Վիշապ (համաստեղություն)
Վիշապ, (լատին․՝ Draco), երկնքի հյուսիսային կիսագնդի բևեռամերձ համաստեղություն։ Վիշապի աղեղի մեջ է Փոքր արջ համաստեղությունը։ Ամենապայծառ աստղը էտամինն է՝ 2,2 տեսանելի աստղային մեծության։ Դիտելով այդ աստղի պարբերական շարժումները՝ Ջ․ Բրադլեյը 1725 թվականին հայտնաբերել է լույսի աբեռացիայի երևույթը։ Տեսանելիության լավագույն պայմանները մարտ-մայիս ամիսներին են։
Վիշապի համաստեղության օմեգա աստղին մոտ գտնվում է խավարածրային հարթության բևեռը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 457)։ |