Գաբիթ Մուսրեպով
Գաբիթ Մուսրեպով (ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов) մարտի 9 (22), 1902, Կոստանայ շրջան - դեկտեմբերի 31, 1985, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, թարգմանիչ, քննադատ, թատերագիր, հասարակական գործիչ.
Գաբիթ Մուսրեպով ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9 (22), 1902 |
Ծննդավայր | Կոստանայ շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1985 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օմսկի պետական ագրարային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Ղազախական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1958), Ղազախստանի ժողովրդական գրող (1984), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974).
Ղազախստանի գրողների միության նախագահ (1956-1962 և 1964-1966 թթ.), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար (1959 թվականից), ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն խորհրդի և Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1902 թվականի մարտի 9-ին (նոր տոմարով՝ մարտի 22-ին) Հյուսիսղազախստանյան մարզի Ժամբիլի շրջանի Ժանաժոլ աուլում։ Ծագումով միջին ժուզի քերեյ ցեղի սիբան տոհմից է[1][2]:
Հայրենի գյուղում գրագիտություն սովորելուց հետո ընդունվել է ռուսական դպրոց, 1923-1926 թվականներին սովորել նախ՝ Օրենբուրգի բանֆակում, ապա Օմսկի գյուղատնտեսական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է որպես տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիր, այնուհետև՝ Ղազախստանի գրողների միության քարտուղար, առաջին քարտուղար, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ... Եղել է նաև Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Ղազախական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ։ Գրական իր գործունեությունը Մուսրեպովն սկսել է 1925 թվականին։ Նրա առաջին ստեղծագործությունը «Հորձանուտում» վիպակն էր (1928)՝ քաղաքացիական կռիվների մասին։ 1928 թվականից աշխատակցել է «Жана-Адебиет» գրական-գեղարվեստական ամսագրին։
Մուսրեպովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 34 լեզուներով[3]։ Ամենից շատ թարգմանվել են ռուսերեն՝ 295 ստեղծագործություն[3]։
Ստեղծագործություններ
խմբագրելՎեպերի ընտրանի
Թատերգություններ
- երաժշտական դրամա՝ «Կըզ Ժիբեկ» (1934) (այս երկի հիման վրա է ստեղծվել ղազախական առաջին օպերայի լիբրետոն)
- «Ամանգելդի» (1936, բեմադրվել է 1937 և 1952 թթ.)
- «Քոզի Քորփեշ - Բայան սուլու]]» (1939)
- «Պոետի ողբերգությունը» (1958)
Մատենագրություն
խմբագրել- Тулаган-Толкында, Казгиз, Кзыл-Орда, 1928
- «Жана-Адебиет» ամսագիր, 1928-1931
- Красноармейский букварь, Алма-Ата, 1929-1930
- Букварь для малограмотных, Алма-Ата, 1930
- Шыгармалар жинагы, 5 томдык, т. 1-2, Алматы, 1972-1973
- Однажды и на всю жизнь. Избранные повести и рассказы, Алма-Ата, 1968
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974).
- Լենինի՝ 3, Աշխատանքային կարմիր դրոշի՝ 2, Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության 1-ական շքանշան, բազմաթիվ մեդալներ
- Ղազախական ԽՍՀ Աբայի անվան պետական մրցանակ (1970), Չ. Վալիխանովի անվան մրցանակ (1976)
Ընտանիք
խմբագրել- Առաջին կինը Կանշայիմն էր[4]։
- Երկրորդ կինը՝ Խուսնի Յաղֆարովան (մահացել է 1964 թ.), թաթարուհի էր, մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Գրողի հետ ամուսնությունը ձգվել է 40 տարի (1924-1964 թթ.):
- Երրորդ կինը՝ Ռաիսա Մուհամեդյարովան, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի էր։ Ամուսնացած են եղել 1964-1972 թթ.[5]:
- Չորրորդ կինը՝ Գազիզա Բեյսենովան, եղել է գրող Մուխտար Աուեզովի մեքենագրուհին և անձնական քարտուղարուհին։
Հիշատակ
խմբագրել- 1987 թվականի մայիսին բացվել է Գ. Մուսրեպովի տուն-թանգարանը[6], 1999 թվականի փետրվարին՝ Սաբիթ Մուքանովի և Գաբիթ Մուսրեպովի պետական թանգարան-հուշահամալիրը[6]։
- 2002 թվականին Ալմաթիում, Գ. Մուսրեպովի անունը կրող թատրոնի առջև, դրվել է նրա կիսանդրին։
- Ալմաթիում մեկական փողոց և զբոսայգի կոչվել են գրողի անունով։
- Նրա ծննդյան 100-ամյակի առթիվ թողարկվել են հուշադրամ և նամականիշ։
- Ի պատիվ գրողի՝ «Գաբիթ Մուսրեպով» է անվանակոչվել Իրտիշ գետո նավարկող ջերմանավերից մեկը[7]"Габит Мусрепов" Проекта 2.559[8]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Керей» тайпасының этникалық шығу тегі жəне шежіресі
- ↑ «Қазақ шежіресі. 2 том. Орта жүз-жан арыс, Теңізбай Үсенбаев,». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 Қазақстан Республикалық телерадиокорпорациясы (2015 թ․ ապրիլի 23). ««Ұлт мақтанышы». Ғабит Мүсірепов (каз.)». Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ҒАБИТ МҮСІРЕПОВТІҢ «БАРЫ» МЕН «ЖОҒЫ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Последняя любовь классика(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 «История Государственного литературно-мемориального комплекса». www.heritagenet.unesco.kz. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «10 интересных фактов из жизни Габита Мусрепова - История Казахстана» (ռուսերեն). tarikh.kz. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «ГАБИТ МУСРЕПОВ». Արխիվացված է օրիգինալից 2021-08-26-ին. Վերցված է 2019-05-30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գաբիթ Մուսրեպով «Երկրի հերոսներ» կայքում
- http://www.kazpravda.kz/c/1333073581(չաշխատող հղում)
- http://www.kazpravda.kz/c/1333074159(չաշխատող հղում)
- Мусрепов Габит Махмудович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Գաբիթ Մուսրեպով Արխիվացված 2018-03-21 Wayback Machine inform.kz կայքէջում
- Կենսագրությունը Biografia.KZ կայքէջում Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- Գաբիթ Մուսրեպով// Официальный интернет-ресурс Северо-Казахстанской области
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբիթ Մուսրեպով» հոդվածին։ |