Կենսոլորտային տարածք
Կենսոլորտային տարածք, արգելոց, ռեզերվատ, օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված բնական ու մարդու գործունեության արդյունքում առաջացած տարածք, որն ապահովում է տարածաշրջանային նշանակության լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների միասնական պահպանությունը, վերականգնումը, օգտագործումը, վերարտադրությունը և նպաստում դրանց բնականոն զարգացմանը։
Կենսոլորտային տարածքում առանձնացվում են հիմնական հատված (միջուկ), որը դուրս է բերված տնտեսական շահագործումից և գործում է պետական արգելոցի համար սահմանված ռեժիմը, պահպանական գոտի, որտեղ թույլատրվում է կենսոլորտային տարածքի հիմնական հատվածի պահպանությանը համապատասխան հողօգտագործումը, անցումային գոտի, որտեղ թույլատրվում է բնական պաշարների կառավարման կայուն զարգացմանը նպատակաուղղված տնտեսական գործունեություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |