Բուլղարական արական գիմնազիա (Սալոնիկ)

Սրբեր Կյուրեղի և Մեթոդիոսի անվան բուլղարական արական միջնակարգ դպրոց Սալոնիկում[Ն 1] (բուլղար․՝ Солунска българска мъжка гимназия „Св. св. Кирил и Методий“, Solunska balgarska mazhka gimnazia „Sv. sv. Kiril i Metodiy“)[3], առաջին բուլղարական միջնակարգ դպրոցը Մակեդոնիա պատմական շրջանում (Բալկանյան թերակղզի), հիմնադրվել է 1880 թվականի աշնանը[4] օսմանյան Սալոնիկ քաղաքում (այժմ՝ Հունաստանում) և գործել է մինչև 1913 թվականը[5]։

Բուլղարական արական գիմնազիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց, դպրոց և գիմնազիա
Հիմնադրված է1880
Լուծարված է1913
Անվանված էԿիրիլ և Մեֆոդի
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկ

1920 թվականին միջնակարգ դպրոցը վերսկսել է գործել Պիրին Մակեդոնիա շրջանի Գոռնա Ջումնայա (Gorna Dzhumaya) քաղաքում, որտեղ այսօր գործում է «Սբ. Կիրիլ և Մեթոդիոս ազգային հումանիտար միջնակարգ դպրոցը» (անգլ.՝ Sts. Cyril and Methodius National Humanitarian High School), որն իրեն համարում է Բուլղարական արական դպրոցի իրավահաջորդը[6]։

Հիմնադրում

խմբագրել
 
Սալոնիկի բուլղարական «Սրբեր Կյուրեղի և Մեթոդիոսի» տղամարդկանց միջնակարգ դպրոցը 20-րդ դարի սկզբին

Բուլղարական առաջին դպրոցը Սալոնիկում հիմնադրվել է 1871 թվականին, Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի եկեղեցու կողքին։ Երբ 1876 թվականին Բուլղարիայում Օսմանյան իշխանության դեմ ազգային-ազատագրական ապրիլյան ապստամբությունից հետո սկսվեց Ռուս-թուրքական պատերազմը (1877-1878), Կրեսնա-Ռազլոգյան ապստամբությունը և այլ իրադարձություններ, բուլղարական կրթությունը Մակեդոնիայում (պատմական մարզ) մի շարք ծանր հարվածներ ստացավ։ Օգտվելով պետական պաշտոնյաների շրջանում հակաբուլղարական տրամադրություններից, հույն եպիսկոպոսներին հաջողվեց փակել բուլղարական շատ դպրոցներ և տարածաշրջանի բուլղարական եկեղեցիներում կրկին հունարենը ներմուծել։ Արդյունքում, բուլղարական մտավորականության մի մասն արտագաղթեց Բուլղարիայի իշխանություն և Արևելյան Ռումելիա պրովինցիա։ Նրանց, այնուամենայնիվ, հաջողվեց շարունակել իրենց աշխատանքը՝ տեղական համայնքապետարանների, Բուլղարիայի էկզարխատության (Exarchate) և նորաստեղծ Բուլղարական պետության աջակցությամբ։

Սալոնիկում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր՝ համեմատած այլ վայրերի ծանր դրության։ Արտասահմանյան հյուպատոսների և ներկայացուցչությունների առկայությունը որոշակի սահմանափակումներ էր դնում թուրքական ռեժիմի վրա։ Որոշ ուսումնասիրողների պնդմամբ, դա էր Մակեդոնիայում բուլղարական միջնակարգ դպրոցի բացման հիմնական պատճառը, որը նման էր Սոֆիայի և Պլովդիվի դպրոցներին[7]։ 1880 թվականին Օսմանյան կայսրությունն ընդունեց «Վիլայեթների մասին» օրենք, որը սահմանափակում էր հույն եպիսկոպոսների վերահսկողությունը բուլղարական եկեղեցիների վրա։ Օգտվելով այս զարգացումներից՝ ազգային վերածնունդի նշանավոր գործիչ Կուզման Շապկարևը պատրաստեց բուլղարական կրթության մի ամբողջ ծրագիր Մակեդոնիայում, որի կենտրոնն էր տարածաշրջանի մայրաքաղաք Սալոնիկը։ Քաղաքը պետք է ունենար տղամարդկանց և աղջիկների մեկական դպրոց, որոնցից յուրաքանչյուրին կցված էին գիշերօթիկ դպրոցներ։ Մինչ դրանց բացումը Մակեդոնիայում կար ընդհանուր 667 բուլղարական հիմնական դպրոց 949 ուսուցիչով և 36 623 աշակերտով[8]։

Շապկարևի ծրագրի հիմնական խոչընդոտը Էկզարխատն էր, որը դեմ էր Սալոնիկում գիմնազիաներ ունենալուն։ Դրագան Ցանկովը, որը սկզբունքորեն կողմ էր գաղափարին, առաջարկեց մեկ այլ քաղաք, որը գտնվում էր Կենտրոնական Մակեդոնիայում և զուտ բուլղարական բնակչությամբ էր բնակեցված[7]։ Չնայած այս տարաձայնություններին, Էկզարխատը համաձայնվեց և Սրբեր Կյուրեղի և Մեթոդիոսի բուլղարական արական միջնակարգ դպրոցը Սալոնիկում պաշտոնապես իր դռները բացեց 1880 թվականի աշնանը՝ տեղի բուլղարական համայնքի և Էկզարխատի աջակցությամբ։

 
Փաստաթուղթ, որը տրվել է դպրոցի տնօրինության կողմից 1884 թվականին։ Դպրոցի լոգոն և նրա անունը տեսանելի են, գրված է. «Սբ. Կյուրեղ և Մեթոդիոս» բուլղարական դպրոց - Սալոնիկ։(Bulgarian school "Sts. Cyril and Methodius" - Thessaloniki.)

Հետագա ճակատագիր

խմբագրել

Դպրոցը սկսել է գործել 1880 թվականին Սալոնիկի թաղամասի շենքերից մեկում։ 1910 թվականին դպրոցն ուներ ութ դասարան, տասներկու ուսուցիչ և 133 աշակերտ[9]։ Բալկանյան պատերազմներից հետո, երբ Սալոնիկը դարձավ հունական, բուլղարացիները վտարվեցին քաղաքից, գիմնազիան, մյուս բուլղարական հաստատությունների նման, փակվեց 1913 թվականին։ Ուսուցչական անձնակազմը և աշակերտները Ստրումիցայով[Ն 2] և Պետրիշով[Ն 3] տեղափոխվեցին Գոռնա Ջումնայա քաղաք (ներկայիս Բլագոևգրադ)[6]։

Այդպիսով, 1920 թվականին միջնակարգ դպրոցը վերսկսեց գործել Պիրին Մակեդոնիա շրջանի Գոռնա Ջումնայա (Gorna Dzhumaya) քաղաքում, այնուհետև հանձնվեց Բուլղարիային[10], որտեղ այն այսօր գոյություն ունի որպես «Սբ. Կիրիլ և Մեթոդիոս ազգային հումանիտար միջնակարգ դպրոց» (Sts. Cyril and Methodius National Humanitarian High School)[6]։

Միջնակարգ դպրոցի նախաձեռնողների, տնօրենների և ուսուցիչների շարքում էին բուլղարացի մտավորականներ, գիտնականներ և հասարակական գործիչներ, ինչպիսիք են Կուզման Շապկարևը, Վասիլ Կինչևը, Գրիգոր Պառլիչևը և Կոնստանտին Վելիչկովը։ Դպրոցի շրջանավարտներից են եղել Գոցե Դելչևը, Դամե Գրուևը, Թոդոր Ալեքսանդրովը, Անդրեյ Լյապչևը, Իվան Միխայլովը, Պետար Դարվինգովը, Անտոն Կեցկարովը և 20-րդ դարի սկզբի բուլղարական հեղափոխական շարժման և քաղաքականության այլ կարևոր գործիչներ[6]։

Ի պատիվ

խմբագրել

Անտարկտիդայի Գրահամի Երկրում գտնվող Լոուբեթի ափին գտնվող Սալոնիկ սառցադաշտը (Solun Glacier) անվանակոչվել է ի պատիվ «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բուլղարական կրթության խոշոր կենտրոն Սալոնիկի (Թեսսալոնիկի) բուլղարական միջնակարգ դպրոցի․ ներկայումս տեղակայված է Բուլղարիայի հարավ-արևմտյան Բլագոևգրադ քաղաքում»[11]։

2014 թվականի մարտի 5-ին Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը Բուլղարիայի մշակույթի նախարար Պետար Ստոյանովիչի հետ միասին բացեց հուշատախտակը ավագ դպրոցի տեղում, Օլիմբոու 99 հասցեում (99 Olymbou St.)։

Նշումներ

խմբագրել
  1. Էկզարխատությունն ի վերջո տեղի տվեց, և 1880 թվականի գարնանը Սալոնիկում բացվեց «Սուրբ Կիրիլ և Ս. Մեթոդիոս բուլղարական ավագ դպրոցը», իսկ երկու տարի անց բացվեց «Ավետման բուլղարական իգական միջնակարգ դպրոցը» (Annunciation Bulgarian Girls' High School.)[1][2]
  2. Ստրումիցան Առաջին համաշխարհայինից հետո անցավ Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությանը։
  3. Պետրիշն Առաջին համաշխարհայինից հետո լի էր Մակեդոնիայից եկած բուլղարացի փախստականներով և չուներ համապատասխան դպրոցական պայմաններ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hidryma Meletōn Chersonēsou tou Haimou, էջ 71
  2. The American Historical Review. 1975-02-XX. doi:10.1086/ahr/80.1.82-a. ISSN 1937-5239.
  3. direkzija Արխիվացված Սեպտեմբեր 30, 2007 Wayback Machine
  4. Bozhinov, p. 73
  5. Mazover p. 279.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «НХГ "Св. св. Кирил и Методий" - Благоевград - История». nhg-blg.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  7. 7,0 7,1 Vanchev, p.66
  8. Shatev, p.342
  9. Demetriades, p. 401
  10. http://www.farsarotul.org/nl33_2.htm
  11. Solun Glacier. SCAR Composite Gazetteer of Antarctica.

Գրականություն

խմբագրել
  • Vanchev, Yordan (1970). Plamakat na Solunskia Svetilnik (Bulgarian). Sofia: Narodna Prosveta.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Shatev, Pavel (1934). Sbornik "Solun" (Bulgarian). Sofia.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Bozhinov, Voin (1982). Българската просвета в Македония и Одринска Тракия 1878-1913 (Bulgarian Education in Macedonia and Adrianopole Thrace 1878-1913) (Bulgarian). Sophia: Izd-vo na Bŭlgarskata akademii︠a︡ na naukite. էջ 73.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Demetriades, Vasiles (1983). Topographia tēs Thessalonikēs kata tēn epochē tēs Tourkokratias, 1430-1912 (Topography of Thessaloniki in the Age of the Turkokratia). Makedonikē Bibliothēkē (Greek). Vol. 61. Thessaloniki: Hetaireia Makedonikōn Spoudōn. էջ 401.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Salonica, city of ghosts։ Christians, Muslims, and Jews, 1430-1950, Vintage Series, Mark Mazower, 2006, 0375727388.
  • Balkan Studies։ Biannual Publication of the Institute for Balkan Studies, volume 42, Hidryma Meletōn Chersonēsou tou Haimou (Thessalonikē, Greece) The Institute, 2001.

Արտաքին հղումներ

խմբագրել