Բացել գլխավոր ցանկը

Հայնրիխ Վոլֆլին (գերմ.՝ Heinrich Wölfflin, ծնվ. հունիսի 21 1864 թ., Վինթերթուր, մահ. հուլիսի 19, 1945, Ցյուրիխ), շվեյցարացի արվեստաբան։

Հայնրիխ Վյոլֆլին
Heinrich Wölfflin
Heinrich Wölfflin Dührkoop.jpg
Ծնվել էհունիսի 21, 1864(1864-06-21)[1]
Վինտերտուր
Մահացել էհուլիսի 19, 1945(1945-07-19)[2][1][3] (81 տարեկանում)
Ցյուրիխ, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և Հումբոլդտի համալսարան
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Եղել է գիտական ղեկավարQ12362801?
Հայտնի աշակերտներKate Steinitz?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պատվավոր դոկտոր և Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր
ՀայրEduard Wölfflin?
Heinrich Wölfflin Վիքիպահեստում

Մշակել և վարպետորեն կիրառել է գեղարվեստական ոճի վերլուծության մեթոդիկա, որը Վյոլֆինի վաղ շրջանի գործերում ծառայել է որպես «դարաշրջանի հոգեբանությունը» հետազոտելու միջոց («Ռենեսանս և բարոկկո», 1888 թ., «Դասական արվեստ», 1899 թ.)։ Ավելի ուշ, նեոկանտականության ազդեցությամբ, Վյոլֆինն ավելի ու ավելի է սահմանափակել վերլուծության խնդիրները՝ սահմանելով «աշխարհընկալման մեթոդները»՝ վերացարկված ձևական կատեգորիաների համակարգերը, դրանց հանգեցնելով տարբեր դարաշրջանների կամ ժողովուրդների արվեստի բնորոշումը («Արվեստի պատմության հիմնական հասկացությունները», 1915 թ., «Իտալիան և ձևի գերմանական զգացողությունը», 1931 թ.)։

ԿենսագրությունԽմբագրել

Վոլֆլինի արվեստաբանական մոտեցումը համարվում է ֆորմալիստական, որովհետև արվեստի ստեղծագործությունը նա ամենից առաջ դիտում է, որպես արտաքին ձև՝ ոճ։ Նա արվեստի առաջին պատմաբանն էր, որն իր դասախոսություններում հետևողականորեն օգտագործում էր պրոյեկտորներ, ինչը նրան թույլ էր տալիս երկու արվեստի ստեղծագործությունների միջև ուղիղ համեմատություն անել[4]։ Արվեստի պատմության հիմունքներ հիմնարար ստեղծագործությունում նա վերածննդի և բարոկկոյի ստեղծագործությունների համեմատության միջոցով զարգացնում է հինգ հիմնական կոնցեպտուալ հակադրություններ (հակադրությունների զույգեր), որոնցով նկարագրվում են վերածննդի և բարոկկոյի ֆորմալ (ձևային) տարբերությունները։

գծային գեղանկարչական
հարթություն խորություն
փակ բաց
բազմաքանակություն միասնություն
Պարզություն անպարզություն և շարժողունակություն

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118634496 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. RKDartists
  4. Ernst H. Gombrich: Die Kunst der Renaissance I. Norm und Form. Nachdruck Stuttgart: Klett 1985, S. 119. ISBN 3608761462
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 480