվը թույլ է տալիս հաշվի տիրոջը կատարել կամ ստանալ վճարումներ հետևյալով եղանակներով.
- Բանկոմատներ (կանխիկացում ցանկացած բանկոմատից)
- Դեբետային քարտ (անկանխիկ ուղղակի վճարում խանութներում)
- Կանխիկ (մասնաճյուղերից մետաղադրամների և թղթադրամների ելքագրում)
- Չեկ (վճարման թղթային հրահանգ)
- Ուղիղ դեբետագրում
- Մշտական կամ ավտոմատ կանոնավոր դրամական փոխանցումներ
- Էլեկտրոնային դրամական փոխանցումներ (դրամական միջոցների փոխանցում էլեկտրոնային եղանակով այլ հաշվին)
- Առցանց բանկինգ (միջոցների փոխանցում ուղղակիորեն մեկ այլ անձի ինտերնետ-բանկինգի միջոցով)։
Գործարքային հաշիվներ առաջարկող բանկերը կարող են թույլ տալ, որ հաշիվը անցնի օվերդրաֆտի, եթե դա նախապես պայմանավորված է եղել։ Եթե հաշիվը բացասական մնացորդ ունի, ուրեմն բանկից գումար է փոխառվում, իսկ տոկոսները և օվերդրաֆտի վճարները գանձվում են հետագայում։
Երկրների միջև տարբերություններ
խմբագրելՄիացյալ Թագավորությունում գործարքային հաշիվները հայտնի են որպես ընթացիկ հաշիվներ։ Սրանք առաջարկում են վճարման տարբեր ճկուն եղանակներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին գումար փոխանցել։
Փոխանցման համակարգեր
խմբագրելՎճարման որոշ եղանակներ հատուկ են որոշ խումբ-երկրի.
- Giro հաշվարկային հաշիվ - միջոցների փոխանցում, ուղղակի ավանդ եվրոպական երկրներում
- Միացյալ Թագավորությունում Faster Payments Service-ն առաջարկում է գրեթե անհապաղ փոխանցում, CHAPS համակարգով կատարված վճարումները կատարվում է նույն օրը։
- Կանադան առաջարկում է օնլայն վճարման ինտերակ ծառայություն
- Հնդկաստանում National Electronic Funds Transfer և Real-time gross settlement ծառայությունները հասանելի են միջոցները մեկ օրվա ընթացքում փոխանցելու համար։
Եվրամիությունում
խմբագրելԵՄ Կանոնակարգ n. 655/2014-ում ներկայացվել է Հաշվի պահպանման եվրոպական կարգը՝ ակտիվների սառեցման նոր ընթացակարգ՝ «քաղաքացիական և առևտրային հարցերում միջսահմանային պարտքի վերադարձը հեշտացնելու համար»[5]։
Հասանելիություն
խմբագրելՄասնաճյուղերում խորհրդատվություն
խմբագրելՀաճախորդները կարող են անհրաժեշտության դեպքում հաճախել բանկի մասնաճյուղ բանկային գործարքների լայն շրջանակի մասին տեղեկանալու համար, ներառյալ ֆինանսական խորհրդատվություն ստանալու համար։ Կանխիկացման սահմանափակումներ կարող են լինել նույնիսկ մասնաճյուղում։ Օրինակ, սահմանված շեմից ավելի շատ կանխիկ գումարի ստացման համար կարող է պահանջվել ծանուցում։
Շատ գործարքներ, որոնք նախկինում կարող էին իրականացվել միայն մասնաճյուղում, այժմ կարող են իրականացվել այլ եղանակներով, ինչպիսիք են բանկոմատների, բջջային և հեռախոսային բանկինգների միջոցով։
Չեկեր
խմբագրելՉեկերը գործարքային հաշվից կանխիկացման ավանդական մեթոդներ են եղել։
Բանկոմատներ
խմբագրելԲանկոմատները (անգլ.՝ Automated teller machine, ATM) հնարավորություն են տալիս ֆինանսական հաստատության հաճախորդներին իրականացնել ֆինանսական գործարքներ՝ առանց մասնաճյուղ հաճախելու։ Սա հնարավորություն է տալիս, օրինակ, կանխիկացնել գումար հաշվից՝ մասնաճյուղի աշխատանքային ժամերից դուրս։ Այնուամենայնիվ, բանկոմատները սովորաբար ունեն բավականին ցածր սահմանաչափեր կանխիկացման համար, և կարող են լինել օրական սահմանափակումներ կանխիկացման համար։
Մոբայլ բանկինգ
խմբագրելՄոբայլ բանկինգի ներդրմամբ՝ հաճախորդը կարող է կատարել բանկային գործարքներ և վճարումներ, դիտել հաշվի մնացորդները, ստանալ քաղվածքներ և օգտվել տարբեր այլ ծառայություններից՝ օգտագործելով իր բջջային հեռախոսը։ Մեծ Բրիտանիայում սա դարձել է մարդկանց ֆինանսների կառավարման առաջատար ձևը, քանի որ մոբայլ բանկինգը առաջ է անցել ինտերնետ բանկինգից՝ որպես բանկ մուտք գործելու ամենատարածված միջոցը[6]։
Ինտերնետ բանկինգ
խմբագրելԻնտերնետ կամ առցանց բանկինգը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել բանկային գործարքներ և վճարումներ, դիտել հաշիվների մնացորդները, ստանալ քաղվածքներ և այլն։ Սա կարող է հարմար լինել հատկապես այն դեպքում, երբ բանկը բաց չէ և հնարավորություն է տալիս բանկային գործարքներ իրականացնել ցանկացած վայրից, որտեղ հասանելի է ինտերնետ։ Առցանց բանկինգը թույլ է տալիս խուսափել մասնաճյուղում հերթեր կանգնելու համար ժամանակ ծախսելուց։ Այնուամենայնիվ, սովորաբար կան դրամական միջոցների արժեքի սահմանափակումներ, որոնք կարող են փոխանցվել էլեկտրոնային եղանակով ցանկացած օր, ինչը անհրաժեշտ է դարձնում չեկ օգտագործել նման փոխանցումներ իրականացնելու համար, երբ այդ սահմանաչափերը լրանում են։
Էլ․փոստային բանկինգ
խմբագրելՖինանսական հաստատությունները կարող են թույլ տալ իրենց հաճախորդներին փոստով չեկեր տեղադրել իրենց հաշվին։ Փոստային բանկինգից կարող են օգտվել վիրտուալ բանկերի հաճախորդները (քանի որ նրանք չեն կարող առաջարկել ավանդներ կամ բանկոմատներ) և նաև այն հաճախորդները, ովքեր շատ հեռու են ապրում մասնաճյուղից։
Արժեք
խմբագրելՀաշիվը վարող ֆինանսական հաստատության կողմից գանձվող ցանկացած ծախս կամ վճար, լինի դա ամսական սպասարկման վճար, թե յուրաքանչյուր ֆինանսական գործարքի համար, կախված է մի շարք գործոններից, ներառյալ երկրի կանոնակարգերը, վարկավորման և խնայողության ընդհանուր տոկոսադրույքները։
Ահա թե ինչու կան բանկեր, որոնք կարող են իրենց թույլ տալ առաջարկել էժան կամ անվճար բանկինգ, ինչպես նաև որոշ երկրներում գործարքների վճարներ գոյություն չունեն, բայց վարկավորման տոկոսադրույքները չափազանց բարձր են։
Ֆինանսական գործարքների վճարները կարող են գանձվել կամ մեկ ապրանքի համար, կամ որոշակի թվով գործարքներ ընդգրկող հաստատագրված դրույքաչափով։ Հաճախ երիտասարդները, ուսանողները, տարեց քաղաքացիները հիմնական ֆինանսական գործարքների համար տոկոսներ չեն վճարում։ Ոմանք առաջարկում են անվճար գործարքներ՝ իրենց հաշվում շատ բարձր միջին մնացորդ պահելու համար[7][8][9]։
Վարկավորում
խմբագրելՖինանսական կազմակերպությունները կարող են գումար տրամադրել երկու եղանակով՝ օվերդրաֆտի և օֆսեթ հիփոթեքի միջոցով։
Օվերդրաֆտ
խմբագրելՕվերդրաֆտ տեղի է ունենում, երբ բանկային հաշվից դուրս եկող գումարները գերազանցում են առկա մնացորդը։ Սա հաշվին տալիս է բացասական մնացորդ և, ըստ էության, նշանակում է, որ ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է վարկ։ Եթե հաշիվը մատակարարող ֆինանսական կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություն կա օվերդրաֆտի վերաբերյալ, և գերբեռնված գումարը գտնվում է լիազորված օվերդրաֆտի շրջանակներում, ապա սովորաբար տոկոսները գանձվում են համաձայնեցված դրույքաչափով։
Մեծ Բրիտանիայում գործնականում բոլոր ընթացիկ հաշիվների համար նախապես համաձայնեցվում են օվերդրաֆտի հնարավորություն, որի չափը հիմնված է մատչելիության և վարկային պատմության վրա։ Օվերդրաֆտի հնարավորությունը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ՝ առանց բանկի հետ քննարկելու և կարող է պահպանվել անժամկետ (ըստ ժամանակավոր վերանայումների)։ Թեև օվերդրաֆտի հնարավորությունը կարող է թույլատրվել, տեխնիկապես գումարը ենթակա է վերադարձման բանկի պահանջով։ Իրականում սա հազվադեպ երեւույթ է, քանի որ օվերդրաֆտները շահավետ են բանկի համար, իսկ հաճախորդի համար թանկ։
Օֆսեթ հիփոթեք
խմբագրելՕֆսեթ հիփոթեքը հիփոթեքի տեսակ է, եբ հիփոթեքը կապված է հաճախորդի խնայողական հաշիվներից մեկին։ Խնայողություններում եղած գումարը չի օգտագործվում հիփոթեքը մարելու համար։ Փոխարենը, այն օգտագործվում է յուրաքանչյուր ամիս գնորդից գանձվող ընդհանուր տոկոսադրույքը նվազեցնելու համար։ Օֆսեթ հիփոթեքը Միացյալ Թագավորությունում տարածված հիփոթեքի տեսակ էր, որն օգտագործվում էր կենցաղային գույք գնելու համար։ Հիմնական սկզբունքը վարկային մնացորդի «հաշվանցման» միջոցով գանձվող տոկոսների նվազեցումն է հիփոթեքային պարտքի դիմաց։ Դրան կարելի է հասնել երկու մեթոդներից մեկի միջոցով. կա՛մ վարկատուները տրամադրում են մեկ հաշիվ բոլոր գործարքների համար (հաճախ կոչվում են ընթացիկ հաշվի հիփոթեք), կա՛մ հասանելի են դարձնում մի քանի հաշիվներ, որոնք թույլ են տալիս վարկառուին ենթադրաբար գումարը բաժանել ըստ նպատակի, մինչդեռ բոլոր հաշիվները ամեն օր հաշվանցվում են հիփոթեքային պարտքի դիմաց[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ U.S. and Canadian spelling, respectively; see further at Etymology and spelling.
- ↑ «High interest current accounts». moneysupermarket.com. Money Supermarket. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Do other countries offer better banking than the UK?». bbc.co.uk. BBC. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Free banking a dangerous myth, says Bank official». bbc.co.uk. BBC. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Regulation (EU) No 655/2014 of the European Parliament and of the Council of 15 May 2014 establishing a European Account Preservation Order procedure to facilitate cross-border debt recovery in civil and commercial matters». EUR-Lex.
- ↑ «Mobile phone apps become the UK's number one way to bank». bba.org.uk. BBA. 2015 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Philip Aldrick (2012 թ․ մայիսի 24). «Free banking should end Bank official says». telegraph.co.uk. telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ James Titcomb (2015 թ․ հունվարի 3). «You may not know it, but you are paying for your bank». telegraph.co.uk. telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Cost of sloppy banking habits | MoneyRates.com». money-rates.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Offset Mortgage: Overview, Benefits, Example». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.