Բրերա գրադարան (իտալ.՝ Biblioteca di Brera կամ իտալ.՝ Biblioteca Nazionale Braidense), հանրային գրադարան Իտալիայի հյուսիսում՝ Միլան քաղաքում։ Համարվում է Իտալիայի ամենամեծ գրադարաններից մեկը։ Ի սկզբանե գրադարանն ունեցել է պատմական և գիտական մեծ հավաքածու, նախքան Միլանի բոլոր հրատարակչությունները պարտադիր օրինակ կտրամադրեին գրադարանին։ 1880 թվականին հաստատությանը շնորհվել է ազգային գրադարան կարգավիճակը և համարվում է իտալական պետական 47 գրադարաններից մեկը[2]։

Բրերա գրադարան
Pinacoteca di Brera 3 stitched.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
Տեսակհանրային գրադարան, ազգային գրադարան և արխիվներ
Հիմնվել է1770
ՏեղադրությունՄիլան[1]
Հասցեvia Brera, 28, 20121 Milano MI[1]
Այլ տվյալներ
Կայքbraidense.it

ՊատմությունԽմբագրել

Գրադարանը 1770 թվականին հիմնադրել է ավստրիացի թագուհի Մարիա Թերեզան, երբ նա որոշել է հանրությանը հանձնել Կառլո Պերտուսատիից ձեռք բերված հավաքածուն։ Գրադարանը բացվել է 1786 թվականին Բրերա պալատում, որը 1773 թվականին Հիսուսի միաբանության լուծարման հետևանքով գտնվում էր պետական ենթակայության ներքո։ Ի լրումն Պերտուսատիի հավաքածուի՝ գրադարանն ուներ նաև Braidense քոլեջի և San Fedele և San Girolamo ճիզվիտների հավաքածուներից[3]։

Այնուհետև գրադարանն իր հավաքածուն համալրել է տարբեր մասնավոր հավաքածուներից, լուծարված տարբեր կրոնական գրադարաններից, ինչպես նաև Ավստրիայի ազգային գրադարանի հավաքածուից։ 1788 թվականից ի վեր հավաքածուն ընդլայնվել է Միլանի կոմսությունում տպագրված պարտադիր օրինակների շնորհիվ, որի արդյունքում Braidense-ը դարձել է Լոմբարդիայի տարածքային օրինական դեպոզիտային արխիվ[4]։

1880 թվականին Braidense-ը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։

ՏարածքԽմբագրել

 
Մարիա Թերեզա սրահ

Գրադարանը գտնվում է 17-րդ դարում ճիզվիտերի կողմից կառուցված Բրերա պալատում։ Բացի գրադարանից այս շենքում են տեղակայված նաև Բրերա պատկերասրահը, Բրերա աստղադիտարանը, Բրերա բուսաբանական այգին, Լոմբարդիայի գիտության և արվեստի ակադեմիան, Բրերա գեղարվեստի ակադեմիան։ 2003 թվականից այս հաստատությունում է գտնվում նաև Archivio Storico Ricordi-ին՝ Կազա Ռիկորդիի պատմական ձայնագրությունների դասական երաժշտության հրատարակչական ընկերությունը։

Գրադարանն ունի՝

  • Մարիա Թերեզա սրահ, որի գրադարակները նախագծել է ճարտարապետ Ջուզեպպե Պիեռմարինին
  • Ընթերցասրահ՝ 35.000 կտոր գրականությամբ
  • Մանձոնիի սրահ, որտեղ պահվում են ձեռագրեր, իտալացի ռոմանտիկ գրող Ալեսանդրո Մանձոնիի նամակներն ու հրատարակությունները
  • Գրացուցակների սենյակ, որը նախկինում եղել է Բրերա պալատի դերձակի սենյակը[2]

ՀավաքածուԽմբագրել

Սկզբից և ետ Braidense-ն նախատեսված է եղել որպես ընդհանուր գրադարան։ Հավաքածուն ներառել է երգչախմբային ստեղծագործություններ, պատմական, գրական, աստվածաբանական և իրավական հրապարակումներ, ինչպես նաև ծավալուն ընդհանուր երկեր։

19-րդ և 20-րդ դարերում գրադարանի հավաքածուն ընդլայնվել է։ 1778 թվականին գրադարանը ձեռք է բերել շվեյցարացի մատենասեր Ալբրեխտ ֆոն Գալլերի հավաքածուն, որն ընդգրկել է բուսաբանական և բժշկական աշխատություններ, 1795 թվականին կարդինալ Անխելո Մարիա Դուրինիի ժառանգությունը, որն ընդգրկում է 16-րդ դարի հունական և լատինական հրատարակության շուրջ 3,000 աշխատանքներ[5]։

Braidense-ը միշտ ունեցել է երկակի դեր՝ պահպանելու պատմական և գրական ստեղծագործությունները, ինչպես նաև Միլանում հրատարակված իր գրքերի հավաքածուները։ Հավաքածուն ներառում է 898,377 տպագիր հատոր, 2,119 ձեռագրեր և 2,368 ինկունաբուլաներ[6]։

ԳրականությունԽմբագրել

  • Aurelio Aghemo, La Biblioteca nazionale Braidense, "Biblioteche Oggi", Milan, Ed. Bibliografica, n. 8, October 2008, pp. 15–20.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-MI0185
  2. 2,0 2,1 "Biblioteca Nazionale Braidense", www.braidense.it. Retrieved 5 September 2012.
  3. Amedeo Benedetti and Bruno Benedetti, Gli archivi della Scienza. Musei e Biblioteche della Scienza e della Tecnologia in Italia, Genova, Erga, 2003, p. 85.
  4. "Beni librari - Circolare sul deposito legale", 31 December 2008, LombardiaCultura.
  5. La Biblioteca nazionale Braidense, "Biblioteche Oggi", Milano, Ed. Bibliografica, n. 8, October 2008, p. 16
  6. Ministero dei Beni e delle Attività culturali - Ufficio Statistica