Բենձին
Բենձին (լեհ.՝ Będzin [ˈbɛnd͡ʑin]. գերմ.՝ Bendzin; իդիշ՝ בענדין), համայնք Լեհաստանի հարավում Սիլեզյան վոևոդության նույնանուն շրջանում (պովյատում), որի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 37,37 կմ² տարածք։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 57 961, բնակչության միջին խտությունը կազմել է 1545,7 մարդ/կմ²[2][3], 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ համապատասխանաբար 55.183 և 1477 մարդ/կմ²[4][5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բենձին | |||||
լեհ.՝ Będzin | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Մակերես | 37,37 կմ² | ||||
ԲԾՄ | 176 մետր | ||||
Բնակչություն | ▼55 695 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 42-500 | ||||
Պաշտոնական կայք | bedzin.pl(լեհ.) | ||||
| |||||
Բենձինն ընկած է Սիլեզյան լեռներում՝ Վիսլայի վտակ Չեռնա Պժեմշա գետի ափին, արդյունաբերական կենտրոն Դանբրովա ավազանում (համարվում է այդ ավազանի մայր քաղաքը)։
Պատմություն
խմբագրելՊատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1301 թվականին։ 1464 թվականին առևտրի և տոնավաճառների իրավունք է ստացել[6]։ 16-րդ դարի վերջերից եղել է թագավորական քաղաք, ընդգրկվել Կրակովի վոևոդության Պրոշովի պովիատի կազմում[7][8], դարձել Զագլենբե Դանբրովսկե պատմական մարզի մայր քաղաքը[9]։ 1795 թվականին, Լեհաստանի երրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է Պրուսիայի կազմում։ 1807 — 1815 թթ. գտնվել է Վարշավայի հերցոգության, այնուհետև՝ ռուսական կայսրության կազմում։ Բնակավայրի զարգացմանը զգալի թափ է հաղորդել նրա մոտակայքով անցնող Վարշավա-Վիեննա երկաթուղու շահագործումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը նախ ընկել է գերմանացիների, ապա՝ ավստրո-հունգարացիների տիրապետության տակ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Բենձինը տիպական հրեական բնակավայրի տպավորություն է թողել. 1921 թվականի տվյալներով նրա բնակիչների 62,1 %-ը (շուրջ 17.300 մարդ) հրեաներ էին[10]։ Լեհաստանը գրավելուց հետո գերմանացիներն այստեղ ստեղծել են գետտո, որի բնակիչների մեծ մասը նախքան Օսվենցիմի մահվան ճամբար ուղարկվելը պարտադրված աշխատել է գերմանական ռազմական գործարաններում։ 1943 թվականի օգոստոսի 1-ից 3-ը գետտոյաբնակների վերջին խմբին մահվան ճամբար ուղարկելիս տեղի հրեական մարտական կազմակերպության անդամներն ապստամբել են[11]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Բենձինի այն հրապարակը, որտեղ գտնվել է հրեական սինագոգը, կոչվել է ապստամբների պատվին։ 2005 թվականին այդտեղ կանգնեցվել է զոհված հրեաների հիշատակը հավերժացնող հուշասյուն[12]։
Քույր քաղաքներ
խմբագրելԲենձինի քույր քաղաքներն են[13]՝
2022 թվականի մարտին Բենձինը դադարեցրել է իր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Իժևսկ քաղաքի հետ՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած հատուկ ռազմական գործողության[14]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սբ. Երրորդության եկեղեցին
-
Սուրբ Մարիամ եկեղեցին
-
Շրջանային հանրային գրադարանը
-
Միրոշևսկիների պալատը (ներկայումս թանգարան է)
-
Շրջանի վարչակազմի շենքը
-
14-րդ դարում կառուցված ամրոցը
-
Միջնադարյան պարսպի պահպանված հատվածներից
-
Հին շուկայի հրապարակը
-
Երկաթուղային կայարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012415001011-0937899?var-id=1639616&format=jsonapi
- ↑ https://www.polskawliczbach.pl/Bedzin |titulo=Będzin (Silésia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-19 |obra=Polska w liczbach |lingua=polonês
- ↑ https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-19 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
- ↑ «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Category K3, group G7, subgroup P1336. Data for territorial unit 2401011.
- ↑ «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Category K3, group G7, subgroup P2425. Data for territorial unit 2401011.
- ↑ Stan Lewicki, Historja handlu w Polsce na tle przywilejów handlowych (prawo składu), Warszawa 1920, s. 137.
- ↑ Magazin für die neue Historie und Geographie Angelegt, t. XVI, Halle, 1782, s. 12.
- ↑ Województwo krakowskie w drugiej połowie XVI wieku ; Cz. 2, Komentarz, indeksy, Warszawa 2008, s. 94.
- ↑ Jarosław Widawski: Miejskie mury obronne w Państwie Polskim do początku XV wieku. Wydawnictwo Ministerstwa Obrony Narodowej, Warszawa 1973, s. 83.
- ↑ «BĘDZIN» (անգլերեն). Jewish Historical Institute Education. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Бендзин՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Monument to the memory of Będzin Jews (Bohaterów Getta Sq.)» (անգլերեն). Virtual Shtetl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Miasta partnerskie». bedzin.pl (լեհերեն). Będzin. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Będzin zerwał współpracę z rosyjskim Iżewskiem. Mieszkańcy i samorząd wspierają mocno ukraińskie miasto partnerskie - Obuchów» (լեհերեն). 2022 թ․ մարտ. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
Գրականություն
խմբագրել- «Бендин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Mary Fulbrook: A small town near Auschwitz. Ordinary Nazis and the Holocaust. Oxford University Press 2012, ISBN 978-0-19-960330-5.[1]
- deutsche Ausgabe: Eine kleine Stadt bei Auschwitz. Gewöhnliche Nazis und der Holocaust. Klartext Verlag 2015, ISBN 978-3-8375-0980-9.
- Shlomo Netzer: Będzin, in: Encyclopedia of the Holocaust, 1990, S. 157–159
- Będzin, in: Guy Miron (Hrsg.): The Yad Vashem encyclopedia of the ghettos during the Holocaust. Jerusalem : Yad Vashem, 2009 ISBN 978-965-308-345-5, S. 23–29
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.slownik.ihpan.edu.pl/search.php?id=2579
- https://web.archive.org/web/20110222220941/http://towarzystwoprzyjaciol.bedzin.pl/old/przez-wieki.html |
- https://sztetl.org.pl/pl/miejscowosci/b/406-bedzin
- http://dir.icm.edu.pl/pl/Slownik_geograficzny/Tom_I/166
- Բենձինի պաշտոնական կայքէջը
- Բենձին հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի) (polnisch)
- Geschichte der jüdischen Gemeinde in Będzin
- Buch über die untergegangene jüdische Gemeinde Będzin, im Original 430 S.
- ShtetLinks: Będzin – Historische Aufnahmen
- Stadtansicht im Reisealbum des Pfalzgrafen Ottheinrich 1536/37
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենձին» հոդվածին։ |