Բրերա բուսաբանական այգի
Բրերա բուսաբանական այգի (իտալ.՝ Orto Botanico di Brera), բուսաբանական այգի Իտալիայի Միլան քաղաքի Լոմբարդիա շրջանում։ Տեղակայված է Բրերա պալատի հետևում՝ Բրերա 28 հասցեում։ Գործում է Միլանի համալսարանի Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ինստիտուտի ենթակայության ներքո։ Զբաղեցնում է 5000 2կմ տարածք։ Բաց է աշխատանքային օրերին, մուտքը՝ անվճար։
![]() | |
Տեսակ | բուսաբանական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Միլան |
Տեղագրություն | Միլան |
Հիմնվել է | 1774 |
Բացվել է | 1774 |
Մակերես | 5,000 |
Այցելուներ | 190 588 մարդ (2018)[1] |
ՊատմությունԽմբագրել
1774 թվականին այգին հիմնադրել է վանահայր Ֆուլջենցիո Վիտմանը Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզայի ղեկավարությամբ՝ վերափոխելով գոյություն ունեցող ճիզվիտների այգին՝ ծառայելու բժշկության և դեղագործության ուսանողներին։ Անուշադրության մատնվելուց և քայքայումից հետո 1998 թվականին այգին վերականգնվել է։
Այսօր այգին բաղկացած է հիմնականում ուղղանկյուն ծաղկե-մարգագետիններից, 18-րդ դարի էլիպսաձև աղյուսե լճակներից, կան 19-րդ դարի ջերմատներ (այժմ օգտագործվում են Գեղարվեստի ակադեմիայի կողմից)։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենահին գինկգո ծառերից մեկը, ինչպես նաև Firmiana platanifolia-ի, սև ընկուզենու, Pterocarya fraxinifolia-ի և լորենու հասուն նմուշներ։
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Time Out Milan: The Lakes and Lombardy, Time Out Guides Ltd, 2005, page 71. ISBN 1-904978-09-6.