Բերնարդ Բերենսոն

ամերիկացի արվեստի պատմաբան, իտալական Ռենեսանսի մասնագետ (1865-1959)

Բերնարդ Բերենսոն կամ Բերնսոն (անգլ.՝ Bern[h]ard Berenson, հունիսի 26, 1865(1865-06-26)[1][2][3][…], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[4] - հոկտեմբերի 6, 1959(1959-10-06)[1][5][6][…], Ֆլորենցիա, Իտալիա), ամերիկացի, արվեստի պատմաբան, գեղարվեստի քննադատ, կենդանության օրոք ճանաչում է վայելել և համարվել է խոշոր հեղինակություն՝ ԱՄՆ-ում Իտալական Վերածննդի գեղանկարչության բնագավառում[9]։ Եղել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացի։

Բերնարդ Բերենսոն
անգլ.՝ Bernard Berenson
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1865(1865-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1959(1959-10-06)[1][5][6][…] (94 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանVilla I Tatti
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
Կրոնհուդայականություն[7] և կաթոլիկություն[7]
ԿրթությունՀարվարդի համալսարան (1887)[4], Բոստոնի համալսարան[4] և Բոստոնի լատինական դպրոց[4]
Ազդվել էGiovanni Morelli?
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, գրող, արվեստի քննադատ, կոնոսյեր, արվեստի կոլեկցիոներ և photography collector
ԱմուսինMary Berenson?[8]
Ծնողներհայր՝ Albert Valvrojenski?[8][4], մայր՝ Judith Mickleshanki?[8][4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
 Bernard Berenson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բերնարդ Բերենսոնը ծնվել է ներկայիս Լիտվայի Ալիտուսսկի շրջանում, Վալվրոժենսկիների (Valvrojenski) հրեական ընտանիքում։ Հայրը եղել է Ալտեր Վալվրոժենսկին (Ալբերտ Բերենսոն), մայրը՝ Յուդիֆ Վալվրոժենսկայան (Ջուլյա Բերենսոն)։ Տասը տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում։

Ընտանիք խմբագրել

Բերնարդ Բերենսոնի քույրը՝ Սենդա Բերենսոնը, հայտնի է որպես կանանց բասկետբոլի կանոնների ստեղծող։ Բերնարդի կինը՝ Մերի Սմիթը, արվեստի պատմաբան էր, եղել է Բերտրան Ռասսելի կնոջ քույրը։ Բերենսոնի թոռնուհու զարմիկները՝ Մարիսան և Բերրին, դերասանուհիներ են։ Մարիսան «Կաբարե» ֆիլմի դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Բերրին դերասան Էնտոնի Պերկինսի կինն է եղել և զոհվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով։

Գործունեություն խմբագրել

Բերնարդ Բերենսոնը կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում, 1887-1888 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզում, ապա մեկնել է Հռոմ, որտեղ ծանոթացել է Ջովաննի Մորելլիի և Ջովանի Կավալկազելեի հետ։ Այս ծանոթություններն էապես ազդել են նրա հետագա գործունեության վրա[10]։

Բերենսոնի վաղ շրջանի աշխատանքները շահեկանորեն առանձնացել են Ռասկինի և Պատերի բազմաբառ հետևորդների աշխատանքների ֆոնին իրենց դատողությունների գործնականությամբ, լակոնիկությամբ ու պարզությամբ։ Նա կտրականապես չի ընդունել ժամանակակից արվեստը և չի սիրել մաներիզմը։ Արվեստի ստեղծագործությունների գնահատման Բերենսոնի սուբյեկտիվ-հոգեբանական մոտեցումը օրինակ են բերել շվեցարացի արվեստաբան Հ․ Վյոլֆլինը և պրագմատիզմի և ֆունկցիոնալության հիմնադիր, ամերիկացի հոգեբան Ուլյամ Ջեյմսը։ Ռուս գրող և արվեստաբան Պ.Պ.Մուրատովը «Իտալիայի կերպարները»-ի (1923 թ.) վերջին մասում լայնորեն մեջբերել է Բերենսոնի կարծիքը՝ որպես արվեստագիտության մտքի վերջին խոսք։ Ի վերջո նրա գեղարվեստական հայացքներն արդեն ձևավորված էին «Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչները» (1930 թ.) ընդհանրական աշխատությունը գրելու պահին։

20-րդ դարասկզբի իտալական ռենեսսանսի առաջնագծի նկարիչների նկարների ատրիբուցիայի (Атрибуция) ոչ մի հարց չի լուծվել առանց Բերենսոնի մասնակցության։ Այսպես, նա մեկնել է Կայսերական Էրմիտաժ «Մադոննա Բենուա» կտավի իսկությունը ճշտելու համար, իսկ 1923 թվականին մասնակցել է Լեոնարդոյի «Գեղեցկուհի Ֆերրոներայի» տարբերակներից մեկի աղմկահարույց դատական նիստին։ Բերենսոնը «Շախմատիստներ»-ը վերագրել է նկարիչ Ֆրանչեսկո դի Ջորջոյին, որը հետագայում հայտնվելու էր Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում. նա առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ և այլ՝ երկու կտավները կազմում են ինչ-որ անհայտ ասպետական սիրավեպի սյուժեի կտավի մաս (կասսոնեի նկարազարդ կողմերից մեկը)։

Բերենսոնն՝ իր անզուգական հեղինակության շնորհիվ, հաճախ ոչ ակնհայտ, եղել է մեծահարուստ ամերիկացիների խորհրդատուն՝ «հին վարպետների» նկարների ապօրինի վաճառքի ժամանակ։ Նրա խորհրդով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, եվրոպական հավաքածուների առաջնակարգ կտավներ տեղափոխվել են օվկիանոսից այն կողմ։ Հատկապես հայտնի է նրա համագործակցությունը Իզաբելլա Ստյուարդ Գարդների հետ, որի որակական առումով հազվագյուտ հավաքածուն ցուցադրվում է Բոստոնում, և աշխարհի առաջատար հավաքորդ (անտիկվար) Ջոզեֆ Դավինի հետ։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Բերնարդ Բերենսոնը, կտավների բարեհաջող ատրիբուցիայի համար հավաքորդների վճարի հինգ տոկոսը ստանալու շնորհիվ, դարձել է ունևոր մարդ և գնել է Ի Տատտիի (իտալ.I Tatti) հին վիլլան Ֆիեզոլեում՝ Ֆլորենցիայի մոտակայքում։ Այնտեղ նա մշտական բնակություն է հաստատել, որտեղ մշտապես բնակվել է նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Իտալիայում նրա ներկայությունը զայրացնում էր ֆաշիստներին։ Բերենսոնը վիլլան՝ այնտեղ գտնվող ամբողջ արժեքավոր գեղարվեստական հարստությամբ կտակել է Հարվարդի համալսարանին։

1937 թվականին հանրահայտ քննադատը իր գործնական հարաբերությունները խզել է Դավինի հետ՝ վաշինգտոնյան «Հովիվների երկրպագությունը» (Adoration of the Shepherds (Giorgione)) կտավի ատրիբուցիայի շուրջ ծավալված վիճաբանության պատճառով. ըստ Դավինի հեղինակը Ջորջոնեն էր, իսկ ըստ Բերենսոնի՝ Տիցիանը։ Ժամանակի ընթացքում Դավինի կարծիքն ավելի առաջատար է դարձել, և Բերենսոնի գնահատականները, որոնք ժամանակին անբեկանելի էին համարվում, այժմ չունեն նախկին մեծարժեք կշիռը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Booker M. M. Berenson, Bernard // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T008048
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://itatti.harvard.edu/bernard-berenson
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 http://www.caareviews.org/reviews/2924#.XyL8HMZRVp8
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Kindred Britain
  9. «Berenson, Bernard, né Bernhard Valvrojenski». Dictionary of Art Historians. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. Белоусова, Н. А. Бернард Бернсон и его книга // Живописцы итальянского Возрождения / Б. Бернсон ; пер. с англ. Н. Белоусовой, И. Тепляковой. — М. : Б.С.Г.-Пресс, 2006. — С. 38.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Բերենսոն» հոդվածին։