Ելենա Օբրազցովա
Ելենա Վասիլիի Օբրազցովա (ռուս.՝ Еле́на Васи́льевна Образцо́ва, հուլիսի 7, 1939[1][2][3][…] կամ հուլիսի 7, 1937[4][5][6], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 12, 2015[3][5][7], Լայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[5]), խորհրդային և ռուսական օպերային երգչուհի, (մեցցո-սոպրանո), դերասանուհի, օպերային ռեժիսոր, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս, (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1976), Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակակիր (1973)[8]։
Ելենա Օբրազցովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Елена Образцова |
Ի ծնե անուն | Ելենա Վասիլիի Օբրազցովա |
Ծնվել է | հուլիսի 7, 1939[1][2][3][…] կամ հուլիսի 7, 1937[4][5][6] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 12, 2015[3][5][7] Լայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա, ռոմանս |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի և օպերային ռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | obraztsova.org |
Elena Vasiliyevna Obraztsova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Լենինգրադում, Վասիլի Միքայելի Օբրազցովի (1905-1989) և Նատալի Իվանի Օբրազցովայի (1913-1994) ընտանիքում։ Ապրել է շրջափակման ենթարկված Լենինգրադում։ 1943 թվականին ընտանիքի հետ Լենինգրադից տեղափոխվել է Ուսոտյուժնի քաղաք, Վոլոգոդի մարզ։
1948-1954 թվականներին երգել է Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պիոներների պալատի մանկական երգչախմբում։
1954 թվականի ամռանը նրա հայրը նշանակվում է Տագանրոգում ռուս.՝ Красный котельщик գործարանի գլխավոր կոնստրուկտոր[9]։ Քաղաքի ղեկավարությունը նրանց ընտանիքին տրամադրեց քաղաքի կենտրոնում տեղակայված բնակարան (փ. Ֆրունզե 43), որը հեռու չէր Տագանռոգի թիվ 10 դպրոցից, որտեղ և սովորել է Ելենան։ 1956 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Ելենան ընդունվում է Ի. Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Աննա Կուլիկովայի դասարան[9]։ Հաշվետու համերգի ժամանակ նրան լսեց Մ. Ա. Մանկովսկայի անվան ռոստովի երաժշտական դպրոցի տնօրենը և վերջինիս երաշխավորությամբ 1957 թվականին Ելենան ընդունվեց ուսումնարանի միանգամից 2-րդ կուրս։ Մեկ տարի անց, 1958 թվականին, հաջողությամբ անցնելով լսումները, նա ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին։
1962 թվականին ստացավ առաջին մրցանակը Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթում։ 1963 թվականին լինելով կոնսերվատորիայի ուսանողուհի, Ելենան հանդես է գալիս Մեծ թատրոնի բեմում, Մ. Պ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում, Մարինա Մնիշեկի դերում։
1964 թվականին ավարտում է կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ա. Ա. Գրիգորևի ղեկավարությամբ։ Նույն տարում հանդես է գալիս որպես Մեծ թատրոնի մենակատարուհի։ Այդ նույն թվականին Միլանի Լա Սկալա թատրոնի բեմում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ կատարում է գուվերնանտկայի դերը Չայկովսկու Պիկովայա դամա օպերայում։ Չնայած դերի ոչ այնքան երևացող լինելուն, Ելենան իր վրա է գրավում իտալական հանդիսատեսի և մամուլի ուշադրությունը։ Հետագայում Լա Սկալայի բեմում հանդես է եկել գլխավոր դերերում։
1975 թվականին Ելենան Մեծ թատրոնի հետ մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ։ Այնտեղ, «Բորիս Գոդունով» օպերայում նույն դերի կատարման պատճառով, հանդիսատեսը նրան 5 անգամ կանչում է բեմ։ Արդյունքում, ներկայացումը ստիպված են լինում դադարեցնել։ Սա հաստատում է Ելենայի՝ որպես օպերայի համաշխարհային աստղի կարգավիճակը։
Մի քանի ամիս անց Ելենան հանդես է գալիս «Տրուբադուր» օրեպայում, որով բացվում է օպերային սեզոնը Սան-Ֆրանցիսկոյում։ Նա հանդես է գալիս Լուչիանո Պավարոտիի, Ջոան Սազերլենդի հետ։ 1976 թվականին Ելենան, որպես հրավիրված մենակատարուհի, հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում և սենսացիա է առաջացնում Վերդիի Աիդա օպերայում իր Ամներիսի դերով։ 1977 թվականին Ելենան հանդես է գալիս Դալիլայի դերում Մետրոպիլիտենում։ New York Times-ի քննադատ Թոր Էկերտը գրում է. «Կասկածում եմ, որ մենք լսել ենք Դալիլային, որն այսպես հեշտությամբ կարող էր վերցնել 2.5 օկտավան, Օբրազցովան այն կատարում է առանց որևէ լարվածության»։ Ելենան գլխավոր դերեր է կատարում ռուսական մի քանի օպերաներում. Մ. Մուսորգսկու ռուս.՝ «Хованщине» (Մարֆա), Ն. Ռիմսկի-Կորսակովի ռուս.՝ «Царской невесте» (Լյուբշա), Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» (կոմսուհի), որը 1965 թվականից կատարեց համարյա 40 տարի[10]։
Օբրազցովան երգել է բազմաթիվ միջազգային փառատոններում, այդ թվում՝ Օրանժի միջազգային փառատոնում (1979 թվական, Դալիլայի դեր), Զալցբուգի փառատոնում (1978 թվական, Էբոլայի դեր)[11]։ Ֆրանկո Ձեֆֆիրելլու կողմից հրավիրվել է կատարելու համար Սանտուցիի դերը «Գյուղական պատիվ» (1982) ֆիլմում։ «Իմ կյանքում, - գրել է Ձեֆֆիրելլին, - եղել են երեք հիացմունքներ. Աննա Մանյանի, Մարիա Կալլաս և Ելենա Օբրազցովա, որը նկարահանման ժամանակ հրաշք էր գործում»։
1973-1994 թվականներին Ելենան դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, իսկ 1984 թվականին դառնում է պրոֆեսոր։
Երգչուհու գործունեության մի հսկայական մաս կապված է Գեորգի Սվիրիդովի երաժշտության հետ, որը ստեղծել և նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ հենց Օբրազցովային։ 1980-83 թվականներին այս երգերը գրվել են Սերգեյ Եսենինի և Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների հիման վրա[12]։
Օբրազցովան հանդես է եկել նաև որպես օպերային ռեժիսոր։ 1986 թվականին Մեծ թատրոնում նա բեմադրում է Ժ. Մասսնեի «Վերտեր» օպերան, որտեղ միաժամանակ կատարել է գլխավոր դերը։
Երգչուհին նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային երաժշտական ֆիլմերում. «Ուրախ այրին», «Իմ Կարմեն», «Գյուղական պատիվ», «Տոսկա»։ Օբրազցովան կատարել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ի. Պ. Չայկովսկի, Մ. Ի. Գլինկա, Ա. Ս. Դորգոմիժսկի, Ս. Վ. Ռախմանինով, Ռ. Շուման, Գ. Վ. Սվիրիդով, Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել և այլն[13]։ Երգել է տենորներ Վլադիմիր Ատլանտովի, Պլասիդո Դոմինգոյի հետ։ Օբրազցովան հատկապես նշել է համագործակցությունը դիրիժորներ Դանիել Բարենբոյմի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ[14]։
2000 թվականին Օբրազցովան դեբյոտով հանդես եկավ դրամատիկական թատրոնում, Ռոման Վիկտյուկի թատրոնում, խաղալով Ռենատո Մեյնարդի «Անտոնիո ֆոն Էլբա» պիսում։ 2003-2004 թվականներին հանդես եկավ դասական ջազ ծրագրով (Դյուկ Էլլինգտոն, Դյուկ Վերնոն, Ջորջ Գերշվին) Իգոր Բութմանի քառյակի և Դավիդ Բերգերի ղեկավարած նվագախմբով։
2007-2008 թվականներին նա գլխավորում է Միխայլովսկի թատրոնի օպերային խումբը։
Պետերբուրգում Օբրազցովան ղեկավարում է իր անունով կոչված մշակութային կենտրոնը, որտեղ աշխատում էին երիտասարդ կատարողներ[15]։
Մոսկվայում գործում է Ելենա Օբրազցովայի անվան բարեգործական հիմնադրամ, որի նպատակը երաժշտական մշակույթի խրախուսումն է[16]։
Օբրազցովան դասավանդել է Տոկիոյի երաժշտական ակադեմիայում, կարդացել է դասախոսություններ ճապոներեն[17]։ Օբրազցովան տիրապետում էր նաև իտալերենին և ֆրանսերենին[18]։
Նրա գործունեությանը հրատարակումների ձևով անդրադարձել են բազմաթիվ երաժշտագետներ և մշակութաբաններ[19][20][21][22]։
Օբրազցովան Պուշկինյան ակադեմիայի պատվավոր անդամ էր (1995), Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Մշակույթի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս (1999), Ռուսական թանգարանի ընկերների միջազգային ընկերության անդամ (1998)։
2014 թվականից Օբրազցովան տառապում էր լեյկեմիայով։ Նոյեմբերի կեսերին Լայպցիգի կլինիկայում անցել է բուժման կուրսեր, որտեղ գտնվեց համապատասխան դոնոր և նրան կատարվեց ոսկրածուծի փոխպատվաստում։ Սակայն, վիրահատությունը ցանկալի արդյունք չտվեց, քանի որ 75-ամյա երգչուհու օրգանիզմը չկարողացավ համարժեք ձևով պատասխանել։ 2014 թվականի վերջում երգչուհուն Գերմանիայում այցելեցին նրա հին ընկերները՝ Իոսիֆ Կոբզոնն ու Վալենտինա Տերեշկովան[23][24]։ Հիվանդության պատճառով հետաձգվում է նրա պատվին կազմակերպված համերգը, որը նախատեսված էր 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում։
Ելենա Օբրազցովան մահացավ 2015 թվականի հունվարի 12-ին, կյանքի 76-րդ տարում Լայպցիգում, որտեղ անցնում էր բուժման կուրսեր[23][25]։. Հրաժեշտի արարողությունն անցկացվեց 2015 թվականի հունվարի 15-ին Մեծ թատրոնում։ Հոգեհանգստի արարողությունն անցկացվեց Քրիստոս Փրկիչ տաճարում` Ռոստովի և Նովոչերկասկի մոտրոպոլիտ Մերկուրիի կողմից։ Նույն օրում Օբրազցովային հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Օբրազցովայի մահը լայն արձագանք ունեցավ նրա երկրպագուների, գործընկերների շրջանում։ «Ցտեսություն, իմ սիրելի Կարմեն», գրեց Պլասիդո Դոմինգոն։ «Ելենան ֆանտաստիկ դերասանուհի էր և մեծագույն գործընկեր բեմում, նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար մեծ երջանկություն էր։ Մենք նրա հետ շատ հաճախ ենք երգել… և դա միշտ անմոռանալի էր», ասաց Խոսե Կարերասը[26][27]։
Որոշ ծրագրեր և ելույթներ
խմբագրել- Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի բարեգործական համերգ (1999, Հյուսիս-Օսեթական օպերայի և բալետի պետական թատրոն)
- Ելենա Օբրազցովայի երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթ[28]
- Լուչանո Պավարոտիի հիշատակի երգիչների մրցույթ (2008)[29]
- Մուսլիմ Մագոմաևի հիշատակի համերգ (2009)[30]
- Համերգ, նվիրված Ճապոնիայում աղետից տուժածներին (2011)[31][32]
- Գալա-համերգ «Նորից միասին», նվիրված Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ (10.05.2014, Մոսկվա)
Ընտանիք
խմբագրել- Ամուսիններ.
- Վյաչեսլավ Մակարով (ծնվ. 1938 թվականին), ֆիզիկոս-տեսաբան, դոցենտ։
- Ալգիս Ժյուրայտիս (1928-1998)` Մեծ թատրոնի դիրիժոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
- Աղջիկը և երեխաները
Հիշատակ
խմբագրել2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացավ սոպրանո Աննա Նոտրեբկոյի, բաս Իլդար Աբդրազակովի, տենոր Ալեքսանդր Անտոնենկոյի և մեցցո-սոպրանո Եկատերինա գուբանովայի եվրոպական համերգային շրջագայությունը, նվիրված Օբրազցովայի հիշատակին։ Փարիզում, Վիեննայում, Պրահայում, Բարսելոնայում երգիչները կատարեցին արիաներ իտալական օպերաներից, դիրիժոր Մարկո Արմիլյատոի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ[33][34]։.
Փաստեր
խմբագրել- Կոնսերվատորիայում ավարտական քննության ժամանակ նա ստացել է 5+: Նման գնահատական վոկալի համար Լենինգրադյան կոնսերվատորիայում վերջին անգամ նշանակվել էր 1924 թվականին։
- 1975 թվականին Իսպանիայում համարվել է Կարմենի լավագույն կատարողն աշխարհում։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 27 դեկտեմբեր 1990 թվական, Լենինի անվան պարգև, «Մուրճ և վահան» ոսկե մեդալ)[35]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև II աստիճանի (10 հունիս 2009 թվական[36]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև III աստիճանի (17 հունիս 1999 թվական)[37]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև IV աստիճանի (28 մայիս 2014 թվական)[38]
- Կնյազ Դանիլ Մոսկվացու I աստիճանի (2009 թվական)[39]
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1971 թվական)
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1980 թվական)
- Էնիրիկե Գրանադոսի շքանշան (Իսպանիա, 1970)
- Памятная медаль Բելա Բարտոկի հուշամեդալ (Հունգարիա, 1982)
- Սուրբ Նիկոլայի պարգև (Ուկրաինա, 1998)
- Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական մշակույթի ակադեմիայի պարգև (1999)
- Ռուսաստանի մշակույթի ակադեմիայի պատվավոր շքանշան (1999)
- Ռուսաստանի դաշնության նախագահի շնրոհակալություն (22 марմարտта 2001 թվական[40]
- «Կուզբասի զարգացմանն ունեցած ներդրման համար» I աստիճանի շքանշան (28 մարտ 2002 թվական)[41]
- Մոսկվայի կառավարության պատվավոր պատվոգիր (3 հուլիս 2009 թվական)[42]
- Ռուսաստանի դաշնության կառավարության պատվավոր պատվոգիր (11 հուլիս 2011 թվական)[43].
- Սուրբ կնյազուհի Օլգայի պարգև I աստիճանի (7 հուլիս 2014 թվական)[44]
Կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1970)
- ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստուհի (1973)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1976)
Մրցանակներ
խմբագրել- 1976 - Լենինյան մրցանակ
- 1973 - Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ
- 1962 - Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ
- 1962 - Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 8-րդ փառատոնի ոսկե շքանշան, Հելսինկի (1962)
- 1970 - Ֆ. Վինյասի անվան վոկալիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, Բարսելոնա
- 1970 - Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 11-ին մրցանակ, Մոսկվա
- 1972 -«Քննադատության ոսկե փետուր» մրցանակ (Վիսբադեն)
- 1978 -«Ոսկե Վերդի» մրցանակ (Իտալիա)
- 1982 - Ձայնագրման ֆրանսիական ակադեմիայի գրան-պրի
- 1994 - Սիցիլիայի թատրոնների ասոցիացիայի մրցանակ (1994)
- 2002 - Ռուսական օպերային «Casta diva մրցանակ»[45]
- 2004 - Ռուսական ազգային օլիմպի մրցանակ (2004)
- 2014 - «Բալթիական աստղ» միջազգային մրցանակ Բալթիական տարածաշրջանում մարդասիրական կապերի զարգացման և ամրապնդման համար (ՌԴ Մշակույթի և զանգվածային կապերի նախարարություն, ՌԴ թատերական գործիչների միություն, Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի հարցերով հանձնաժողով)[46]
- Սան-Ֆրանցիսկո քաղաքի մրցանակ (ԱՄՆ)
- «Լիսեո» թատրոնի ոսկե շքանշան (Իսպանիա, 2009)
- Trebbia եվրոպական մրցանակ (Չեխիա, 2010)
- «Ոսկե կամուրջ» մրցանակ (Իտալիա, 2011)
- 1981 թվականի հոկտեմբերի 24-ին հայտնաբերված № 4623 փոքր մոլորակը կոչվեց Օբրազցովա։ 2003 թվականին թաղարկվեց փոստային դրոշմանիշ Օբրազցովայի պատկերով։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՕպերային (համառոտ)
խմբագրել- Մարֆա, ռուս.՝ «Хованщина» օպերա, Մոդեստ Մուսորգսկի
- Լյուբաշա, «Ցարական հարսնացուն» (օպերա), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Ամներիս, «Աիդա» օպերա, Ջուզեպե Վերդի
- Ազուչենա, «Տրուբադուր» օպերա, Ջուզեպե Վերդի
- Կարմեն, «Կարմեն» օպերա, Ժորժ Բիզե
- Դալիլա, «Սամսոն և Դալիլա» օպերա, Կամիլ Սեն-Սանս
- Շարլոտա, «Վերտեր» օպերա, Ժյուլ Մասսնե
Դերեր դրամատիկական թատրոնում
խմբագրել- «Անտոնիա ֆոն Էլբա», Ռ. Մայնարդի, ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ
- «Ռեքվիեմ Ռադամեսի համար», Ա. Նիկոլաի, ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ
Հեռուստատեսություն
խմբագրել- «Ամանորյա հափշտակում», (ռուս.՝ Новогоднее похищение) (ֆիլմ, 1969)
- «Իմ Կարմեն», 1977
- Հաննա, «Ուրախ այրին», Ֆերենց Լեգար, 1984
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Образцова Елена Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Grove Music Online — OUP.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Operabase — 1996.
- ↑ 6,0 6,1 Elena Obraztsova, inextingible llamarada rusa
- ↑ 7,0 7,1 7,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Фонд Елены Образцовой. «Елена Образцова: награды». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 9,0 9,1 Волошин В. Восхождение // Таганрогская правда. - 2015. - 20 февр.
- ↑ «Скончалась Елена Образцова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Елена Образцова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Биография». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ ОБРАЗЦОВА в энциклопедии музыки
- ↑ 14,0 14,1 Телеканал «Культура», 12 января 2015
- ↑ «Культурный Центр Елены Образцовой». // startvocal.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Фонд Елены Образцовой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Лаукараз – Новости». // det-center.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Телеканал «Культура», 12 января 2015. Запись по трансляции творческого вечера Е. В. Образцовой от 2004 года
- ↑ «Елена Образцова Народная артистка СССР». // bolshoi.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Мир оперы - Елена Образцова». // operaworld.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Елена Васильевна Образцова». // opera-life.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Искусство - Елена Образцова – мы». // лик-спб.рф. 2007 год. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 23,0 23,1 «Тело Образцовой доставят в Москву до конца дня». Gazeta. ru. 13 января 2015 года. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «На 76-м году жизни скончалась оперная певица Елена Образцова». ИТАР-ТАСС. 12 января 2015 года. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ В Германии умерла оперная певица Елена Образцова
- ↑ Портал культурного наследия России. Образы России(չաշխատող հղում)
- ↑ ИТАР-ТАСС. Хосе Каррерас: Елена Образцова была фантастической артисткой
- ↑ «Международный конкурс молодых оперных певцов Елены Образцовой». // operaworld.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Конкурс певцов памяти Лучано Паваротти». // forumklassika.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Концерт памяти Муслима Магомаева». // muzcentrum.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Петербургские артисты поддержат пострадавших от стихии в Японии». // gazeta.spb.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «В Петербурге прошел благотворительный концерт в поддержку Японии». // tvkultura.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Нетребко и другие оперные "звезды" посвятят концерт в Москве 7 июля памяти Образцовой
- ↑ ««Moscow Nights», 7-сезон, лето 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Указ Президента Союза Советских Социалистических Республик от 27 декабря 1990 года № УП-1246 «О присвоении звания Героя Социалистического Труда тов. Образцовой Е. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 июня 2009 года № 645 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Образцовой Е. В.»(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента России». // document.kremlin.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 мая 2014 года № 374 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Народная артистка СССР Е. В. Образцова награждена орденом преподобного Даниила Московского I степени
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 22 марта 2001 года № 147-рп «О поощрении работников Государственного академического Большого театра России»
- ↑ Постановление Совета народных депутатов Кемеровской области от 28 марта 2002 года № 1442 "О награждении медалью Кемеровской области «За особый вклад в развитие Кузбасса»
- ↑ Распоряжение Правительства Москвы № 1446-РП от 3 июля 2009 года «О награждении Почётной грамотой Правительства Москвы»
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 4 июня 2010 года № 1201-р «O награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Образцовой Е. В.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Патриаршее поздравление народной артистке СССР Е. В. Образцовой по случаю дня рождения
- ↑ «Литературная газета» о присуждении премии «Casta diva» за 2002 г.; о самой премии см. также: Гуманитарный университет (Екатеринбург)
- ↑ Георг Отс удостоен ордена Балтийской Звезды | BUSINESS -M - Информационно-деловой Портал
Արտաքին հղումներ
խմբագրել- Роман Виктюк. "Реквием по Радамесу" (2013)
- Елена Образцова. Жена. История любви
- Елена Образцова Хабанера из оперы "Кармен"
- Прощай, королева!
- Ելենա Օբրազցովա. Ես կվերադառնամ Երևան փետրվարին
- Ելենա Օբրազցովայի հրաժեշտի արարողությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Օբրազցովա» հոդվածին։ |