Հարավային այգի (մուլտսերիալ)

Հարավային այգի (անգլ.՝ South Park), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, որը ստեղծել են Թրեյ Փարկեռը և Մեթ Սթոունը։ Երկրորդ ամենաերկար ամերիկական անիմացիոն մուլտսերիալը Սիմփսոններ-ից հետո։ Երբեմն անունը օգտագործվում է անթարգմանված՝ «Սաուտ Պառկ» կամ «Սաուս Պառկ»։ Այն 1997 թվականին ցուցադրվում էր Comedy Central կաբելային հեռուստաալիքով[7]։ Բովանդակության հիմքում ընկած է չորս տղաների և նրանց ընկերների արկածները, ովքեր ապրում են Սաուտ Պառկ փոքրիկ քաղաքում` Կոլորադոյի կազմում։ Սերիալը ծաղրում է ամերիկյան մշակույթի և ընթացիկ համաշխարհային իրադարձությունների թերությունները, ինչպես նաև քննադատում են խորը համոզմունքներն ու արգելքները ծաղրերգության և սև հումորի միջոցով։ «Հարավային այգի»-ն ցուցադրվում է ուշ երեկոյան և հանդիսանում է մուլտֆիլմ մեծահասակների համար[8]։

Հարավային այգի
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրերգիծանք, սև հումոր պարունակող հեռուստահաղորդում, անիմացիոն սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, սև հումոր, սյուրռեալիստիկ հումոր, սիթքոմ և անիմացիոն ֆիլմ մեծահասակների համար
ՍտեղծողԹրեյ Փարքեր և Մեթյու Սթոուն
ՁայնագրումԹրեյ Փարքեր[1], Մեթյու Սթոուն[1], Մերի Կեյ Բերգման, Էյփրիլ Ստյուարտ, Մոնա Մարշալ, Իսահակ Հեյզ[1], Ջեյ Լենո[1], Տոմորո Տագուչի[1], Ջեննա Մեթիսոն[1], Օզզի Օսբորն[1], Ջորջ Կլունի[1], Մալքոլմ ՄակԴաուել[1], Kyle McCulloch?[1], Ջենիֆեր Անիսթոն[1], Դայան Բախար[1], Փիթեր Սերաֆինովիչ[1], Քորթնի Ֆորդ[1], Նատաշա Հենսթրիջ[1], Ջո Սթրամեր[1], DMX[1], Միթ Լոուֆ[1], Ջոն Լայդոն[1], Մարկ Շեյման[1], Ջոննի Գրինվուդ[1], Թիմ Արմսթրոնգ[1], Բիլ Հեյդեր[1], Տոմո Չոմգ[1], Չիչ Մարին[1], Էրիկ Սթոու[1], Ռոբերտ Սմիթ[1], Հենրի Ուինքլեր[1], Ռիչարդ Բելցեր[1], Պատրիկ Ստյուարտ[1], Kief Davidson?[1], Էրիկ Բաուզա[1], Իլոն Մասկ[1], Ալեքս Վեադով[1], Eliza Schneider?, John Hansen?, Jennifer Howell? և Adrien Beard?
ԿերպարներBig Gay Al?, Էրիկ Քարթման, Քեննի ՄակՔորմիք, Քայլ Բրոֆլովսկի, Սթեն Մարշ, Butters Stotch?, Randy Marsh?, Wendy Testaburger?, Bebe Stevens?, Clyde Donovan?, Craig Tucker?, Gerald Broflovski?, Ike Broflovski?, Liane Cartman?, Mr. Mackey?, Pip Pirrup?, Principal Victoria?, Sharon Marsh?, Sheila Broflovski?, Timmy?, Tweek Tweak?, Mr. Garrison? և Chef?
Պատմվածքի վայրSouth Park?
Հորինված երկիրSouth Park universe?
ԵրաժշտությունPrimus?
Երկիր ԱՄՆ[2]
Լեզուանգլերեն[2]
ՀեռուստաալիքComedy Central և Paramount Comedy?
Եթերաշրջաններ26[3][4]
Սերիաների քանակ323[5][6]
ՌեժիսորԹրեյ Փարքեր
ՍցենարիստԹրեյ Փարքեր
Սերիայի տևողություն22 րոպե
southparkstudios.com(անգլ.)

Այն հայտնի է իր համաշխարհային իրադարձությունների լուսաբանմամբ։ Յուրաքանչյուր սերիայի հետ աշխատանքը անցկացվում է երկու փուլով. առաջինը՝ հեղինակները հորինում (կազմում, գրում կամ մտածում) են ընդացակարգը և սյուժեն, երկրորդ՝ պրեմիերայի ցուցադրությունից ավելի քիչ քան մեկ շաբաթ առաջ, ավարտում են դրանց մանրամասները (մասերը), այնպես որ կարողանան արագ արձագանքել նորություններին[8]։

Ներկայումս 26 եթերաշրջան է առկա։ Սկսվում ութերորդից, հետագա բոլոր եթերաշրջանները ցուցադրվում են երկու մասով. կեսը՝ աշնանը, մյուս կեսը՝ գարնանը, իսմ ամռանը ընդմիջում են։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է «2x2»[9] և «Paramount Comedy»[10] հեռուստաալիքներով։ Առաջին երկու եթերաշրջանները և խաղարկային ֆիլմը թարգմանել է Դմիտրի Պուչկովը[11]։ Ռուսաստանում մուլտֆիլմը առաջին անգամ սկսվել է ցուցադրվել «РЕН ТВ» ալիքով, որտեղ այն ի սկզբանե հրատարակվեց «Սաուս Պառկ համր քաղաք» անվանումով, այս սերիաների համար կատարվել է մասնագիտական ձայնագրումը, ալիքի պատվերով տեքստը կարդացել են դերասաններ Ալեքսանդր Կլյուվկինը և Լյուդմիլա Գլինովան, ավելի ուշ MTV ձայնագրության համար աշխատել են դուետով «ալիքի ձայները»` Եվգենի Ռիբովը և Մարիա Տրինդյայկինան։

Պատմություն

խմբագրել

Սկզբնական շրջան

խմբագրել

Սերիալի պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ Կոլորադո նահանգի երկու ուսանողներ՝ Փարկեռը և Սթոունը, ստեղծեցին «Հիսուսն ընդդեմ Ֆրոսթի» կարճամետրաժ մուլտֆիլմը։ Այս բավականին կոպիտ կերպով ստեղծված ֆիլմում մասնակցում էին «Հարավային այգու» ապագա տղաների նախատիպերը, ընդ որում ի հակադրություն ստեղծվելիք մուլտֆիլմերին՝ ապագա Քարթմանին անվանում էին Քեննի՝ չնայած գոյություն չուներ նույնիսկ ապագա Քեննի Մակկորմիկի նախատիպը՝ տղան նարնջագույն այգում։ Գրեթե նույն տեսքն ունեցով տղաները դարձան ապագա Սթենի և Կայլի նախատիպերը։ Մուլտֆիլմի սյուժեն հետևյալն էր. չորս երիտասարդներ ձնեմարդու գլծին կախարդական գլխարկ են դնում, այն կենդանանում է և փորձում սպանել նրանց[12]։ Հերոսներից երկուսը մահանում են, ընդ որում այդ պատճառով է հնչում հայտնի դարձած հետևյալ արտահայտությունը. «Նրանք սպանեցին Քեննիին»։

«Fox Broadcasting Company» ընկերության վերահսկիչները դիտում են այս ֆիլմը, և 1995 թվականին Բրայան Գրեդենը խնդրում է Փարեռին և Սթոունին ստեղծել երկրորդ կարճամետրաժը նրա համար, որ ուղարկեն այն իրենց ընկերներին տոնական տեսահոլովակային բացիկի տեսքով[13]։ «Ամանորի շունչը։ Հիսուսն ընդդեմ Սանտայի» անվանումով ֆիլմն արդեն մոտ էր ապագա սերիալի ոճին, որի գաղափարը դեռ չէր ծնվել. կերպարները այնպիսի տեսք ունեին և այնպես էին խոսում, ինչպես «Հարավային այգու» առաջին սերիաներում։ Սերիան պարունակում էր Հիսուսի և Սանտա Կլաուսի մենամարտի տեսարանը, որում նրանք պայքարում էին ամանորի կառավարման իրավունքի համար։ Ավելի ուշ այս կարճամետրաժը օգտագործվեց այլ սերիայում։ Տեսահոլովակը արագորեն դարձավ հիթ և լայն տարածում գտավ համացանցում։ Այն շատ դուր եկավ նույնիսկ Ջորջ Քլունիին[14]։ Այն հանգեցրեց գաղափարի քննարկմանը և սերիալի ստեղծմանը։ Նախ «Fox»-ում, այնուհետև «Comedy Central»-ում 1997 թվականի օգոստոսի 13-ին կայացավ շնորհանդեսը։

Առաջին սերիան կոչվում էր «Քարթմանը հետաքննությունից առաջ», և դրա պրեմիերան տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 13-ին[15]։ Այն ստեղծվել էր փորձնական տարբերակով, սակայն ավելի ուշ թողարկվեց նաև DVD տարբերակը։ Այս սերիայում արդեն հայտնվեց կերպարների մի շարք, որոնք հետագայում դարձան հիմնական հերոսներ։ Սկզբում Փարկեռն ու Սթոունը հաշվում էին, որ կթողարկեն մոտ 6 սերիա[16]։ Յուրաքանչյուր սերիայի սկզբնական հատվածում լինում էր գրքերի, ֆիլմերի, հեռուստանախագծերի ծաղրերգությունը, որն արվում է մինչև այժմ։

Սերիալի երաժշտական հատվածը գրել է ամերիկյան «Primus» խումբը. Սթոունն ու Փառկերը հանդիսանում էին այդ խմբի երկրպագուներ և նրանք Լես Քլեյփուլին երգերը գրելու խնդրագիր են ուղարկում։ Այնուհետև «Primus»-ը հայտնվում է «Ղեկավարի օգնություն»-ում, սիկ 11-րդ եթերաշրջանի «Guitar Queer-o» սերիայում հնչում է նրանց «John the Fisherman» երգը։

Խաղարկային ֆիլմից դուրս

խմբագրել

1999 թվականին դուրս եկավ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը` «Հարավային այգի` մեծ, երկար և առանց կրճատումների» (անգլ.՝ South Park: Bigger, Longer & Uncut)։ Ֆիլմն արդյունքն էր մեկ տարվա աշխատանքի[8]։ Ֆիլմի բնօրինակ անվանումը պետք է լիներ «Հարավային այգի` Ամբողջ դժոխքն անհայտացավ», սակայն փարկեռի և Սթոունի համաձայնությամբ փոխվեց, քանի որ Ամերիկյան Ասոցացիան դեմ գնաց դժոխք բառը օգտագործելուն, որովհետև այդ բառի մեջ վիրավորանք կար և միանշանակ պետք է փոխվեր[8]։ Այնուհետև ասոցացիայի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվության ճշտությունը[17]։ Արդյունքում նկարը համընկնում է երաժշտական մյուզիքլի տարրերի հետ (ֆիլմում ակտիվ պարոդիայի էին ենթարկվում դիսնեյի մյուզիքլներ) քանի որ դա կապված էր քաղաքական երգիծանքի, սև, անպարկեշտ և չար հումորի հետ, նա ստացել է վատ, ծանր R վարկանիշը[18] քանի որ ֆիլմում դիտվում է մեծ քանակությամբ բռնության, հայհոյանքի և անպարկեշտ վերաբերմունքի դրվագներ։ Ի վաստակելով ֆիլմը, որպես կամեյոն ներկա էին Էրիկ Այդլը, Ջորջ Քլունին, Միննի Դրայվերը, Դեյվ Ֆոլին և Մայք Ջաջը։ Հետաքրքիր է, որ հայտնի հեղինակ Սթիվեն Սոնդհայմը «Մեծ, երկար և առանց կրճատումների» ֆիլմը անվանել է լավագույն երաժշտական մյուզիքլը վերջին 15 տարիների ընթացքում[19]։

Մուլտսերիալն այսօր

խմբագրել

Սկսած 4-5-րդ եթերաշրջաններից՝ սերիալը որոշ փոփոխություններ է կրել։ Նախկինում սերիաները հիմնված էին ցնցող, հաճախ նաև աբսուրդային հումորի վրա, որոնց վրա մեծ ազդեցություն ուներ Մոնտի Փայթոնը. Սերիայի ոճի ձևավորման մեջ գլխավորը բրիտանական հումորն էր։ Աստիճանաբար փոփոխվեցին և՛ կերպարները, և՛ ընդհանուր ոճը։ Այսպիսով, «Սքոթ Թենորմանը պետք է մահանա» սերիան, որ ստեղծողները շրջադարձային էին համարում մուլտսերիալի համար[20], առաջին անգամ ցույց տվեց, որ գլխավոր հերոսներից մեկը՝ Էրիկ Քարթմանը, ոչ միայն զզվելի, այլև աշխարհի ամենահրեշավոր երեխան է։ Սերիալում սուր կերպով բարձրացվում է սոցիալական և մշակութային խնդիրները, անդրադարձվում է ահաբեկչության թեմային, արտագաղթին, միասեռականությանը, Թերիի Շայվի հետ կատարված դեպքին և այլն։

9-րդ եթերաշրջանի «Ընդմիշտ լավագույն ընկերներ» սերիան սերիալի պատմության մեջ դարձել է առաջինը, որ ստացել է «Էմմի» մրցանակ։ Այժմ սերալն արդեն ունի 4 «Էմմի». Երկրորդը ստացել է 2007 թվականին «Զբաղվե՛ք սիրով, որ թե Warcraft-ով», երրորդը՝ «Պատկերացումաստանի», չորրորդը՝ «Մարգարտագյուղի» համար։

2007 թվականին 11-րդ եթերաշրջանի շրջանակներում դուրս եկավ առաջին եռասերիան՝ «Պատկերացումաստանը»։ Այս տարբերակը մտածվել էր թողարկել որպես առանձին լիամետրաժ ֆիլմ՝ չնայած նրան, որ դեռ 2006 թվականին Մեթ Սթոունը նշել էր լիամետրաժի թողարկման փոքր հավանականության մասին։ Չնայած սերիաները արտադրվեցին առանձին՝ 2008 թվականի մարտին արտադրվեց DVD տարբերակը՝ «Պատկերացումաստան. Ֆիլմ» (անգլ.՝ Imaginationland։ The Movie)՝ եռասերիայիռեժիսորական տարբերակը՝ լիամետրաժ ֆիլմի տեսքով։ Սերիալի 11-րդ եթերաշրջանը մեծ հաջողություն ունեցավ՝ հասնելով ծայրահեղ բարձր վարկանիշային ցուցանիշների (Այն ամենաբարձրն էր 18-24 տարեկան տղամարդկանց և 200 թվականից նաև 18-49 տարեկանների շրջանում)։

Հայտնի է, որ 2011 թվականին Սթոունն ու Փարկեռը «Comedy Central» ընկերության հետ կնքել են պայմանագիր սերիալի՝ մինչը 2013 թվականը արտադրելու մասին։

Կերպարներ

խմբագրել

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները ամերիկյան դպրոցի 5 աշակերտներ են։ 4-րդ սեզոնում նրանք սովորում էին 3-րդ դասարանում, 412 դրվագից մինչ օրս՝ 4-րդ դասարանում։

Էրիկ Թեոդոր Քարթման

խմբագրել

Այս հերոսի նախատիպն է եղել Արչի Բանկերը։ Էրիկը հաճախ է հանդիսանում վեճերի դրդող և խնդիրներ է առաջացնում սերիաներում։ Նա գռեհիկ է, ագրեսիվ, ունի անառողջ սադիզմ, անհամբեր է, փչացած, թշնամական, կոպիտ։ Նա ռասիստ է, այդ իսկ պատճառով էլ վիրավորում է Կայլին և Ադոլֆ Հիտլերին համարում իր կուռքը։ Երբեմն ծիծաղում է Քենիի վրա իր աղքատության պատճառով։

Սթենլի (Սթեն) Մարշ

խմբագրել

Երբեմն Սթենը կարողանում է գործել առանց մտածելու կամ ոչ այնքան լավ, բայց, որպես կանոն, նա բարեսիրտ ու սթափ մարդ է։ Սովորաբար փորձում է դուրս գալ սկանդալային իրավիճակներից՝ փնտրելով տրամաբանորեն ճիշտ լուծում։ Սթենը խոսողն է և հաճախ ամփոփում կամ մատուցում է ամբողջ շարքի բարոյականությունը. իր տարիքի համար շատ հարցերում շատ խորը կարծիքներ ունի։ Սթենն ապրում է մոր, հայրիկի, քրոջ և պապիկի հետ։ Պապը (Մարվին Մարշ) սովորաբար Սթենին սխալմամբ անվանում է «Բիլի» անունով, ինչպես որ Մարվինի սեփական պապն էր նրան անվանում. նրա ընտանիքը հաճախ օգտագործվում է որպես ամերիկյան արքետիպային ընտանիքի օրինակ։ Սթենը շատ առումներով նման է Թրեյ Փարքերին, ով հնչյունավորում է նրան. Սթենի հայրը, մայրը և քույրը կոչվում են նույնը, ինչ Թրեյ Փարքերի հայրը, մայրը և քույրը՝ Ռենդին, Շերոնը և Շելլին; Թրեյի հայրը երկրաբան է, ինչպես և Ռենդի Մարշը։

Կայլ Բրոֆլովսկի

խմբագրել

Զգայուն թերահավատ, երբեմն ինքնագոհ և ազդված, բայց միշտ անկեղծորեն փորձում է դասեր քաղել։ Ծագումով՝ հրեա։ Ինչպես Սթենը, Կայլը հաճախ խելամիտ գնահատում է իրենց շրջապատող մեծահասակների աննորմալ վարքը, թեև ավելի էմոցիոնալ և սուբյեկտիվ։ Կայլը, ի տարբերություն Էրիկ Քարթմանի, միշտ արտացոլում է իր գործողությունները և փորձում ուղղել իր սխալները. նա շատ ուշադիր է իր սիրելի մարդկանց՝ ընկերների, ծնողների, եղբոր նկատմամբ։ Կայլը շատ առումներով նման է իր ձայնային դերասան Մեթ Սթոունին. նա Կայլի ծնողներին անվանել է իր ծնողների անունով, նրանք ունեն նույն մազերի գույնը, Մեթը, ինչպես մուլտֆիլմի հերոսը, ազգությամբ հրեա է։ Սակայն, ի տարբերություն հերոսի, Մեթը ագնոստիկ է իր հոգևոր համոզմունքներով։

Քենեթ (Քեննի) Մակկորմիկ

խմբագրել

Նա ծայրահեղ անապահով և աղքատ ընտանիքից է։ Հերոսի խոսքը դժվար է տարբերել, քանի որ նա դեմքին կիպ գլխարկ է կրում (այնուամենայնիվ, նրա բոլոր արտահայտությունները իմաստային բեռ են կրում, և Հարավային այգիի բոլոր բնակիչները հասկանում են դրանք)։ Կափարիչը նաև դժվարացնում է Քեննիի դեմքը տեսնելը. սովորաբար միայն աչքերն են երևում; սակայն հայտնի է մի քանի դրվագ, որտեղ նա հանում է նաև գլխարկը։ Քեննիի ամենահայտնի տեսքը՝ առանց գլխարկի, գտնվում է «Մեծ, երկար և առանց կրճատումների» գեղարվեստական ֆիլմի եզրափակիչում։

Առաջին հինգ սեզոնների ընթացքում Քեննին հանդես է գալիս որպես հավերժական զոհ, որը սպանվում է տարբեր ձևերով։ Դա տեղի է ունենում շարքից սերիա, Հազվագյուտ բացառություններով, սովորաբար Քեննի մահը ուղեկցվում է Սթենի «Օ տեր Աստված, նրանք սպանեցին Քեննին», իսկ Կայլը՝ «Տականքներ» (անգլ.՝ Oh my God! They killed Kenny! - You bastards)։ Քեննիի անընդհատ հարություն առնելու պատճառը բացահայտվում է դրվագներից մեկում՝ նրա ծնողները ամեն դրվագում որդի են ծնում, և նա վերածնվում է, նույն տարիքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Fernsehserien.de (գերմ.)
  3. https://www.southparkstudios.com/seasons/south-park/lrnlos/season-25
  4. https://www.imdb.com/title/tt0121955/episodes?season=25
  5. https://www.imdb.com/title/tt0121955/episodes?season=24
  6. https://www.southparkstudios.com/seasons/south-park/wjz4g1/season-24
  7. http://www.imdb.com/title/tt0121955/
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://southpark.cc.com/blog/category/faq
  9. http://2x2tv.ru/series/hit/
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. http://oper.ru/trans/?d=5
  12. http://www.southparkstuff.com/specials/the_spirit_of_christmas_jesus_vs._frosty/
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. http://www.today.com/id/9744344
  17. http://www.imdb.com/title/tt0158983/trivia
  18. http://www.allmovie.com/movie/v180239
  19. Документальный фильм «VH1 Goes Inside South Park».
  20. Հարցազրույց Մեթ Սթոունի հետ (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային այգի (մուլտսերիալ)» հոդվածին։