Բաս Լեոն Դոստ (հոլ.՝ Bas Leon Dost, մայիսի 31, 1989(1989-05-31)[1][2], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ՆԵԿ ակումբի հարձակվող։

Բաս Դոստ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1989(1989-05-31)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում[3]։

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Բաս Դոստը սկսել է ֆուտբոլ խաղալ «Գերմանիկյուս» ակումբի մանկական թիմում։ Մի քանի մրցաշրջան անց նա տեղափոխվեց «Էմմենի» ակադեմիա, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Նիդեռլանդների առաջին դիվիզիոնում։

«Էմմեն»

խմբագրել

Դոստը կարողացավ իրեն դրսևորել ակադեմիայում և 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Էմմենի» հետ։ Նա մրցաշրջանը սկսեց որպես պահեստային խաղացող, բայց աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մոտ էր ֆիննական «Ռովանիեմեն Պալլոսեուրա» տեղափոխվելուն (դա պայմանավորված էր նրանով, որ «Էմմենի» նախկին տեխնիկական տնօրեն Թոմ Սենֆիեն մտավ ֆիննական թիմի մարզչական շտաբ), սակայն գործարքը չկայացավ։ «Էմմենի» կազմում առաջին գոլը Դոստը խփել է 2008 թվականի փետրվարի 8-ին «Ֆորտունա Սիտարդի» դեմ առաջին դիվիզիոնի խաղում։ Ավելի ուշ նա նաև հեթ-տրիկով է աչքի ընկել «Վենդամի» հետ տեղի դերբիում, որում «Էմմենը» հաղթել է 3:2 հաշվով[4]։

«Հերակլես»

խմբագրել

2008 թվականի ամռանը Դոստը 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնի «Հերակլես» ակումբ։ 2009/10 մրցաշրջանում նա 34 խաղում խփել է 14 գոլ, ինչով գրավել է մեծ ակումբների ուշադրությունը։ Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Այաքսը» և «Տվենտեն»։ Արդյունքում Դոստը, իր գործակալ Սրինջոյ վոն Չակրավարտիի խորհրդով, տեղափոխվեց «Հերենվեն»։

«Հերենվեն»

խմբագրել

Դոստն ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2010 թվականի մայիսի 18-ին, ընդ որում տրանսֆերի գումարը կազմել է 3,1 միլիոն եվրո[5]։ Հարձակվողը նոր թիմի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 7-ին ՊՍՎ-ի հետ խաղում, որն ավարտվել է «Հերենվենի» 1:3 հաշվով պարտությամբ։ Երկու շաբաթ անց՝ օգոստոսի 21-ին, նա աչքի ընկավ երկու գոլով ՆԱԿ-ի դարպասը։ 2010/11 մրցաշրջանի ավարտին Դոստը 32 խաղում ունեցել է 13 գոլ։ 2011/12 մրցաշրջանում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԴՈ Դեն Հաագի դեմ խաղում, ինչպես նաև դեկտեմբերի 10-ին «Էքսելսիորի» դեմ արտագնա խաղում խփել է իր թիմի բոլոր 5 գոլերը։ Մրցաշրջանի ավարտից հետո Դոստը 32 գոլով նվաճեց բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուի տիտղոսը։

«Վոլֆսբուրգ»

խմբագրել

2012 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ Դոստը տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ։ Հարձակվողը 5 տարվա պայմանագիր է կնքել[6]։

«Սպորտինգ» (Լիսաբոն)

խմբագրել

2016 թվականի օգոստոսի 28-ին մամուլը հայտարարել էր Բաս Դոստի տեղափոխությունը Լիսաբոնի «Սպորտինգ»[7]։

Հոլանդացի հարձակվողը ստորագրել է «կանաչ-սպիտակների» հետ 4 տարվա պայմանագիրը։ Տրանսֆերի արժեքը, ըստ գերմանական մամուլի, կազմել է մոտ 12 միլիոն եվրո։

2018 թվականի հունիսի 12-ին խզել է պայմանագիրն ակումբի հետ։

2018 թվականի հուլիսի 21-ին նոր պայմանագիր կնքեց «Սպորտինգի» հետ[8]։ 2019/20 մրցաշրջանում Բաս Դոստը տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ»՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[9]։

«Ուտրեխտ»

խմբագրել

2022 թվականի ամռանը տեղափոխվել է հոլանդական «Ուտրեխտ»՝ ակումբի հետ կնքելով մեկ մրցաշրջանի պայմանագիր[10]։

2023 թվականի օգոստոսի 23-ին ՆԵԿ ակումբի հետ կնքել է մեկ մրցաշրջանի պայմանագիր[11]։

Ազգային հավաքական

խմբագրել

Դոստայի հանդիպումները Նիդեռլանդների հավաքականի կազմում

խմբագրել

Ընդհանուր՝ 18 խաղ / 1 գոլ, 9 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային նվաճումներ

խմբագրել

«Վոլֆսբուրգ»

«Սպորտինգ»

  • Պորտուգալիայի գավաթակիր՝ 2018/19
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2018/19

«Բրյուգե»

  • Բելգիայի չեմպիոն՝ 2020/21
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2021

Անձնական նվաճումներ

խմբագրել

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

2023 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[12] Եվրոգավաթներ[13] Այլ[14] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էմմեն 2007/08 23 6 1 0 24 6
Ընդհանուր 23 6 1 0 24 6
Հերակլես 2008/09 27 3 1 0 28 3
2009/10 34 14 3 1 2 1 39 16
Ընդհանուր 61 17 4 1 2 1 67 19
Հերենվեն 2010/11 32 13 2 1 34 14
2011/12 34 32 5 6 39 38
Ընդհանուր 66 45 7 7 73 52
Վոլֆսբուրգ 2012/13 28 8 5 4 33 12
2013/14 13 4 2 1 15 5
2014/15 21 16 6 2 9 2 36 20
2015/16 22 8 2 1 6 1 1 0 31 10
2016/17 1 0 1 1 2 1
Ընդհանուր 85 36 16 9 15 3 1 0 117 48
Սպորտինգ 2016/17 31 34 4 1 6 1 41 36
2017/18 30 27 8 3 11 4 49 34
2018/19 22 15 9 7 4 1 35 23
2019/20 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 84 76 21 11 21 6 1 0 127 93
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2019/20 24 8 2 2 4 0 30 10
2020/21 12 4 1 1 13 5
Ընդհանուր 36 12 3 3 4 0 43 15
Բրյուգգե 2020/21 19 9 1 1 2 0 22 10
2021/22 26 12 5 2 3 0 1 0 35 14
Ընդհանուր 45 21 6 3 5 0 1 0 57 24
Ուտրեխտ 2022/23 22 9 0 0 0 0 22 9
Ընդհանուր 22 9 0 0 0 0 22 9
ՆԵԿ 2023/24 8 3 0 0 0 0 8 3
Ընդհանուր 8 3 0 0 0 0 8 3
Ընդհանուր կարիերայի ընթացքում 430 225 58 34 45 9 5 1 538 269

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Dost stopt als international» (հոլանդերեն). vi.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Voetbal International — Bas Dost». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  5. «AD Eredivisie — Bas Dost naar sc Heerenveen». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  6. «VfL Wolfsburg verpflichtet niederländischen Stürmer bis 2017». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  7. «"SOU UM PURO N.º 9" (28.08.2016)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «"SENTIMENTO PELO SPORTING CP NUNCA MORREU DENTRO DE MIM" (21.07.2018)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Stürmer mit Erfahrung und Torriecher: Bas Dost wird ein Adlerträger (26.08.2019)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Stootkracht en ervaring: Bas Dost versterkt FC Utrecht» (հոլանդերեն). fcutrecht.nl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Bas Dost tekent bij N.E.C.» (հոլանդերեն). nec-nijmegen.nl. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. Кубок Нидерландов, Кубок Германии, Кубок Португалии, Кубок португальской лиги.
  13. Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА.
  14. Матчи плей-офф чемпионата Нидерландов за место в зоне еврокубков, Суперкубок Германии, Суперкубок Португалии, Суперкубок Бельгии.

Արտաքին հղումներ

խմբագրել