Վահագն (համաստեղություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն (այլ կիրառումներ)

Վահագն (լատ.՝ Hercules), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում։ Երկնքում զբաղեցնում է 1225,1 մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 235 աստղ։ Տեսանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Ուսումնասիրությունների համար ամենանպատակահարմար ամիսը հունիսն է։

Վահագն
Համաստեղություն
Hercules IAU.svg
Լատիներեն անվանումHercules
ՀապավումHer
ԽորհրդանիշՎահագն
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Մակերես1225 քառակուսի աստիճան
(5-րդ տեղ) քառ. աստ.
Ամենապայծառ աստղ
  • Ռաս Ալգետի (α Her) — փոփոխական՝ 2,74—4,00m
  • Կորնեֆորոս (β Her) — 2,78m
  • ζ Her — 2,81m (մ)
Ասուպային հոսքերՏաու Վահագնիդներ
Հարևան
համաստեղությունները
Անվանված էՀերակլես
Hercules constellation map.svg
Տեսանելի է +90° և −38°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

ԱստերիզմներԽմբագրել

Թիթեռ աստերիզմը, որը պայմանավորում է համաստեղության ընդհանուր տեսքը, ներառում է ε, δ, β (Կորնեֆերոս), π, η, ζ աստղերը։

Ծայրանկյուն քար աստերիզմը՝ Թիթեռ աստերիզմի «հյուսիսային թևը», ներառում է ε, π, η և ζ աստղերը։ Անվանումը վերցված է Ավետարանակին առակից։

Այլ մարմիններԽմբագրել

Վահագնի համաստեղությունում է գտնվում արեգակնային ապեկսի կետը։

ՊատմությունԽմբագրել

Ի սկզբանե համաստեղությունն անձնավորված չէր և պարզապես կոչվում էր «Ծնկաթեք»։ Ներառված էր Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում այդ անվան տակ։ Նույնիսկ Արատոսի մոտ «Իրություններ» (մեր թվարկությունից առաջ III դար) աշխատությունում արդեն ասվում էր. «Սա մոտ է խիստ տանջված տղամարդու կերպարի։ Բայց մեզ հայտնի չէ ո՛չ անունը, ո՛չ տառապանքների պատճառը» (Արատոս, «Իրություն», 65)։ Սակայն արդեն մեր թվարկությունից առաջ V դարից հույները սկսում են այս համաստեղությունն անվանել «Հերակլես»։ Վերջինս Հին հունական հերոս է, Ալկամենի ու Զևսի որդին։ Հայտնի է տարբեր մարտերում իր գործած սխրանքներով։

Տե՛ս նաևԽմբագրել

Վահագն համաստեղության աստղերի ցանկ

Արտաքին հղումներԽմբագրել