Դորա Գաբե (բուլղար․՝ Исидора (Дора) Петрова Габе, օգոստոսի 16, 1886(1886-08-16), Դըբովիկ, Գեներալ-Տոշևոյի Մունիցիպալիտետ, Դոբրիչի մարզ, Բուլղարիա - նոյեմբերի 16, 1983(1983-11-16), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի-հրեա[1] բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, քննադատ, թատերագետ։ ՊԵՆ ինտերնացիոնալի Բուլղարիայի ներկայացուցիչ։ Երեխաների համար զանգվածային գրական հրատարակումների կազմակերպիչ։

Դորա Գաբե
բուլղար․՝ Дора Габе
Ծննդյան անունբուլղար․՝ Изидора Пейсах Габе
Ծնվել էօգոստոսի 16, 1886(1886-08-16)
ԾննդավայրԴըբովիկ, Գեներալ-Տոշևոյի Մունիցիպալիտետ, Դոբրիչի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էնոյեմբերի 16, 1983(1983-11-16) (97 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթատերագետ, բանաստեղծուհի, թատերական քննադատ, գրող, ակնարկագիր, թարգմանչուհի և ուսուցչուհի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ11820075?
ԱնդամակցությունՊԵՆ ակումբ
Պարգևներ
ԱմուսինBoyan Penev?
Изображение автографа
 Dora Gabe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դորա Գաբեն ծնվել է 1886 թվականին Ռուսաստանից հրեա ներգաղթյալ հասարակական գործիչ Պետեր Գաբեի ընտանիքում։ Ավարտել է Վառնայի գիմնազիան, 1904 թվականին ընդունվել է Սոֆիայի համալսարան, այնուհետև՝ 1905-1906 թվականներին ֆրանսիական բանասիրություն է ուսումնասիրել Ժնևում և Գրենոբլում։ 1907 թվականից ֆրանսերեն է դասավանդել Դոբրիչում։ 1911-1932 թվականներին ամուսնու՝ բուլղարացի գրականագետ, պրոֆեսոր Բոյան Պենևի (1882-1927) հետ բնակվել են արտերկրում, եղել են Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ Գաբեն հանդես է եկել դասախոսություններով։

 

1925 թվականին Բուլղարիայի կրթության նախարարությունը Գաբեին նշանակել է «Ամենափոքրերի գրադարանը» (բուլղար․՝ «Библиотека за най-малките») մատենագիտական շարքի համա-խմբագիր։ 1939-1941 թվականներին եղել է «Прозорче» («Պատուհան») մանկական ամսագրի խմբագիրը։

1922 թվականին Դորա Գաբեն եղել է լեհ-բուլղարական կոմիտեի հիմնադիրներից և Բուլղարիայի ՊԵՆ-ակումբի կազմակերպիչներից (1927), որը նախագահել է երկար տարիներ։ 1947-1950 թվականներին եղել է Լեհաստանում բուլղարիայի դեսպանը մշակութային հարցերով, ինչպես նաև ՊԵՆ ինտերնացիոնալ ակումբի Բուլղարիայի ներկայացուցիչը։

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին «Երիտասարդություն» ժողովածում «Թռիչք» ստեղծագործությամբ։ Ակտիվ տպագրական գործունեություն է ծավալել 1920-1930-ական թվականներին։ Այս շրջանում Գաբեն գրել է ուղեգրություններ, պատմություններ, էսսեներ, հոդվածներ Բուլղարիայի և արտասահմանյան գրականության, թատերագիտության, հիշողություններ մշակութային գործիչների մասին և՛ մեծահասակների, և՛ փոքրերի համար։

1917 թվականից մինչև կյանքի վերջն ակտիվորեն զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Թարգմանել է լեհերենից, չեխերենից, ռուսերենից, ֆրանսերենից, հունարենից։

Դորայի ստեղծագործությունները թարգմանանվել են Արգենտինայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Գերմանիայում, Հունաստանում, Կանադայում, Կուբայում, Լիբանանում, Պերուում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովակիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Չեխիայում։

  • Дядовата Янкова приказка
  • Глазки, которые видят: маленькие рассказы о малышах (1963)
  • Облаци
  • Ты, грусть моя...
  • Лес
  • Малки песни (1923)
  • Звѣнчета: стихове за малки деца (1925)
  • Великден (1930)
  • Вечер
  • На пороге
  • Едноактни пиеси (1947)
  • Избранные произведения (1958)
  • Звездица за тебе: Стихотворения за деца (1983)
  • Светът е тайна: поезия и проза (1994)

Մրցանակներ խմբագրել

  • Դոբրիչի պատվավոր քաղաքացի, 1968 թ.
  • Լեհաստանի վերածննդի շքանշան
  • Ժպիտի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Գաբե» հոդվածին։