Սպիտակաթև պինգվին
Սպիտակաթև պինգվին | |
Սպիտակաթև պինգվին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Պինգվինանմաններ (Sphenisciformes) |
Ընտանիք | Պինգվիններ (Spheniscidae) |
Ցեղ | Eudyptula |
Տեսակ | Փոքր պինգվին (E. minor) |
Ենթատեսակ | Սպիտակաթև պինգվին (E. m. albosignata) |
Միջազգային անվանում | |
Eudyptula minor albosignata |
Սպիտակաթև պինգվին[1][2] (լատին․՝ Eudyptula minor albosignata), ոչ մեծ պինգվինների ենթատեսակ։ Երկարությունը կազմում է մոտավորապես 30 սմ, քաշը՝ մինչև 1,5 կգ։ Բնադրում են միայն Բանքս թերակղզում և Մոտունաու կղզում, որոնք երկուսն էլ գտնվում են Նոր Զելանդիայի Հարավային կղում տեղակայված Կրայստչերչ քաղաքից ոչ հեռու։ Հյուսիսային փոքր պինգվինների թվաքանակը կազմում է շուրջ 3750 բազմացող զույգ։
Դասակարգում
խմբագրելՆերկայում գիտնականների մեծ մասը կարծում է, որ սպիտակաթև պինգվինը փոքր պինգվինի (Eudyptula minor) ենթատեսակ է։ Այդ թռչունի միտոքոնդրիումյին ԴՆԹ-ի՝ Բենքսի և այլոց կողմից 2002 թվականին անցկացված անալիզի արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու և Չատեմ կղզու փոքր պինգվինները պետք է համարվեն առանձին տեսակ։ Ընդ որում՝ սպիտակաթև պինգվինը դառնում է արդեն այդ տեսակի ենթատեսակ, իսկ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հարավային կղզու արևմտյան հատվածի փոքր պինգվինները կազմում են առանձին տեսակ։ Շիրիհային (Shirihai) 2008 թվականի իր աշխատանքում սպիտակաթև պինգվինին դիտարկում է որպես «փոքր պինգվին» տեսակի աշխարհագրական ռասա[3]։ Վերջնական արդյունքում՝ 2009 թվականից Բնության պահպանության միջազգային միությունը և «BirdLife International»-ը սպիտակաթև պինգվինին դիտարկում են որպես փոքր պինգվինի ենթատեսակ[4]։
Արեալ
խմբագրելՍպիտակաթև պինգվինները բնակվում են հրվանդաններում, քարանձավներում, ժայռակույտերի վրա, ինչպես նաև ՝ քամուց պաշտպանված ափերին։ Հանդիպում են հիմնականում Նոր Զելանդիայում՝ Քենթերբերիում[5]։
Վարք
խմբագրելԻ տարբերություն մյուս պինգվինների, սպիտակաթև պինգվինները հիմնականում գիշերային կենդանիներ են։ Ցերեկը նրանք քնում են ափում՝ բների մեջ, մութն ընկնելու հետ գնում են դեպի ծով, որպեսզի վերադառնան ափ մինչ լուսաբացը։ Բանքս թերակղզում նրանք ցերեկներն էլ են դուրս գալիս իրենց բներից, սակայն ծով չեն գնում։ Երեկոյան այդ պինգվինները խմբերով հավաքվում են ծովափին և սպասում, որ լավ կմթնի։ Միայն այդ ժամանակ նրանք կկարողանան հանգիստ մտնել ծով։ Ամբողջ խումբը գնում է ծով միաժամանակ։
Բազմացում
խմբագրելՁվադրում են հուլիսից դեկտեմբերին, բայց ձվերի մեծ մասն ածում են օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Էգը միշտ ձուն ածում է բնում, որ հիմնականում փորվում է ծառի տակ։ Սակայն պինգվինները կարող են իրենց բույնը պատրաստել նաև խոտածածկ թեքությունների վրա և նույնիսկ ավազային դյուներում։ Թխսում են 33-39 օր։ Ճտերը փետրավորվում են և պատրաստ են ծով գնալ ձվից դուրս գալուց 50-65 օր հետո։
Սնուցում
խմբագրելՍպիտակաթև պինգվինները որսում են փոքրիկ վտառային ձկներ։ Որսում են նաև գլխոտանիներին, ավելի հազվադեպ՝ խեցգետնանմանների։ Որսը հետապնդում են ջրի տակ։ Շատ հաճախ որսում են ափից 25 կմ հեռավորության վրա, ամեն առավոտ վերադառնում են իրենց բները։ Երբեմն որս փնտրելու համար ափից հեռանում են մինչև 75 կմ։
Տեսակի պահպանություն
խմբագրել2010 թվականի օգոստոսից սպիտակաթև պինգվինը ներառվել է ԱՄՆ «Վտանգի մեջ գտնվող տեսակների մասին» օրենքի ընթացիկ խմբագրությունում որպես վտանգի տակ գտնվող կենդանիներ ենթատեսակ[6]։ «Մոտունաու կղզու կենսաբազմազանության զարգացման խումբը»[7] մշակել և իրականացնում է այդ պինգվինների պաշտպանության նախագիծ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 38. — 527 с.
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 9. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
- ↑ Shirihai, Hadoram (2008) The Complete Guide to Antarctic Wildlife, 2d Edition. Princeton University Press.
- ↑ Banks, Jonathan C.; Mitchell, Anthony D.; Waas, Joseph R. & Paterson, Adrian M. (2002): An unexpected pattern of molecular divergence within the blue penguin (Eudyptula minor) complex. Notornis 49(1): 29-38. PDF fulltext
- ↑ Roscoe, R. «White-Flippered Little (Blue) Penguin». Photovolcanica. Retrieved 13 April 2008.
- ↑ ^ Five Penguins Win U.S. Endangered Species Act Protection Արխիվացված 2010-11-28 Wayback Machine
- ↑ «Մոտունաու կղզու կենսաբազմազանության զարգացման խումբ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաթև պինգվին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաթև պինգվին» հոդվածին։ |