Անտարկտիկական պինգվին
Անտարկտիկական պինգվին | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pygoscelis antarctica
Forster, 1781
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Անտարկտիկական պինգվին (լատ.՝ Pygoscelis antarctica), Անտարկտիկական պինգվինների ցեղի թռչուն։ Մտնում է պինգվինների ընտանիքի մեջ։ Ցեղակիցներից են Ադելի պինգվինը, Պապուական պինգվինը։
ՆկարագիրԽմբագրել
Անտարկտիդյան պինգվինի հասուն առանձնյակն ունենում է 60-70 սմ երկարության և 4,5քաշ[1]։ Մարմնի հետին մասը, գլուխը և կտուցը մուգ մոխրագույն են, գրեթե սև։ Որովայնային հատվածն սպիտակ է։
Այս կենդանիների բնական արեալը Անտարկտիդան է։ Տարածված են Հարավային օվկիանոսի կղզիներում[2]։ Բնակվում է բաց օվկիանոսում։ Բնադրում է քարքարոտ ափերին։ Ձվադրում է այլ տեսակներից համեմատաբար ուշ, ընդ որում առաջին ձվադրման ժամանակ ձվերի վրա նստում են էգերը, որոնք այդ ընթացքում քաղցած են մնում 30 օր[3]։ Ձվադրում են 1-2 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 35 օր։ 50-60 օրական ձագերն արդեն սկսում են ծով դուրս գալ։ Հասունները լավ լողում են։ Կարողանում են սուզվել 250 մ խորության վրա։ Սնվում են հիմնականում փոքր ձկներով, ծովային կենդանիներով։ Անտարկտիդյան պինգվինները ծովում սուզվելու համար կարող են տեղաշարժվել բնադրման վայրից 1000 մ հեռավորությամբ տարածքներ[4]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Life on Antarctica: Birds»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին։ Վերցված է 2015-03-18
- ↑ «Նկարագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-03-18
- ↑ Նկարագիր, բազմացում, արեալ
- ↑ «Антарктические пингвины»։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-24-ին։ Վերցված է 2015-03-18