Տվենտե (ֆուտբոլային ակումբ)
«Տվենտե» (հոլ.՝ Football Club Twente), նիդերլանդական ֆուտբոլային ակումբ Էնշխեյդե քաղաքից։ Հիմնադրվել է 1965 թվականի հուլիսի 1-ին՝ «Էյնշխեյդե» և «Էյնշխեյդեզե Բոյզ» ակումբների միավորմամբ։ Թիմի տնային խաղերն անցկացվում են «Գրոլս Վեստե» մարզադաշտում։ Վերջինս տեղավորում է ավելի քան 30 հազար հանդիսատես։
Տվենտե | |||
Ամբողջական անուն | Football Club Twente | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Տյուկկերս (հոլ.՝ The Tukkers) Արևելքի պարծանք (հոլ.՝ Trots van het Oosten) | ||
Հիմնադրում | Հուլիսի 1, 1965 | ||
Երկիր | Նիդերլանդներ | ||
Քաղաք | Էնշխեյդե | ||
Մարզադաշտ | Գրոլս Վեստե, Էնշխեյդե | ||
Տարողունակություն | 30 205 | ||
Նախագահ | թափուր | ||
Մարզիչ | Ռենե Հակե | ||
Կայք | |||
Լիգա | Էրեդիվիզի | ||
2021-2022 | 4-րդ տեղ | ||
|
2015-2016 մրցաշրջանում ակումբը հանդես է եկել Էրեդիվիզիում՝ Նիդերլանդների բարձրագույն առաջնությունում։ Զբաղեցրել է 13-րդ տեղը։ Նիդերլանդների առաջնությունում ակումբի ամենամեծ ձեռքբերումը 2009-2010 մրցաշրջանում առաջին տեղն զբաղեցնելն էր։ Բացի դրանից, «Տվենտեն» 3 անգամ հաղթել է Նիդերլանդների գավաթը և մեկ անգամ դարձել Նիդերլանդների սուպերգավաթի հաղթող։
Ակումբի գլխավոր մարզիչը Ռենե Հակեն է՝ ով այդ պաշտոնին նշանակվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ Ալֆրեդ Սխրյոդերի հեռանալուց հետո։
Ձեռքբերումներ
խմբագրելԱզգային
խմբագրել- Էրեդիվիզի
- Հաղթող (1). 2009-10
- Նիդերլանդների գավաթ
- Հաղթող (3). 1977, 2001, 2011
- Ֆինալիստ (4). 1975, 1979, 2004, 2009
- Նիդերլանդների սուպերգավաթ
- Հաղթող (2). 2010, 2011
Միջազգային
խմբագրել- ՈՒԵՖԱ-ի գավաթի ֆինալիստ. 1975
- Ինտերտոտոյի գավաթի հաղթող (1). 2006
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տվենտե (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |