Գոլերի տարբերություն (գնդակների, տափօղակների կամ միավորների տարբերություն), վիճակագրական ցուցանիշ, որն օգտագործվում է ֆուտբոլում և խաղային այլ մարզաձևերում՝ հավասար միավորներ ունեցող թիմերը դասակարգելու նպատակով։ Կախված սպորտից և մրցաշարից, կարող է կիրառվել գոլերի, խփած և բաց թողած գոլերի (ֆուտբոլում), տափօղակների (հոկեյում) կամ միավորների (ռեգբիում և բասկետբոլում) տարբերությունը։

1885 թվականի մրցաշարային աղյուսակում «գոլերի հարաբերակցությունը» չափանիշի օգտագործման օրինակ

Գոլերի (միավորների) տարբերությունը սահմանվում է որպես հանման արդյունք՝ բոլոր խաղերում խփված գոլերը (կամ վաստակած միավորները) հանած բոլոր խաղերում բաց թողած գոլերը (կամ միավորները)։ Գոլերի տարբերության ցուցանիշն առաջին անգամ օգտագործվել է ֆուտբոլում 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում[1]։ Շուտով այս ցուցանիշը սկսեl 1 օգտագործվել Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլային առաջնություններում։ Այսպես, Անգլիայի ֆուտբոլային լիգան այդ համակարգը ներդրել է 1976/77 մրցաշրջանում[1]։ Հետագայում այս չափանիշը տարածվեց շատ այլ մրցաշարերի վրա և մինչ օրս օգտագործվում է որպես կամ առաջին չափանիշ միավորների քանակից հետո, կամ երկրորդ՝ միավորների քանակից և թիմերի միջև անհատական հանդիպումների արդյունքներից հետո[2]։

Անգլիական ֆուտբոլում գոլերի տարբերության ցուցանիշը 1976 թվականին փոխարինել է «գոլերի հարաբերակցության» ցուցանիշին (Goal average, Goal ratio)։ Ըստ էության, դա նշանակում էր, որ թիմի խփած և բաց թողած գնդակները բաժանելու փոխարեն սկսեց օգտագործվել հանում։ Գնդակների տարբերությամբ համակարգի ներդրման նպատակն էր ավելացնել խփած գոլերի քանակը և բարձրացնել խաղերի դիտարժանությունը[1][3]։ Ներկայումս սպորտաձևերի մեծ մասում օգտագործվում է հենց տարբերությունը, այլ ոչ թե գոլերի հարաբերակցությունը։ Այնուամենայնիվ, ավստրալական ֆուտբոլում դեռ օգտագործվում է միավորների հարաբերակցությունը, որտեղ այն կոչվում է «տոկոս» (percentage): Այն հաշվարկվում է որպես վաստակած միավորները բաց թողած միավորների վրա բաժանելու արդյունք, որին հաջորդում է 100-ով բազմապատկելը[4]։

Եթե երկու կամ ավելի թիմեր ունեն հավասար միավորներ և հավասար գոլերի տարբերություն, ապա կիրառվում են լրացուցիչ չափանիշներ, սովորաբար առաջինը խփված գոլերի քանակն է[5][6][7]։

«Գոլերի տարբերություն» և «գոլերի հարաբերակցություն»

խմբագրել

Տարբեր հաշվողական համակարգերի կիրառումը հանգեցնում է տարբեր արդյունքների։ Օրինակ վերցնենք երեք թիմ՝

 
Թիմ A 3:0 Թիմ B A
   

 
Թիմ B 6:0 Թիմ C B
   

 
Թիմ A 0:1 Թիմ C A
   

«Գոլերի հարաբերակցությունը» չափանիշն օգտագործելիս A թիմը կհաղթի՝

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳR Մ Որակավորում
1 Թիմ A 2 1 0 1 3 1 3,000 3
2 Թիմ B 2 1 0 1 6 3 2,000 3
3 Թիմ C 2 1 0 1 1 6 0,167 3
Աղբյուր՝ -

«Գոլերի տարբերություն» չափանիշն օգտագործելիս կհաղթի B թիմը՝

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1 Թիմ B 2 1 0 1 6 3 +3 3
2 Թիմ A 2 1 0 1 3 1 +2 3
3 Թիմ C 2 1 0 1 1 6 −5 3
Աղբյուր՝ -

Առաջին չափանիշը օգտագործվել է դեռևս 19-րդ դարում և փոխարինվել է գոլերի տարբերությամբ 1970-ականներին՝ նպատակ ունենալով թիմերին դրդել ավելի շատ գոլեր խփել։ Օրինակ, եթե թիմը խփել է 70 գոլ և բաց է թողել 40-ը, ապա նրա գոլի հարաբերակցության ցուցանիշը (1,750) ցածր կլինի, քան մյուս թիմը, որը խփել է 69 գոլ և բաց է թողել 39-ը (1,769)։ 70 գոլ խփած և 40 գոլ բաց թողած թիմի համար նոր բաց թողած գոլը կնվազեցնի գոլերի հարաբերակցության ցուցանիշը 0,043-ով (մինչև 1,707), մինչդեռ նոր խփած գոլը կավելացնի այդ ցուցանիշը միայն 0,025-ով (մինչև 1,775)։ Սա նպաստում է պաշտպանողական մարտավարության գերակայությանը հարձակվողի նկատմամբ՝ խփած գոլից օգուտն ավելի ցածր է, քան բաց թողած գոլից ստացված ռիսկը։

«Գոլերի հարաբերակցության» չափանիշի մեկ այլ խնդիր է այն իրավիճակի հնարավորությունը, երբ թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել (դա եղել է, օրինակ, Անգլիայի հավաքականի հետ 1966 թվականի աշխարհի առաջնության 1-ին խմբում)՝ այս դեպքում արժեքը չի կարող որոշվել (բաժանումը զրոյի

Չեմպիոնական տիտղոսներ, որոնք նվաճվել են գոլերի տարբերությամբ

խմբագրել

Անգլիա

խմբագրել

1989, «Արսենալ» և «Լիվերպուլ»

խմբագրել

«Արսենալը» և «Լիվերպուլը» 1988/89 մրցաշրջանում ունեցել են հավասար միավորներ և նույնիսկ նույն տարբերությունը խփած և բաց թողած գոլերի միջև։ «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց։ Այս չափանիշը հաշվի է առնվել մրցաշրջանի վերջին խաղից հետո, որում «զինագործները» 2:0 հաշվով հաղթել են «Լիվերպուլին»՝ միավորներով հավասարվելով մերիսայդյան ակումբին և նվաճելով չեմպիոնական տիտղոսը ավելի շատ գոլերի պատճառով։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության հին համակարգն օգտագործելիս չեմպիոն կդառնար «Լիվերպուլը»[8][9]։

2012, «Մանչեսթեր Սիթի» և «Մանչեսթեր Յունայթեդ»

խմբագրել

Պրեմիեր լիգայի 2011/12 մրցաշրջանի չեմպիոնը կողմնորոշվել է միայն վերջին տուրում։ Վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել էին հավասար միավորներ, սակայն «Սիթին» ուներ խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերությունը։ Մրցաշրջանի վերջին խաղում «Սիթին» տանը հյուրընկալել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին», իսկ «Յունայթեդը» արտագնա խաղում մրցում էր «Սանդերլենդի» դեմ։ Հիմնական ժամանակի ավարտին «Սիթին» պարտվում էր, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում խփեց երկու գնդակ (ավելացված երկրորդ և հինգերորդ րոպեներին) և նվաճեց չեմպիոնական տիտղոսը գնդակների տարբերությամբ[10][11]։

Հունգարիա

խմբագրել

2014, «Դեբրեցեն» և «Դյոր»

խմբագրել

Հունգարիայի 2013/14 մրցաշրջանի առաջնության վերջին տուրից առաջ «Դեբրեցենը» երեք միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդող «Գյորից»։ Չնայած այն հանգամանքին, որ «Դեբրեցենը» պարտվել է իր վերջին խաղում 0:2 հաշվով, իսկ «Դյերը» հաղթել է իր 5:0 հաշվով, այնուամենայնիվ չեմպիոնական տիտղոսը նվաճել է «Դեբրեցենը» (գոլերի տարբերությունը +33 է «Դյերի» +26-ի համեմատ)[12]։

Շոտլանդիա

խմբագրել

1986, «Սելիկ» և «Հարթ օֆ Միդլոտյան»

խմբագրել

1985/86 մրցաշրջանում «Հարթ օֆ Միդլոտյան» վերջին տուրում 2:0 հաշվով պարտվեց «Դանդիին», ինչի պատճառով չեմպիոնական տիտղոսը զիջեց «Սելտիկին» խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ։ Եթե կիրառվեր խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշը, ապա Շոտլանդիայի չեմպիոն կդառնար «Հարթսը»[13]։

2003, «Ռեյնջերս» և «Սելտիկ»

խմբագրել

Շոտլանդիայի 2002/03 մրցաշրջանի Պրեմիեր լիգայում «Ռեյնջերսը» հավասար միավորներ վաստակեց «Սելտիկի» հետ (97), բայց նվաճեց չեմպիոնական տիտղոսը գնդակների տարբերությամբ, ընդ որում նվազագույն առավելությամբ (+73 «Ռեյնջերսից» և +72 «Սելտիկից»)[14]։

Չեմպիոնական տիտղոսներ, որոնք նվաճվել են գոլերի հարաբերակցությամբ

խմբագրել

Անգլիա

խմբագրել

1924, «Հադերսֆիլդ Թաուն» և «Քարդիֆ Սիթի»

խմբագրել

1923/24 մրցաշրջանում հավասար միավորներ (57) վաստակել են երկու թիմեր՝ անգլիական «Հադերսֆիլդ Թաունը» և ուելսյան «Կարդիֆ Սիթին»։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշով չեմպիոն է ճանաչվել «Հադերսֆիլդը» (1.818՝ «Քարդիֆի» 1.794-ի համեմատ)։ Եթե հաշվարկն իրականացվեր ժամանակակից կանոններով, ապա պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն կդառնար Ուելսի ակումբը (երկու թիմերի խփած և բաց թողած գոլերի տարբերությունը նույնն էր՝ +27, բայց «Քարդիֆ Սիթին» խփեց 61 գոլ՝ «Հադերսֆիլդ Թաունի» 60 գոլի համեմատ)[15]։

1950, «Պորտսմութ» և «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»

խմբագրել

1949/50 մրցաշրջանում «Պորտսմութը» հավասար միավորներ վաստակեց «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» հետ (53), սակայն զգալիորեն առաջ անցավ մրցակցից խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ՝ նվաճելով իր պատմության երկրորդ չեմպիոնական տիտղոսը։

1953, «Արսենալ» և «Պրեստոն Նորթ Էնդ»

խմբագրել

1952/53 մրցաշրջանում «Արսենալը» և «Պրեստոն Նորթ էնդը» վաստակել են 54-ական միավոր, սակայն «զինագործները» նվաճել են չեմպիոնական տիտղոսը խփած և բաց թողած գոլերի լավագույն հարաբերակցությամբ։

1965, «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լիդս Յունայթեդ»

խմբագրել

1964/65 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիդս Յունայթեդը» վաստակել են 61-ական միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշով «Մանչեսթեր Յունայթեդը» զգալի առավելությամբ առաջ է անցել «Լիդսից» (2,282 ընդդեմ 1,596) և նվաճել չեմպիոնական տիտղոսը։

Շոտլանդիա

խմբագրել

1953, «Ռեյնջերս» և «Հիբերնիան»

խմբագրել

1952/53 մրցաշրջանից հետո «Ռեյնջերսն» ու «Հիբերնյանն» ավարտեցին հավասար հաշվով (43)։ Չեմպիոնական տիտղոսը բաժին է հասել «Ռեյնջերսին» (գոլերի հարաբերակցությունը 2.0511՝ «Հիբերնիանի» 1.824-ի համեմատ)։ Ժամանակակից համակարգ օգտագործելիս գոլերի տարբերությամբ չեմպիոն կդառնար «Հիբերնյանը» (+42 գնդակ «Ռեյնջերսի» +41-ի համեմատ)[16]։

1965, «Կիլմարնոկ» և «Հարթ օֆ Միդլոտյան»

խմբագրել

1964/65 մրցաշրջանի վերջին տուրից առաջ «Հարթ օֆ Միդլոտյան»-ը երկու միավորով առաջ է անցել մոտակա հետապնդողից՝ «Կիլմարնոկ»-ից։ Այդ պահին հաղթանակի համար դեռ երկու միավոր էր շնորհվում, և վերջին տուրում «Հարթսը» մրցեց «Կիլմարնոկի» հետ։ «Կիլմարնոկին» անհրաժեշտ էր 2:0 հաշվով հաղթանակ՝ գոլերի հարաբերակցությամբ առաջնությունում հաղթելու համար։ «Հարթսը» նույնիսկ պարտություն կրեց 0:1 կամ 1:2 հաշվով, սակայն «Կիլմարնոկը» հաղթեց 2:0 հաշվով և դարձավ չեմպիոն (գոլերի հարաբերակցությունը 1,879 «Կիլմարնոկի» և 1,837 «Հարթ օֆ Միդլոտյանի» նկատմամբ)։ Եթե կիրառվեր գոլերի տարբերության ժամանակակից համակարգը, չեմպիոն կդառնար «Հարթ օֆ Միդլոտյան»-ը[13]։

Հարավսլավիա

խմբագրել

1951, «Ցրվենա Զվեզդա» և «Դինամո Զագրեբ»

խմբագրել

1951 թվականի Հարավսլավիայի առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» և «Դինամո Զագրեբը» վաստակեցին հավասար միավորներ (35), սակայն չեմպիոնական տիտղոսը բաժին հասավ բելգրադյան ակումբին, որն ուներ խփած և բաց թողած գոլերի լավագույն հարաբերակցությունը (2,381 ընդդեմ 2,368)[17]։

1958, «Սպլիտ» և «Բուդուչնոստ»

խմբագրել

1957/58 մրցաշրջանում խորվաթական «Սպլիտը» և Չեռնոգորիայի «Բուդուչնոստ Պոդգորիցան» վաստակել են հավասար միավորներ (25) և ունեցել են խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հավասար ցուցանիշ (0,833)։ Որոշելու համար, թե այդ թիմերից ով կմնա բարձրագույն դիվիզիոնում, և ով ստիպված կլինի խաղալ փլեյ-օֆֆ՝ լիգայից դուրս մնալու համար, անցկացվել են երկու լրացուցիչ հանդիպումներ։ Սպլիտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Պոդգորիցայում կայացած պատասխան խաղում «Բուդուչնոստը» հաղթել է 4:0 հաշվով, որից հետո առաջնությունում գրավել է 10-րդ տեղը։ Խորվաթական ակումբը զբաղեցրեց 11-րդ տեղը, որից հետո դուրս եկավ փլեյ-օֆֆ և պարտվեց՝ դուրս մնալով Հարավսլավիայի բարձրագույն դիվիզիոնի առաջնությունից[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 John D. Barrow Mathletics. — London: Vintage, 2013. — P. 191. — ISBN 9780099584230
  2. «Goal difference or head to head? How every major football competition ranks teams level on points» (անգլերեն). Goal.com. 2018 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Goal Difference Arrives – Did it Make a Difference?» (անգլերեն). SoccerAttic.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Calculating Percentages for the AFL Ladder» (անգլերեն). The Power From Port. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Premier League Handbook Season 2019/20» (pdf) (անգլերեն). Premier League. 2019 թ․ օգոստոսի 2. էջեր 101–102. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Определение места команд» (ռուսերեն). Premierliga.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Спортивный регламент КХЛ» (PDF) (ռուսերեն). KHL.ru. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  8. John Ashdown (2012 թ․ մայիսի 2). «When were the closest title races in Europe's top leagues?» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  9. Jason Cowley (2009 թ․ մարտի 29). «The night football was reborn» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  10. Phil McNulty (2012 թ․ մայիսի 13). «Manchester City 3-2 QPR» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  11. «How Joey Barton handed Manchester City the Premier League title» (անգլերեն). The Guardian. 2012 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  12. «Debrecen crowned champions of Hungary» (անգլերեն). UEFA.com. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  13. 13,0 13,1 Roddy Forsyth (2009 թ․ մայիսի 22). «How Hearts lost the Scottish title to Celtic in 1986» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  14. «Rangers crowned SPL champions» (անգլերեն). 2003 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  15. «Looking back to 1924: Cardiff City and Huddersfield Town were Britain's best» (անգլերեն). Wales Online. 2013 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  16. David Ross Scottish Football Answers to Questions. — Scottishleague.net, 2011. — P. 140.
  17. «Шампиони државе 1951» (սերբերեն). Crvenazvezdafk.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  18. «Две утакмице после краја првенства» (սերբերեն). Politika.rs. 2019 թ․ ապրիլի 29.