Կոնստանտին Վելիչկով Պետկով (բուլղար․՝ Константин Величков Петков; հունվարի 1, 1855(1855-01-01), Պազարջիկ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 3, 1907(1907-11-03), Գրենոբլ, Ֆրանսիա), բուլղարացի գրող, պոետ, դրամատուրգ, ուրվագծագիր, գրաքննադատ, պատմաբան, թարգմանիչ, նկարիչ։ Հասարակական-քաղաքական, պետական, դիվանագիտական գործիչ։ 1884 թվականին դարձել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

Կոնստանտին Վելիչկով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1855(1855-01-01)
ԾննդավայրՊազարջիկ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 1907(1907-11-03) (52 տարեկան)
Մահվան վայրԳրենոբլ, Ֆրանսիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա և  Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունթարգմանիչ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրական քննադատ և դիվանագետ
ԱմուսինParaskeva Velichkova?
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունProgressive Liberal Party? և Ժողովրդական կուսակցություն
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Konstantin Velichkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ցարգրադի սուլթանական լիցեյում (միջնակարգ դպրոց արտոնյալների համար ցարական Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում), այնուհետև սովորել է Ֆրանսիայում, նկարչության դասեր է ուսանել Իտալիայում։ Վերադառնալով հայրենիք ՝ դասավանդել է բուլղարերեն և ֆրանսերեն, պատմություն և աշխարհագրություն։

Ակտիվ քաղաքական գործիչ և թուրքական լծի դեմ ազգային-ազատագրական պայքարի մասնակից։ Եղել է հեղափոխական կոմիտեի անդամ և Բուլղարիայի 1876 թվականի ապրիլյան ապստամբության նախապատրաստման մասնակից։ Ձերբակալությունից հետո դատապարտվել է մահապատժի, սակայն եվրոպական երկրների կողմից ստեղծված հանձնաժողովի պահանջով, որը հետաքննում էր թուրքական իշխանությունների անօրինականությունն ու դաժանությունը, 1876 թվականի ապրիլին՝ ապստամբությունը ճնշելու ժամանակ, ազատ է արձակվել։

Մասնակցել է ռուս-թուրքական 1877-1878 թվականներին տեղի ունեցած պատերազմին։ Եղել ռուսական բանակի թարգմանիչներից։ Պատերազմի ավարտից հետո եղել է Թատար Պազարջիքայի շրջանային վարչական դատարանի նախագահ (1879-1880)։

Ընտրվել է Ժողովրդական կուսակցության նախագահ, Ժողովրդական ժողովի պատգամավոր, զբաղեցրել է նախարարական պաշտոններ, այդ թվում ՝ ժողովրդական լուսավորության նախարար (1894-1897), առևտրի և հողագործության նախարար (1897-1898)։ 1902-1904 թվականներին եղել է դիվանագիտական սուրհանդակ Բելգրադում։

Մահացել է Ֆրանսիայում, թաղվել՝ Սոֆիայում։

Ստեղծագործություն խմբագրել

 

Գրական ստեղծագործությամբ զբաղվել է դեռևս պատանեկության տարիներից։ 17 տարեկանում թարգմանել է Հյուգոյի «Լուկրեցիա Բորջա» (Նիկոլովի հետ համատեղ) և Պուշկինի «Ջրահարս» դրաման։ 1872 թվականին բեմադրվել է նրա առաջին՝ «Նևյանկան և Սվետոսլավը» պիեսը, 1874 թվականին տեղի է ունեցել բանաստեղծական դեբյուտը։

Վելիչկովի հետագա ստեղծագործությունները բազմազան են՝ պոեզիա, արձակ, դրամատուրգիա, էսսեիստիկա, գրական քննադատություն, համընդհանուր պատմության աշխատանքներ, թարգմանություններ։ Նա նախաձեռնողն էր և Վազովի հետ համատեղ կազմում են երկհատորանոց «Բուլղարական քրեստոմատիա» (1884), որը ներառում էր եվրոպացի հեղինակների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ հրատարակվել են բուլղարերեն լեզվով, ընդ որում թարգմանությունների մեծ մասը պատկանում էր Վելիչկովին։ Վազովի հետ հիմնադրվել է նաև «Զորա» ամսագիրը (1885), որը Բուլղարիայում առաջին գրական հրատարակությունն է։

Հեղինակի բանաստեղծական նվաճումների թվում է «Ցարգրադյան սոնետներ» (1899) շարքը, որը նվիրված է հայրենիքին և սիրուն։ Առաջին նոստալգիկներն են և առանձնանում են ապրումների խորությամբ, երկրորդը՝ մարդկային զգացմունքների վեհությամբ։ Վելիչկովի արժանիքների թվում են դպրոցական գրադարանների կազմակերպումը և ընթերցանությունը, ժողովրդական լուսավորության նախարարությանը կից բարձրագույն ուսումնական խորհրդի ձեռքբերումներից է «աշակերտական զրույց» ամսագրի ստեղծումը, Սոֆիայում պետական գեղարվեստական ուսումնարանի բացումը, ինչպես նաև Սոֆիայի և Պլովդիվի գրադարանների համար տպագիր հրատարակությունների պարտադիր օրինակի մասին օրենքի հրատարակումը։

Նրա սեփական ձեռագիր աշխատանքները պահվում են Սոֆիայի ազգային պատկերասրահում և այլ քաղաքների թանգարաններում։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Невянка и Светослав, դրամա, 1874
  • Винчензо и Анджелина, դրամա, 1882
  • Всеобща история на литературата, 1891
  • Таласъмът, 1893
  • Детска гусла, 1894
  • Писма от Рим, 1895
  • В тъмница, 1899
  • Цариградски сонети, 1899 [1]
  • В решителния момент, 1901
  • Добре дошли, 1902
  • Патриарх Евтимий, 1906
  • Чужда литература, 1914
  • Пет имена, 1929
  • Любен Каравелов, 1938
  • Майка, 1943
  • Пълно събрание на съчиненията на Константин Величков 1911—1915
  • Избрани произведения, 1955
  • Тъги и радости, избранные произведения для детей и юношества, 1957
  • Избрани произведения, 1966
  • Цариградски сонети, В тъмница, Писма от Рим, 1980
  • Съчинения, 1986—1987[1]

Հիշողություն խմբագրել

  • Կոստանտինի անունով են կոչվել Սոֆիա քաղաքի պուրակը և Բուլղարական մի քանի փողոցներ։
  • Սոֆիայի մետրոպոլիտենի կայարաններից մեկը։
  • Պազարջիկ քաղաքի թատրոնն ու գիմնազիան։
  • Հայրենի Պազարջիկ քաղաքի պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումեր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Վելիչկով» հոդվածին։