Փիթեր Ջին Էռնանդես (անգլ.՝ Peter Gene Hernandez, հոկտեմբերի 8, 1985(1985-10-08)[2][3], Հոնոլուլու, ԱՄՆ[1]), առավել հայտնի Բրունո Մարս բեմական կեղծանվամբ, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Բրունո Մարս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիսպ.՝ Peter Gene Hernandez
Ի ծնե անունՊիտեր Ջին Էռնանդես
Նաև հայտնի է որպեսBruno Mars
Ծնվել էհոկտեմբերի 8, 1985 (38 տարեկան)
Հոնոլուլու, ԱՄՆ[1]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերփոփ, հիփ-հոպ, սոուլ, ռոք, Առ-ենդ-Բի
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Երգչաձայնտենոր
Գործիքներհարվածային համակարգ, դաշնամուր, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ և վոկալ
Գործունեություն2006-ից սկսած
ԼեյբլAtlantic Records, Motown, Universal Motown Records? և Elektra Records
ԿրթությունPresident Theodore Roosevelt High School?
ԱնդամակցությունThe Smeezingtons?
Պարգևներ
Կայքbrunomars.com
 Bruno Mars Վիքիպահեստում

2010 թվականի հոկտեմբերին թողարկել է առաջնելութային ալբոմը՝ «Doo-Wops & Hooligans», որը Billboard 200-ում գրավել է 3-րդ տեղը[4]։ «Գրեմիի» 53-րդ արարողությանը Բրունո Մարսը ստացել է 7 անվանակարգ, որը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 13-ին. նա ստացել է Գրեմմի «Տղամարդկային լավագույն փոփ վոկալ կատարում» անվանակարգում՝ «Just the Way You Are» երգի համար։ 2014 թվականին՝ «Գրեմիի» 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Բրունո Մարսը հաղթել է «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում (Unorthodox Jukebox): 2016 թվականին Բրունո Մարսի ու Մարկ Ռոնսոնի «UpTown Funk» հիթը, որ 14 շաբաթ գլխավորել էր Billboard հիթ-շքերթը, արժանացել է «Գրեմիի» «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն փոփ-զուգերգ կատարում» անվանակարգերում։

Կենսագրություն խմբագրել

Փիթեր Ջին Էռնանդեսը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 8-ին Վայկիկիում (Հոնոլուլու, Հավայի)՝ հրեական ու ֆիլիպինյան արմատներ ունեցող պուերտոռիկացու ընտանիքում[5][6][7][8][9]։ Երկու տարեկանում տղան ստացել է «Բրունո» մականունը, քանի որ ունեցել է կլոր դեմք և ի պատիվ այն ժամանակվա հայտնի ռեստլեր Բրունո Սամմարտինոյի[10]։ Տղայի ծնողները երկուսն էլ զբաղվում էին երաժշտությամբ, և նա մեծացել է երաժշտական տարբեր ուղղությունների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ ռեգգի, ռոք, հիփ-հոփ և R&B: Բրունոյի մայրը՝ Բեռնադետ Էռնանդեսը, մահացել է 2013 թվականի հունիսի 1-ին Հավայիում՝ 55 տարեկան հասակում[11][12]։ Պատանեկան տարիքում Բրունոն տարված էր Մայքլ Ջեքսոնի, Էլվիս Փրեսլիի, The Isley Brothers-ի ու The Temptations-ի արվեստով[7]։

1990 թվականին Բրունո Մարսը նկարահանվել է MidWeek-ում Փոքրիկ Էլվիսի» դերում, իսկ 1992 թվականին կատարել է էպիզոդիկ դեր «Մեղրամիս Լաս Վեգասում» ֆիլմում[7][13]։

2003 թվականին Բրունո Մարսը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի զբաղվել երաժշտությամբ[7][13]։ Նույն թվականին նա հորինել է իր բեմական կեղծանունը[14]։ 2006 թվականին Բրունո Մարսը պայմանագիր է կնքել Atlantic Records լեյբլի հետ[15]։ Սկզբնական շրջանում նա հիմնականում զբաղվել է այլ երգիչների համար երգեր գրելով ու հանդես եկել որպես պրոդյուսեր[15]։

2009-2012: Կոմերցիոն հաջողություն և Doo-Wops & Hooligans խմբագրել

 
Բրունո Մարսը 2010 թվականի նոյեմբերին

Նախքան հաջողակ մենակատար դառնալը Բրունո Մարսը երգեր է գրել Ալեքսանդրա Բյորկի, Թրևիս Մաքքոյի, Ադամ Լևինի, Բրենդի Նորվուդի, Շոն Քինգսթոնի, Ֆլո Ռայդայի ու Sugababes խմբի համար[11][16][17][18]։ Որպես մենակատար՝ Բրունու Մարսի առաջին երաժշտական քայլը եղել է մասնակցությունը Far East Movement խմբի «Animal» ալբոմի ձայնագրմանը[19]։ Ճանաչման է արժանացել B.o.B«Nothin' on You» և Թրևիս Մաքքոյի «Billionaire» երգերի շնորհիվ. նա եղել է երգերի համահեղինակը և հանդես եկել որպես կատարող։ 2010 թվականի մայիսի 11-ին Բրունո Մարսը թողարկել է It's Better If You Don't Understand մինի ալբոմը[20], որ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը Billboard 200-ում[21][22]։

2010 թվականի օգոստոսին Բրունո Մարսը դարձել է Cee Lo Green«Fuck You!» սինգլի համահեղինակ։ Սեպտեմբերի 12-ին նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ B.o.B-ի ու Հեյլի Ուիլյամսի հետ[23]։

Բրունո Մարսի Doo-Wops & Hooligans դեբյուտային ալբոմը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին[24][25]։ Առաջին սինգլը եղել է «Just the Way You Are» երգը, որ թողարկվել է 2010 թվականի հուլիսի 19-ին[26] և գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը[27][28]։

Հաջորդ երկու սինգլներն են եղել «Liquor Store Blues» ու «Grenade» երգերը[29]։ 2010 թվականի հոկտեմբերից Բրունո Մարսը ելույթ է ունեցել Maroon 5 խմբի՝ «Hands All Over» ալբոմի աջակցման համար կազմակերպված համերգային շրջագայության համերգների սկզբում։

Doo-Wops & Hooligans ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է Billboard 200 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը[30]։ Այն արժանացել է երաժշտական քննադատների դրական գնահատականին[31]։

Բրունո Մարսի հասակը 165 սմ է։ Նա ստացել է MTV Movie Awards 2009 «Ամենափոքր աստղը» մրցանակ։

2010 թվականի սեպտեմբերի 19-ին Բրունո Մարսը Լաս Վեգասում ձերբակալվել է կոկաին պահելու մեղադրանքով[32]։ Ոստիկանների հետ զրույցի ընթացքում նա պնդել է, որ տեղի ունեցած իր «հիմարությունն» է, և որ ինքը նախկինում երբեք թմրանյութ չի օգտագործել[33][34]։ Դատական լսումները տեղի են ունեցել 2011 թվականի փետրվարի 4-ին, և Բրունո Մարսը կարող էր դատապարտվել չորս տարվա ազատազրկման և տուգանվել 50000 դոլարով 2,6 գրամ կոկաին պահելու համար[35][36]։ Սակայն արդյունքում Բրունո Մարսը դատապարտվել է 200 ժամ հասարակական աշխատանքի, վճարել 2000$ տուգանք և ստիպված եղել հաճախել պարապմունքների, որ նվիրված են եղել թմրանյութերի վտանգավորության թեմային, ինչպես նաև նշվել է, որ մեկ տարվա ընթացքում օրենքի հետ այլ խնդիրներ չունենալու դեպքում մեղադրանքը կհանվի[37]։

Սկավառակներ խմբագրել

 
Բրունո Մարսը նվագում է ստեղնաշարի վրա, 2010, Տեխասի Հյուստոն քաղաք

Ստուդիական ալբոմներ

Մինի-ալբոմ

  • It’s Better If You Don’t Understand (2010)

Տեսահոլովակներ

  • «Nothin’ on You» (2010)
  • «Billionaire» (2010)
  • «The Other Side» (2010)
  • «Just the Way You Are» (2010)
  • «Grenade» (2010)
  • «Liquor Store Blues» (2011)
  • «The Lazy Song» (2011)
  • «Lighters» (2011)
  • «It Will Rain» (2011)
  • «Mirror» (2012)
  • «Locked Out of Heaven» (2012)
  • «When I Was Your Man» (2013)
  • «Treasure» (2013)
  • «Gorilla» (2013)
  • «Uptown Funk» (2014)
  • «24K Magic» (2016)
  • «That's What I Like» (2017)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

2010

  • BET Awards - «Nothin' on You» - լավագույն համագործակցություն (անվանակարգ)
  • BET Awards - «Nothin' on You» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Nothin' on You» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)

2011

  • American Music Awards - Բրունո Մարս - լավագույն փոփ-ռոք երգիչ (հաղթանակ)
  • BET Awards - Բրունո Մարս - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
  • BET Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (անվանակարգ)
  • BRIT Awards - Բրունո Մարս - լավագույն միջազգային կատարող (անվանակարգ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
  • Grammy Awards - «Just the Way You Are» - արական սեռի լավագույն փոփ վոկալ (հաղթանակ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ / երգող համատեղ ներկայացումը (անվանակարգ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ երգը (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - «Grenade» - լավագույն երգ (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (հաղթանակ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն երգիչ (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարո - տարվա առաջընթաց (հաղթանակ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն ամերիկական դերասան (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - տղամարդկանց լավագույն տեսաձայնագրություն (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «The Lazy Song» - լավագույն խորեոգրաֆիա (անվանակարգ)

2012

  • BET Awards - «It Will Rain» - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
  • BRIT Awards - Բրունո Մարս - արտասահմանյան երգիչ (հաղթանակ)
  • Grammy Awards - «Grenade» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
  • Grammy Awards - «Doo-Wops & Hooligans» - տարվա ալբոմ (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - տարվա երգ (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ մենակատարում (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ վոկալային ալբոմ (անվանակարգ)

2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #141560630 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Dutch Top 40
  3. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  4. Caulfield, Keith (2010 թ․ հոկտեմբերի 13). «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «ACE Title Search: Hernandez Peter Gene». American Society of Composers, Authors and Publishers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. Jeffries, David. «Bruno Mars > Biography». allmusic. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Moniz, Melissa (2010 թ․ ապրիլի 14). «Starring Bruno Mars». MidWeek. Black Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Yi, David (2010 թ․ հոկտեմբերի 12). «Bruno Mars, Far East Movement lead Asian-American pop music wave taking over the Billboard charts». NY Daily News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. Farber, Jim (2010 թ․ հոկտեմբերի 3). «Bruno Mars follows his summer of hits with a big debut album 'Doo-Wops & Hooligans'». NY Daily News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Lewis, Pete. «Bruno Mars: Out of this World!». Blues & Soul. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 Lester, Paul (2010 թ․ սեպտեմբերի 13). «New band of the day: Bruno Mars (No 865)». guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. «Bruno Mars and Phillip Lawrence». American Society of Composers, Authors and Publishers. 2010 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. 13,0 13,1 «Bruno Mars gravitates toward a stellar solo career». USA Today. Gannett Company, Inc. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. Cline, Georgette. «10 Questions for Bruno Mars». Rap-Up. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. 15,0 15,1 «Interview with Aaron Bay-Schuck». HitQuarters. 2010 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. Wete, Brad (2010 թ․ ապրիլի 13). «So who is Bruno Mars? A Q&A with the guy behind B.O.B's smash hit 'Nothin' On You'». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. «Get Sexy». American Society of Composers, Authors and Publishers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  18. Կաղապար:Cite album-notes
  19. «Animal by Far East Movement FM». iTunes Store. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «Bruno Mars Blasts Off Into the Top Ten Albums Chart on iTunes With New Digital EP; Acclaimed Singer/Songwriter/Producer Follows B.o.B's #1 Blockbuster, "Nothin' On You" With Much-Anticipated Solo Debut; Four-Song EP Features Guest Appearances From B.o.B and the Legendary Cee Lo Green; Major TV Performances Slated Throughout May; "IT'S BETTER IF YOU DON'T UNDERSTAND" Arrives at All Digital Retailers Today» (Press release). Marketwire. 2010 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  21. «Bruno Mars Album & Song Chart History». Billboard. Nielsen Business Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  22. Rodriguez, Jayson (2010 թ․ հուլիսի 15). «Bruno Mars Shows His 'Darker' Self On 'The Other Side' Video». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  23. Dinh, James (2010 թ․ սեպտեմբերի 13). «B.o.B, Hayley Williams Perform Rousing 'Airplanes' At VMAs». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  24. «Doo-Wops & Hooligans». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. «Bruno Mars Unveils Eagerly Awaited Debut Album "DOO-WOPS & HOOLIGANS" Slated to Arrive October 5th; New Single "Just The Way You Are" Shaping Up as Massive Hit, With Top 3 Success on iTunes "Top Singles"; Sold-Out New York City Live Debut Set for Tonight, Followed by US Tour Alongside Maroon 5 in October» (Press release). Marketwire. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Bruno Mars Ready With New Solo Single; "Just The Way You Are" Drops July 20th, Heralding Hugely Anticipated Debut Album; Elektra Recording Artist and Acclaimed Singer/Songwriter/Producer to Join Maroon 5 and One Republic on Tour» (Press release). Marketwire. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  27. Pietroluongo, Silvio (2010 թ․ սեպտեմբերի 22). «Bruno Mars Lands Atop Hot 100, Rihanna Roars Into Top 10». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. Wete, Brad (2010 թ․ սեպտեմբերի 8). «Bruno Mars wows his lady with cassette tape drawings in 'Just the Way You Are' video: Watch here». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. «Bruno Mars Soars to #1 on the Billboard Hot 100 Chart With Debut Single "Just The Way You Are"; Single Lands the Top Position on UK Midweek Chart; Elektra Artist Slated for October 9th Performance on Saturday Night Live; Dates Already Sold Out on First-Ever U.S. Headline Tour; "DOO-WOPS & HOOLIGANS," Arrives October 5th» (Press release). Marketwire. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. Caulfield, Keith (2010 թ․ հոկտեմբերի 13). «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  31. Greenblatt, Leah (2010 թ․ սեպտեմբերի 29). «Doo-Wops & Hooligans (2010)». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  32. «Bruno Mars Arrested». 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  33. «Bruno Mars -- Sniffed Out by Bathroom Attendant». 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  34. Black, Caroline (2010 թ․ սեպտեմբերի 21). «Bruno Mars Mug Shot: Singer Arrested in Las Vegas on Cocaine Charge». CBS News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  35. «Bruno Mars' cocaine court date postponed». USA Today. 2010 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  36. James, Danny (2010 թ․ նոյեմբերի 18). «Bruno Mars' Court Date Postponed». AOL Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  37. «Bruno Mars Escapes Cocaine Charge». MTV News UK. MTV UK. 2011 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Մարս» հոդվածին։