Բոշտյան Ցեսար (սլովեն.՝ Boštjan Cesar, հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2][3], Լյուբլյանա, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Կիևո» ակումբի պաշտպան և թիմի ավագ։

Բոշտյան Ցեսար
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, ՀՍՖՀ
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա)
Խորվաթիա Դինամո (Զագրեբ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2005 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 56 (3)
2001  Խորվաթիա Կրոացիա 8 (0)
2005  Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 9 (0)
2005—2009 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 24 (0)
2007—2008  Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 20 (1)
2009—2010 Ֆրանսիա Գրենոբլ 40 (1)
2010—մ․հ․ Իտալիա Կիևո 231 (8)
Ազգային հավաքական
2001—2003 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 15 (1)
2003—2018 Սլովենիա Սլովենիա 101 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 06.02.2020:

Ակումբի կարիերա խմբագրել

Բոշտյան Ցեարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան։ Այդ ընթացքում նա թիմի կազմում մեկ անգամ հաղթել է երկրի առաջնությունում, երկու անգամ նվաճել երկրի գավաթը և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ «Դինամոյում» գտնվելու ընթացքում Բոշտյանը երկու անգամ վարձավճարով տեղափոխվել է այլ թիմ․ 2001 թվականին՝ «Կրոացիա», իսկ 2005 թվականին՝ Լյուբլյանայի «Օլիմպիա»։ 2005 թվականին Բոշտյան Ցեսարը եռամյա պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Նոր ակումբի կազմում նա 2006 թվականին նվաճել է Ինտերտոտոյի գավաթը։ 2007 թվականի օգոստոսին Ցեսարը մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»[4]։ Անգլիական ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, խփել 1 գոլ և թիմին օգնել է անցնել Անգլիայի Պրեմիեր լիգա։ 2009 թվականի հունվարին Ցեսարը կնքել է երկամյա պայմանագիր ֆրանսիական «Գրենոբլի» հետ։

2010 թվականի ամռանը Բոշտյան Ցեսարը տեղափոխվել է «Կիևո»։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին նա «Չեզենայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը մոր ակումբում։ Ընդհանուր առմամբ 2010/11 մրցաշրջանում Ցեսարն անցկացրել է 32 հանդիպում և խփել 3 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում նա մասնակցել է 29 խաղի, գոլ չի խփել, բայց եղել է հիմնական կազմի խաղացող։ Գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 խաղ՝ աչքի ընկնելով մեկ անգամ։ 2012/13 մրցաշրջանում Ցեսարն անցկացրել է 22 հանդիպում։

Միջազգային կարիերա խմբագրել

2001 թվականից մինչև 2003 թվականը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։ 2003 թվականի փետրվարի 12-ին կատարել է նորամուտը Սլովենիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Շվեյցարիայի ընտրանու հետ խաղին (1:5)։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2004 թվականի հոկտեմբերի 9-ին Իտալիայի դեմ տնային խաղում, որն հաղթանակ է բերել իր թիմին։

2018 թվականի մարտի 25-ի դրությամբ՝ Բոշտյան Ցեսարը ռեկորդակիր է Սլովենիայի հավաքականում անցկացված հանդիպումների քանակով (100 խաղ)։

Գոլերը հավաքականում խմբագրել

Սլովենիայի հավաքականի հաշիվն ու արդյունքը նշված է առաջինը
# Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 9 հոկտեմբերի, 2004 Ցելե, Սլովենիա   Իտալիա 1:0 1:0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (ընտրական մրցաշար)|ՖԱԱ-2006
2. 11 հոկտեմբերի, 2006 Մինսկ, Բելառուս   Բելառուս 1:1 2:4 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 (որակավորման մրցաշար)|ՖԵԱ-2008
3. 3 մարտի, 2010 Մարիբոր, Սլովենիա   Կատար 2:0 4:1 Ընկերական խաղ
4. 17 նոյեմբերի, 2010 Կոպեր, Սլովենիա   Հունաստան 1:0 1:2 Ընկերական խաղ
5. 15 օգոստոսի, 2012 Լյուբլյանա, Սլովենիա   Ռումինիա 1:0 4:3 Ընկերական խաղ
6. 17 նոյեմբերի, 2010 Ռեյկյավիկ, Իսլանդիա   Իսլանդիա 3:2 4:2 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման մրցաշար, ՈՒԵՖԱ)|ՖԱԱ-2014

Ձեռքբերումներ խմբագրել

«Դինամո» (Զագրեբ)
  • Խորվաթիայի չեմպիոն (1) – 2002/03
  • Խորվաթիայի գավաթակիր (2) – 2001/02, 2003/04
  • Խորվաթիայի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2003, 2004
«Օլիմպիկ Մարսել»
  • Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ (1)․ 2005/06
  • Ինտերտոտոյի գավաթակիր (1)․ 2006 թվական
«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Baggies sign Marseille defender — BBC Sport, 2 августа 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշտյան Ցեսար» հոդվածին։