Գալապագոսյան պինգվին
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Spheniscus mendiculus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Գալապագոսյան պինգվին[4][5] (լատ.՝ Spheniscus mendiculus), աչքավոր պինգվիններ։

Գալապասոսյան պինգվինը յուրահատուկ է պինգվինների մեջ նրանով, որ նրա բնակության վայրը ոչ թե Անտարկտիկայում և ենթաանտարկտիկային շրջաններում է, այլ տեղակայված է Գալապագոսյան կղզիների հասարակածից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։ Բնակատեղիում օդի ջերմաստիճանը տատանվում է +18-28°С, ջրինը՝ +22-24°С[6]: Պինգվինների շուրջ 90 %-ը բնակվում է Ֆերնանդինա (Նարբորո) և Իզաբելա կղզիներում[7]։

Մեծահասակները հասնում են մոտ 50 սմ բարձրության և կշռում են մոտ 2.5 կգ։ Հիմնականում սնվում են մանր ձկներով և խեցգետնանմաններով։

Գալապագոսյան պինգվինների գլուխը և մեջքը սև են, կա սպիտակ գույնի գիծ, որ սկսվում է կոկորդից վերև և հասնում աչքերին, առջևից պինգվինները սպիտակ են։ Կտուցը և դրանց վերին հատվածը սև են, կտուցի ներքևի հատվածը և աչքերի շրջանի մաշկը՝ վարդագույն և դեղին։

Թռչունները ձվադրում են հիմնականում 38-ից 40 օր, արուն և էգը հերթականությամբ հետևում են ձվերին։

60-ից 65 օրական հասակում ձագերը դուրս են գալիս ծով հասուն թռչունների հետ։ Գալապագոսյան պինգվինները բույն են դնում ջրի մոտ։

Նրանց թիվը գնահատվում է 1500-ից 2000 հասուն թռչուն։

Պատկերասրահ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. IOC World Bird List Version 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
  3. IOC World Bird List Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
  4. Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 37. — 527 с.
  5. Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы|страницы=10
  6. Обычно вода на экваторе имеет температуру 27-28°С
  7. Spheniscus mendiculus = Галапагосский пингвин