Ռաշիդա Ջոնս

ամերիկացի դերասանուհի, մոդել, երաժիշտ

Ռաշիդա Ջոնս (անգլ.՝ Rashida Jones, փետրվարի 25, 1976(1976-02-25)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավելապես հայտնի է «Բոստոնի հանրային դպրոց» (2000–2002), «Օֆիս» (2006–2009, 2011), «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» (2009–2015) և այլ հեռուստասերիալներից։

Ռաշիդա Ջոնս
Ջոնսը 2017 թվականին
Ծնվել էփետրվարի 25, 1976(1976-02-25)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Eliot House?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1997–այժմ
Ծնողներհայր՝ Քուինսի Ջոնս, մայր՝ Փեգգի Լիպտոն
Համատեղ ապրող(ներ)Մարկ Ռոնսոն (2002–2004)
Էզրա Քենիգ (2015–այժմ)
Երեխա(ներ)1
IMDbID 0429069

Ջոնսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Սիրում եմ քեզ, ախպերս» (2009), «Սոցիալական ցանց» (2010), «Մեր ապուշ եղբայրը» (2011), «Մափեթներ» (2011), «Ընդմիշտ Սելեստ և Ջեսսի» (2012, համասցենարիստ) և այլն։ Եղել է նաև «Խաղալիքների պատմություն 4» (2019) անիմացիոն ֆիլմի համասցենարիստը։

Ջոնսը ծնվել է Լոս Անջելեսում, դերասանուհի Փեգգի Լիպտոնի և երաժիշտ Քուինսի Ջոնսի ընտանիքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Riley, Shay (2010 թ․ սեպտեմբերի 19). «DID YOU KNOW? The Ancestry Of Quincy Jones». Booker Rising. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդա Ջոնս» հոդվածին։