Լա Սիլյայի աստղադիտարան

աստղադիտարան Չիլիում

Լա Սիլյայի աստղադիտարան (աստղադիտարանի կոդերը` «262», «809» և «I03»), աստղադիտարան է Չիլիում, որը պատկանում է Եվրոպական հարավային աստղադիտարանին (ESO)։ Աստղադիտարանում տեղակայված են 18 աստղադիտակներ։ Դրանցից ինը կառուցվել են Եվրոպական հարավային աստղադիտարանի միջոցներով։ Այս աստղադիտարանը հանդիսանում է հարավային կիսագնդի խոշորագույն աստղադիտարաններից մեկը։ Վայրը, որտեղ տեղակայված է աստղադիտարանը, սար է Ատակամա անապատի հարավային մասում, նրա բարձրությունն է 2400 մետր։

Լա Սիլյայի աստղադիտարան
La Silla Observatory
La Silla Aerial View.jpg
Տեսակաստղադիտարան
Կազմված էLeonhard Euler Telescope?, New Technology Telescope?, ESO 3.6 m Telescope?, MPG/ESO telescope?, Rapid Eye Mount telescope?, TAROT-South robotic observatory?, TRAPPIST?, Swedish-ESO Submillimetre Telescope?, MASCARA? և BlackGEM?
ԿառավարողԵվրոպական հարավային աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ809
ԵրկիրFlag of Chile.svg Չիլի
ՏարածքաշրջանԱտակամա անապատ
ՎայրԿոկիմբո
ԲԾՄ2400 մետր
Եղանակմեկուսացված, հեռավոր, դիտարկումների լավ պայմաններ
Հիմնադրվել է՝1964
Էդուարդո Ֆրեյ Մոնտալվա
New Technology Telescope (NTT) 3,5 մօպտիկական/ինֆրակարմիր
2,2 մօպտիկական/ինֆրակարմիր
ESOօպտիկական/ինֆրակարմիր
Դանիական1,5 մ
CAT1,5 մ
Ժնևյան1,4 մ
ESO1,2 մ
DENIS1 մ, ֆոտոմետրիկ
Marly1 մ
Դանիա1 մ, EROS ծրագրի համար
Բոխումյան90 սմ
ESO61 սմ
Դանիա50 սմ
Մարսել50 սմ
40 սմ
Կայքls.eso.org/index.html
Կոորդինատներ: 29°15′ հվ. լ. 70°43′ ամ. ե. / 29.250° հս․. լ. 70.717° ավ. ե. / 29.250; 70.717
La Silla Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանը տեղակայված է մոտ 160 կմ դեպի հյուսիս Լա Սերենայից, 600 կմ դեպի հյուսիս Սանտյագոից, 27 կմ դեպի հարավ Լաս Կամպանաս աստղադիտարանից և 100 կմ դեպի հյուսիս Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանից։

Ի սկզբանե, սարը, որի վրա տեղակայված է աստղադիտարանը, հայտնի էր, որպես «Սինչադո» (իսպ.՝ Cinchado), սակայն հետագայում վերանվանվեց Լա Սիլյա (իսպ.՝ La Silla, թարգմանաբար՝ թամբ)՝ իր անսովոր ձևի համար։ Աստղադիտարանը տեղակայված է ամբողջովին մեկուսացված և հեռավոր տեղում ցանկացած արհեստական լույսի կամ փոշու աղբյուրներից։

Լա Սիլյայի աստղադիտարան

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել