Փոքր պինգվին
Փոքր պինգվին
Փոքր պինգվին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Պինգվինանմաններ (Sphenisciformes)
Ընտանիք Պինգվիններ (Spheniscidae)
Ցեղ 'Eudyptula'
Տեսակ Փոքր պինգվին (E. minor)
Միջազգային անվանում
Eudyptula minor
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Փոքր պինգվին[1][2], կամ կապույտ պինգվին[3] (լատին․՝ Eudyptula minor), պինգվինների ընտանիքին պատկանող թռչնի տեսակ, որը փոքր պինգվինների (Eudyptula) ցեղի միակ ներկայացուցիչն է[4]։ Ներկայումս ապրող պինգվիններից ամենափոքր տեսակն է։ Տարբեր ենթատեսակներում չափսերը փոփոխվում են, միջին հասակը 33 սմ է, իսկ երկարությունը՝ 43 սմ։

Նկարագրություն խմբագրել

Փոքր պինգվինի մարմնի երկարությունը տատանվում է 30-40 սմ-ի սահմաններում, իսկ միջին զանգվածը 1,5 կիլոգրամ է[5]։ Փոքր պինգվինների գլուխը, մեջքի վերևի հատվածը և թևերը կապույտ են։ Հետնամասը մուգ է, գրեթե սև, իսկ կուրծքը և թաթերի վերևի մասը՝ բաց մոխրագույն կամ սպիտակ, կտուցը մուգ մոխրագույն՝ 3-4 սմ միջին երկարությամբ։ Աչքի ծիածանաթաղանթը արծաթա-մոխրագույն կամ կապտավուն մոխրագույն է, կամ բաց շագանակագույն։ Թաթերի վերին մասը բաց վարդագույն է՝ սև ներբաններով, լողաթաղանթներով ու ճանկերով։ Երիտասարդ թռչուններն ունեն ավելի կարճ կտուց և բաց գունավորում[6]։

Տարածում խմբագրել

Փոքր պինգվինների արեալը զբաղեցնում է Նոր Զելանդիայի մերձափնյա շրջանը (ներառյալ Չաթեմ կղզին) և Ավստրալիայի հարավային մասը։ Փոքր պինգվինների ավստրալիական գաղութներ կան Վիկտորիա, Արևմտյան Ավստրալիա, Նոր Հարավային Ուելս, Թասմանիա, Հարավային Ավստրալիա նահանգներում, Ջերվիս Բեյ տարածքում և մերձափնյա կղզիներում։ Թասմանիա նահանգի փոքր Բաբել կղզում ապրում է մոտ 20 000 զույգ, այսինքն՝ համաշխարհային պոպուլյացիայի մոտ 2 %-ը[7]։ Փոքր պինգվինների համաշխարհային պոպուլյացիան կազմում է 1 միլիոն զույգ։

Վարքագիծ խմբագրել

Ափին փոքր պինգվինները ապրում են լանջերի խոռոչներում։ Նրանք ապրում են զույգերով, որոնք երկարատև, երբեմն նաև ողջ կյանքի ընթացքում պահպանում են միմյանց հանդեպ հավատարմությունը։ Սակայն արուն ու էգը սովորաբար առանձին են որս անում։ Ֆիլլիպ-Այլենդ ավստրալիական կղզում՝ Մելբուրնից 150 կիլոմետր հեռավորության վրա, նրանք ընտրում են խիտ ավազոտ լանջը, որտեղ փորում են իրենց բները ափից 200-500 մետր հեռավորության վրա։ Այս կղզում կառուցված են գետնից 1-1,5 մետր բարձր հատուկ տրիբունաներ և տախտամածներ, որոնք թույլ են տալիս դիտել այսպես կոչված «պինգվինների շքերթ»-ը՝ Phillip Island Penguin Parade-ը, երբ նրանք մինչև արևի մայր մտնելը դուրս են գալիս ծովից՝ կազմելով 10-40 պինգվինից բաղկացած խմբեր և շատ արագ «քայլում» լանջն ի վեր, իսկ հետո փնտրում իրենց բները, ընդ որում բավականին բարձր և համեմատաբար երաժշտական գոռալով իրար և իրենց ձագերի հետ։ Ձվերին (դրանք սովորաբար երկուսն են) էգն ու արուն թուխս են նստում միմյանց հերթափոխելով։ Ձագերին կերակրում են՝ կիսամարս ձկները փսխելով։

Սնունդ խմբագրել

Փոքր պինգվինները սնվում են մանր ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ ութոտանիներով։ Փոքր պինգվինները սուզվում են մինչև 5-30 մետր, առավելագույնը՝ մոտ 60-70 մետր, դա ավելի քիչ է, քան մյուս տեսակի պինգվինների մոտ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред․ [[Соколов, Владимир Евгеньевич|В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 38. — 527 с.
  2. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 9. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  3. Шунтов В. П. Трудная профессия альбатроса. — М.: Наука, 1993. — С. 15. — 224 с. — ISBN 5-02-005708-8.
  4. Loons, penguins, petrels : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.2). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.2.(Ստուգված է 15 Նոյեմբերի 2018).
  5. «Пингвин Малый». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  6. Williams, Tony D. The Penguins. — Oxford, England: Oxford University Press, 1995. — ISBN 0-19-854667-X
  7. Братья Найджел, Дэвид Пембертон, Хелен Прайор, Ванесса Халли. «Tasmania’s Offshore Islands: seabirds and other natural features» (2001)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պինգվին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պինգվին» հոդվածին։