Ստրումիցա
Ստրումիցա (նախկինում՝ Ստրումնիցա, մակեդոներեն՝ Струмица), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևելքում։ Բնակչությունը կազմում է 35 311 մարդ[1]։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստրումիցա | |||||
մակեդոներեն՝ Струмица | |||||
| |||||
Գոցե Դելչև հրապարակ | |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Հարավարևմտյան շրջան | ||||
Համայնք | Ստրումիցայի համայնք | ||||
Հիմնադրված է | 1920 թ. | ||||
Այլ անվանումներ | Ստրումնիցա | ||||
Մակերես | 109,8 կմ² | ||||
ԲԾՄ | 203 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 35 311 մարդ (2006) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+389) 34 | ||||
Փոստային ինդեքս | 2400 | ||||
Փոստային դասիչ | 2400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SR | ||||
Պաշտոնական կայք | strumica.gov.mk | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելՍտրումնիցա քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի հարավ-արևելքում՝ Բուլղարիայի ու Հունաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Հարևան քաղաքներն են՝ Վալանդովո, Ռադովիշ (Մակեդոնիա) և Պետրիչ (Բուլղարիա)։ Քաղաքի մոտով է հոսում Ստրումնիցա (Ստրումեշնիցա) գետը։
Պատմություն
խմբագրելԲալկանյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 1913 թվականի հուլիսի 7-ին, քաղաքը բուլղարացիներից խլվել է հույների կողմից։ Բուխարեստի հաշտության պայմանագրից հետո, երբ Ստրումնիցան անցավ Բուլղարիային, Ստրումնիցա ու Գեվգելիա քաղաքների հույն բնակչության մեծ մասը տեղափոխվեց հունական Կիլկիս քաղաք, որ որ գտնվում էր Մակեդոնիայի ներկայիս սահմանից 25 կմ հեռավորության վրա։ Ստրումնիցայից տեղափոխված բազմաթիվ բնակիչներ ունենալու պատճառով Կիլկիսը որոշ ժամանակ կոչվում էր Նոր Ստրումնիցա։ 1919 թվականին կնաված Նեյի-սյուր-Սենի պայմանագրով Ստրումնիցան անցնում է Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորությանը։
Ստրումնիցայի հետ կապ ունեցող հայտնի անձինք
խմբագրել- Վանգա (մակեդոներեն՝ Ванѓа) (31 հունվարի կամ 26 մարտի, 1911 – 11 օգոստոսի, 1996) – բուլղարացի պայծառատես
- Դիմիտրոս Ցիցիմիս – Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար պայքարի մարտիկ, Ստրումնիցայի բնակիչ
- Դուշան Ջամոնյա – մակեդոնական ծագմամբ խորվաթ քանդակագործ, քաղաքի բնակիչ 1928 թվականին
- Մալետեյ (Անդոնով) (1832 – 1891) – բուլղարացի եպիսկոպոս, Սոֆիայի մետրոպոլիտ
- Գորան Պանդև – ֆուտբոլիստ, քաղաքի բնակիչ 1983 թվականին
- Վլատկո Իլիևսկի – բասկետբոլիս, քաղաքի բնակիչ 1980 թվականին
- Բորիս Տրայկովսկի – քաղաքական գործիչ, ծնվել է Ստրումիցայի մոտ գտնվող Մուրտինո գյուղում 1956 թվականին, 1999-2004 թվականներին եղել է Մակեդոնիայի նախագահ
- Զորան Զաև – քաղաքական գործիչ, քաղաքի բնակիչ 1974 թվականին
- Դիմիտրիոս Սեմսիս – ջութակահար, քաղաքի բնակիչ 1883 թվականին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2002 census results in English and Macedonian (PDF)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ստրումիցա համայնքի կայքը (մակեդ.)
- Томов, Т. Добромир Хриз, който владееше Просек и Струмица — Анамнеза, Т. 6 (2008), 97-114
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրումիցա» հոդվածին։ |