Պապուական պինգվին
Պապուական պինգվին (լատին․՝ Pygoscelis papua), անտարկտիկական պինգվիններ ցեղի կենդանի։ Ազգակից է Ադելի պինգվինին (Pygoscelis adeliae) և Անտարկտիկական պինգվինին (Pygoscelis antarctica)։ Պապուական պինգվինները բնակվում են սուբանտարկիկական կղզում։ Հանդիպում է Ֆոլկլենդյան կղզիներում, Հարավային Ջորջիայում (South Georgia, Isla Georgias del Sur), Կերգելեն կղզիներում։
Պապուական պինգվին | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pygoscelis papua
Forster, 1781
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Նկարագիր
խմբագրելԿայսերական (Aptenodytes forsteri) և թագավորական պինգվիններից (Aptenodytes patagonicus) հետո ամենամեծ պինգվինն է։ Արուները կարող են ունենալ 9 կգ քաշ, իսկ էգերը՝ 7,5 կգ։ Հասուն առանձնյակների հասակը 75—81 սմ է[1]։ Ջրի տակ կարողանում են զարգացնել 36 կմ/ժամ արագություն, որով առանձնանում են մյուս պինգվիններից։ Կարող են սուզվել մինչև 200 մետր խորությամբ։ Նրանց բնական թշնամիներից են ծովային ընձառյուծը (Hydrurga leptonyx)։ Ծովային թռչունները վտանգավոր չեն հասուն առանձնյակների համար, բայց վնասում են փոքրերին և տանում պինգվինների ձվերը։
Մարմնի վերին մասը սև գույն ունի, մուգ մոխրագույն, դիմացից՝ սպիտակ։ Կտուցը նարնջադեղնավուն էկամ կարմիր՝ սև վերջավորությամբ։ Թաթերը նարնջագույն են կամ մուգ նարնջագույն։
Էգը սովորաբար ձվադրում է 2 ձու։ Ձվերի վրա նստում են զույգով։ Ինկուբացիոն շրջանը տևում է 34 օր։ 14 շաբաթ անց ձագերն սկսում են ծով դուրս գալ։
Պատկերասրահ
խմբագրել-
Museum specimen
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապուական պինգվին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապուական պինգվին» հոդվածին։ |