Բանկոմատների օգտագործումը բանկերի համար դարձավ առաջին փորձը՝ հաճախորդին հնարավորություն տալու իր հաշվի վերաբերյալ աշխատանքին ծանոթանալու համար, որը նա կարող է անել օրվա ցանկացած ժամին և գրեթե ցանկացած տեղում։ Ներկայումս ակտիվ կերպով զարգանում է «Բանկ-հաճախորդ» համակարգը, սակայն մասնավոր անձանց համար բանկոմատները դեռ շատ երկար կմնան միակ միջոցը՝ բանկի հեռավոր մուտք չգործելու համար։

Բանկոմատ ԱՄՆ֊ում

Ընդհանուր առմամբ՝ բանկոմատը իրենից ներկայացնում է մի սարք, որը կատարում է հետևյալ տիպի ֆինանսական գործառնություններ՝

  • Զանազան հաշիվներից կանխիկ թղթադրամի

տրամադրում

  • Ընթացիկ, ժամկետային և այլ հաշիվների վրա ավանդի ընդունում
  • Ընթացիկ հաշվից գումարի փոխանցում դեպի ժամկետային, և հակառակը, կրեդիտային քարտից՝ ընթացիկ։

Բանկոմատների օգտագործումը բավական մեծ ներդրված կապիտալներ է պահանջում, որովհետև բանկոմատներ օգտագործում են միայն խոշոր բանկերը։ Բանկոմատների օգտագործման արդյունավետության գնահատման ցուցանիշ կարելի է համարել մեկ օրվա ընթացքում օգտագործվող պլաստիկ քարտերի քանակը։ Անգլիայում, ԱՄՆ-ում այս ցուցանիշը հասնում է 2-4 հազար քարտ բանկոմատ։ Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր բանկոմատ միջին հաշվարկով մեկ շաբաթում օգտագործվում է 1750 անգամ, կամ մեկ օրում՝ 250 անգամ (ըստ 2007 թ. տվյալների)։ Իսկ մեր երկրում յուրաքանչյուր բանկոմատ միջին հաշվարկով մեկ շաբաթում օգտագործվում է 250-300 անգամ, կամ մեկ օրում՝ 40-50 անգամ։ Հիմնականում բանկոմատները հասանելի են լինում փողոցում կամ տեղադրված են լինում բանկի ներսում։

Սովորաբար բանկոմատը բաղկացած է՝

  • PC, պարզ PC՝ i286 կամ i386 պրոցեսորներով,
  • Մոնիտոր կամ հատուկ ցուցատախտակ
  • Ստեղնաշար
  • Հատուկ նեղ տպող սարք՝ անցկացվող գործառնությունների վերաբերյալ անդորրագիր տրամադրելու համար
  • Հաշվիչ սարք,
  • Դրամական միջոցների պահեստ և դրանց կեղծությունը ստուգելու համապատասխան մեխանիզմ,

Բացի դրանից, անհրաժեշտ է հատուկ կիրառական ծրագրային ապահովում՝ բոլոր բլոկերի աշխատանքի կառավարման համար, և հեռահաղորդակցման սարքավորում՝ համակարգչային ցանցին միանալու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Кондрашов Ю.Н. «Введение в проектирование автоматизированных банковских систем»