Անդրեա Միա Գեզ (անգլ.՝ Andrea Mia Ghez, հունիսի 16, 1965(1965-06-16), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գիտնական-աստղագետ, 2020 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «մեր գալակտիկայի կենտրոնում գերզանգվածային կոմպակտ օբյեկտի հայտնաբերման համար»։ Նոբելյան մրցանակ ստացել է Ռեյնհարդ Գենցելի, ինչպես նաև Ռոջեր Պենրոուզի հետ համատեղ, որին մրցանակը շնորհվել է «այն հայտնագործության համար, որ սև խոռոչի առաջացումը հետևում է հարաբերականության ընդհանուր թեորիայից»[16]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[17]։

Անդրեա Գեզ
Ծնվել էհունիսի 16, 1965(1965-06-16) (58 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս և գիտնական
Հաստատություն(ներ)Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1]
Գործունեության ոլորտաստղագիտություն[2], մաթեմատիկա[2] և գիտություն[2]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1992), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1987) և University of Chicago Laboratory Schools?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարGerald Neugebauer?[5]
Եղել է գիտական ղեկավարSylvana Yelda?[5] և Jennifer Lynn Patience?[5]
Պարգևներ
Կայքastro.ucla.edu/~ghez/
 Andrea Ghez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեա Գեզը ծնվել է 1965 թվականի հունիսի 16-ին Նյու Յորքում՝ իռլանդական ծագմամբ կաթոլիկուհի Սյուզեն Գեզի (ծնունդով՝ Գեյթոն, ծնված 1937 թվականին) և հրեական ծագմամբ բնիկ հռոմեացի Ջիլբերթ Գեզի (1938-2015) ընտանիքում[18][19][20]։ Ջիլբերթ Գեզը և նրա ծնողները՝ Էլզի Մարքսը և Հենրի Գեզ դե Կաստելնուովոն, ռասայական կանոնի ընդունումից հետո փախել են Իտալիայից և զինվորական տարիներ անցկացրել Նյու Յորքում[18]։

Մանկությունն անցել է Չիկագոյում, որտեղ նրա հայրը Ռուզվելտի համալսարանի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ Չիկագոյի համալսարանի վերածննդի հասարակության գեղարվեստական թանգարանի տնօրենը և նրա ցուցադրությունների համակարգողը[21][22]։ Սկզբից սովորել է մաթեմատիկա, բայց հետո մասնագիտացումը փոխել է ֆիզիկայի[23]։ 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան։ 1992 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[24]։

Այժմ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի պրոֆեսոր է։

Գիտական գործունեություն խմբագրել

1998 թվականից սկսած՝ աստղաֆիզիկոսների երկու խմբեր՝ Ռեյնհարդ Գենցելի և Անդրեա Գեզի ղեկավարությամբ, անկախ իրարից, հետազոտություններ են անցկացրել՝ կիրառելով Երկրի մթնոլորտով կատարվող աղավաղումները վերացնող տեխնոլոգիաներ, և ապացույցներ են ստացել, որ մեր գալակտիկան իր կենտրոնում ունի գերխոշոր սև խոռոչ[25], որն արևից 4 միլիոն անգամ ավելի մեծ է։ Անդրեա Գեզը դիտարկումներ է կատարել Հավայան կղզիներում գտնվող Կեկի աստղադիտարանում, Ռեյնհարդ Գենցելը՝ Եվրոպական հարավային աստղադիտարանում (ESO) և Չիլիում գտնվող Լա Սիլյայի աստղադիտարանում։ Այդ հետազոտությունների համար նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսինը՝ Թոմ Լատուրետը, աշխարհագրագետ և «RAND» կորպորացիայի գիտական աշխատակից է։ Ունեն երկու որդի՝ Էվանը (ծնված 2001 թվականին), և Մայլզը (ծնված 2005 թվականին)[26]։ Անդրեա Գեզը հետաքրքրված է լողով[27]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Էննի Քենոնի մրցանակ (1994)[28],
  • Փակարդայի կրթաթոշակ (1996)[29],
  • Նյուտոն Լեյսի Փիրսի մրցանակ (1998)[28],
  • Մարիա Գյոփերթ-Մայերի մրցանակ (1999)[30],
  • Ընդգրկված է «Discover» ամսագրի «20 երիտասարդ գիտնականներ ուսումնասիրելու համար» ցանկում (2000)[31]
  • Սաքլերովյան մրցանակ (2004)[32],
  • Ահարոնսոնի մրցանակ (2007)
  • ՄաքԱրթուրի կրթաթոշակ (2008)[33],
  • Քրաֆորդի մրցանակ (2012)[34].
  • Նոբելյան մրցանակ (2020)

Ընտրյալ հրապարակումներ խմբագրել

  • Ghez, Andrea M.; Neugebauer, Gerry; Matthews, K. (1993). «The Multiplicity of T Tauri Stars in the Taurus-Auriga & Ophiuchus-Scorpius Star Forming Regions: A 2.2 micron Imaging Survey». Astronomical Journal. Vol. 106. էջեր 2005–2023. Bibcode:G 1993AJ....106.2005 G. doi:10.1086/116782. {{cite news}}: Check |bibcode= length (օգնություն)
  • Ghez, Andrea M.; White, Russel J.; Simon, M. (1997). «High Spatial Resolution Imaging of Pre-Main Sequence Binary Stars: Resolving the Relationship Between Disks and Close Companions». Astrophysical Journal. Vol. 490. էջեր 353–367. Bibcode:1997ApJ...490..353G. doi:10.1086/304856.
  • Ghez, Andrea M.; Klein, B. L.; Morris, M.; Becklin, E. E. (1998). «High Proper Motions in the Vicinity of Sgr A*: Evidence for a Massive Central Black Hole». Astrophysical Journal. Vol. 509. էջեր 678–686. Bibcode:1998ApJ...509..678G. doi:10.1086/306528.
  • Ghez, A. M.; Morris, M.; Becklin, E. E.; Tanner, A.; Kremenek, T. «The Accelerations of Stars Orbiting the Milky Way's Central Black Hole». Nature. Vol. 407, no. 6802. էջեր 349–351. Bibcode:2000Natur.407..349G. doi:10.1038/35030032.
  • Ghez, A. M.; Duchêne, G.; Matthews, K.; Hornstein, S. D.; Tanner, A.; Larkin, J.; Morris, M.; Becklin, E. E.; S. Salim (2003 թ․ հունվարի 1). «The First Measurement of Spectral Lines in a Short-Period Star Bound to the Galaxy's Central Black Hole: A Paradox of Youth». Astrophysical Journal Letters (անգլերեն). Vol. 586, no. 2. էջեր L127. Bibcode:2003ApJ...586L.127G. doi:10.1086/374804.
  • Ghez, A. M.; Salim, S.; Weinberg, N. N.; Lu, J. R.; Do, T.; Dunn, J. K.; Matthews, K.; Morris, M. R.; Yelda, S. (2008 թ․ հունվարի 1). «Measuring Distance and Properties of the Milky Way's Central Supermassive Black Hole with Stellar Orbits». Astrophysical Journal (անգլերեն). Vol. 689, no. 2. էջ 1044. Bibcode:G 2008ApJ...689.1044 G. doi:10.1086/592738. {{cite news}}: Check |bibcode= length (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://astro.ucla.edu/~ghez/
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. http://www.nasonline.org/member-directory/members/3007953.html
  4. https://www.amacad.org/person/andrea-mia-ghez
  5. 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Andrea GhezJohn D. and Catherine T. MacArthur Foundation, 2008.
  7. Annie Jump Cannon Award in AstronomyAAS.
  8. The monster at the heart of our galaxyRoyal Society, 2016.
  9. https://www.aps.org/programs/honors/prizes/goeppert-mayer.cfm
  10. https://www.crafoordprize.se/news/the-crafoord-prize-in-mathematics-2012-and-the-crafoord-prize-in-astronomy-2012/
  11. The Nobel Prize in Physics 2020 // nobelprize.orgRoyal Swedish Academy of Sciences, 2020.
  12. 2020 Nobel Prize in Physics awarded for research with ESO telescopes on Milky Way's supermassive black hole — 2020.
  13. Mottagare av Sällskapets medaljer och priserRoyal Physiographic Society in Lund.
  14. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/ghez-andrea-m/
  15. https://aas.org/grants-and-prizes/newton-lacy-pierce-prize-astronomy
  16. «The Nobel Prize in Physics 2020». NobelPrize.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «Andrea Ghez Elected to National Academy of Sciences» (անգլերեն). NASA. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2004 թ․ մարտի 20-ին.
  18. 18,0 18,1 Gilbert Ghez Obituary
  19. Rivista «Hazman Veharaion — Il Tempo e l’Idea» (2019)
  20. Susanne Ghez: Oral History
  21. CCS Bard: Susanne Ghez
  22. Gray Center for Arts and Inquiry
  23. Linda Copman. «Zeroing in on Black Holes» (անգլերեն). "W. M. Keck Observatory". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
  24. «Changing Faces of Astronomy» (անգլերեն). "Science". Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  25. Eckart, A.; Genzel, R. Observations of stellar proper motions near the Galactic Centre(անգլ.) // Nature : journal. — 1996. — Т. 383. — № 6599. — С. 415. — doi:10.1038/383415a0
  26. Stuart Wolpert (2008 թ․ սեպտեմբերի 23). «UCLA astronomer Andrea Ghez named MacArthur Fellow» (անգլերեն). UCLA. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  27. Poster Project Biographies
  28. 28,0 28,1 «Annie J. Cannon Award in Astronomy» (անգլերեն). American Astronomical Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  29. «Packard Fellows – Sorted by Award Year: 1996» (անգլերեն). University of Virginia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  30. Maria Goeppert Mayer Award, American Physical Society(անգլ.)
  31. «20 Young Scientists to Watch» (անգլերեն). "Discover Magazine". Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.
  32. «Honors and Awards received by IGPP/UCLA Faculty and Research Staff» (անգլերեն). UCLA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  33. «UCLA astronomer Andrea Ghez named a 2008 MacArthur Fellow» (անգլերեն). UCLA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
  34. «The Crafoord Prize in Mathematics 2012 and The Crafoord Prize in Astronomy 2012» (անգլերեն). Crafoord Prize. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Գեզ» հոդվածին։