Գերմանիայի աշխարհագրություն

Գերմանիայի աշխարհագրություն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության աշխարհագրություն։

Գերմանիայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
Երկիր Գերմանիա
Ամենաբարձր կետՑուգշպիտցե
Ամենացածր կետNeuendorf-Sachsenbande?[1]
Մակերես357 021 կմ²
Մասն էԿենտրոնական Եվրոպա
Առափնյա երկարություն2,389 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ֆիզիկա-աշխարհագրական դիրք

խմբագրել

Գերմանիան հյուսիսում սահմանկացում է Դանիային, արևելքում Լեհաստանին և Չեխիային, հարավից և հարավ-արևելքից Ավստրիային, հարավում Շվեյցիարիային, հարավ-արևմուտքից Ֆրանսիային, արևմուտքում՝ Լյուքսեմբուրգին և Բելգիային,հյուսիս-արևմուտքում՝ Նիդերլանդներին։ Ափերը ողողում են Հյուսիսային և Բալթիկ ծովերը։

Գերմանիայի ձգվածությունը կազմում է հյուսիսից հարավ 876 կմ և արևմուտքից արևելք 640 կմ։ Երկրի հյուսիսային ծայրակետը գտնվում է Զիլտ կղզում՝ 55°03’33’’ հս.լ և 08°24’44’’ արլ. երկ։ Երկրի արևմտյան ծայրակետը գտնվում է Զելֆկանտ կոմունայում՝ Նիդերլանդների սահմանին՝ 51°03’09’’ հս. լ․ և 05°52’01’’արլ․ երկ։ Երկրի արևելյան կետը գտնվում է Նայսեաուե կոմունայում՝ 51°16’22’’հս. լ և 15°02’37’’արլ․ երկ․: Գերմանիայի հարավային կետը գտնվում է Օբերստդորֆ կոմունայում, որի կոորդինատներն են՝ 47°16’15’’հս. լ և 10°10’46’’ արլ. երկ։

Գերմանիայի ամենաբարձր կետը Ցուգշպիտցե լեռն է, որը գտնվում է Բավարական Ալպերում և ունի 2962մ բարձրություն։

Գերմանիայի տարածքը կազմում է 357 հազար քկմ։ Այն մեծությամբ յոթերորդ երկիրն է Եվրոպայում և 63-րդ երկիրը աշխարհում[2]։

Գերմանիայի սահմաններ

խմբագրել

Գերմանիայի սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 3786 կմ։

Սահմանակից երկիր Սահմանների երկարություն (կմ)
  Ավստրիա 817
  Չեխիա 812
  Նիդերլանդներ 576
  Ֆրանսիա 455
  Լեհաստան 449
  Շվեյցարիա 316
  Բելգիա 157
  Լյուքսեմբուրգ 136 136
  Դանիա 68

Ռելիեֆ

խմբագրել

Գերմանիայի հյուսիսային մասը իրենից ներկայացնում է սառցադաշտե դարաշրջանում ձևավորված ցածրադիր դաշտավայր (Հյուսիս-գերմանական ցածրավայր, ամենացածր կետը Նոյենդորֆ-Սաքսենբանդն է Վիլստերմարշում, որը 3,54 մ ցածր է ծովի մակարդակից)։ Երկրի կենտրոնական շրջաններում դեպի հարավ հարթավայրերին կից նախալեռներում անտառներն են, իսկ հարավում ձգվում են Ալպերը (ամենաբարձր կետը Գերմանիայում՝ Ցուգշպիտցե լեռն է՝ 2962 մետր

Ծանր հետևանքներով երկրաշարժեր Գերմանիայում դեռևս տեղի չեն ունեցել։ Սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Գերմանիան գտնվում է Եվրասիական սալի վրա։ Քանի որ Գերմանիան տեկտոնական սալիկների միջև սահման չունի, այդ պատճառով երկրաշարժեր լինում են շատ հազվադեպ։

Գետեր և լճեր

խմբագրել

Գերմանիայի տարածքով հոսում են խոշոր գետեր, դրանցից ամենախոշորը Հռենոս, Դանուբ, Էլբա, Վեզեր և Օդեր գետերն են։ Գետերը միավորվում են ջրանցքներով, որոնցից նշանավոր է Քիլի ջրանցքը, որը իրար է միացնում Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Քիլի ջրանցքը սկսվում է Քիլի ծովախորշից և ավարտվում է Էլբայի գետաբերանում[2]։

Ամենախոշոր լիճը Գերմանիայում Բոդենն է, որի մակերեսը կազմում է 540 քկմ, իսկ խորությունը՝ 250 մետր։

 
Թյուրինգյան անտառները ձմռանը

Գերմանիան գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, հյուսիսում կլիման ծովային է, հարավում չափավոր ցամաքային։ Սա կապված է նրա հետ, որ եղանակը հաճախ փոփոխական բնույթ է ունենում։ Ամռան կեսին կարող է լինել տաք և արևոտ, բայց հաջորդ օրը կարող է լինել ցուրտ և անձրև տեղալ։ Իսկական էքստրեմալ եղանակային փոփոխություններ (երաշտներ, տորնադո, փոթորիկներ, ուժեղ սառնամանիքներ կամ շոգ) համեմատաբար հազվադեպ են լինում։

Հուլիսյան միջին ջերմաստիճանը լեռներում +14 -ից մինչև հարթավայրերում 22 °C է հասնում։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրերում +4-ից մինչև լեռներում -5 °C է լինում։ Միջին տարեկան ջերմաստիճանը +5 -ից +10 °C է։ Գերմանիայում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է նախորդ դարում երկրի հարավում՝ երկրի լեռնային շրջաններում, 1601մ բարձրության վրա հս. լ․ 47, Ֆունտենզի լճում և կազմել է -46 °C, որը ավելի ցածր է ավելի հյուսիս և արևելք գտնվող Էստոնիայի նվազագույն բացարձակ ջերմաստիճանից (-44 °C Յոգևա համարյա հյուսիսային լայնության 59)[3]։

Վերջին մի քանի տարիներին Գերմանիայում, ինչպես ամբողջ Եվրոպայում, տեղի են ունեցել մի քանի մեծամասշտաբ ջրհեղեղներ, բայց հաշվի առնելով Գերմանիայի երկար տարիների պատմությունը, դրանք առավելապես հազվադեպ եղանակային երևույթներ են (սակայն շատերը հակված են, որ այն վկայում է կլիմայի տաքացման մասին)[4]։

2003 թվականի ամռանը Գերմանիան տուժել է երաշտից. «հարյուրամյակի ամառ», այն այսպես են անվանել լրատվամիջոցները։ Դա եղել է վերջին տասնամյակների ընթացքում եղած ամենաշոգ ամառներից մեկը։ Երաշտի հետևանքով, ի թիվս այլ բաների, եղել է բերքատվության նշանակալի անկում։

Գերմանիայում գրանցված էքստրեմալ ջերկաստիճանները եղել են առավելագույնը 42.6 °C (108.7 °F) (2019 թվականի հուլիսին Լինգեն)[5] և նվազագույն ջերմաստիճանը −37.8 °C (−36.0 °F) (1929 թվականի փետրվարին Իլմեի Պֆաֆենհոֆեն)[6]։

Հատուկ պահպանվող տարածքներ

խմբագրել

Գերմանիայում կան 14 ազգային պարկ, 19 կենսոլորտային տարածքներ, 95 բնական պարկեր և բազմաթիվ պահպանվող բնության տարածքներ և բնության հուշարձաններ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Zugspitze, Germany/Austria
  2. 2,0 2,1 «CIA - The World Factbook -- Germany». web.archive.org. Central Intelligence Agency. 2006 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «Temperatur: vieljährige Mittelwerte 1981 - 2010». www.dwd.de. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Climate and Weather - climate info and current weather in Germany». www.wordtravels.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Hitzewelle Juli 2019 in Westeuropa – neuer nationaler Rekord in Deutschland». 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Wetterrekorde Deutschland». wetterdienst.de. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի աշխարհագրություն» հոդվածին։