Գիշի, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ 650 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1920 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 11 կմ արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 41 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գիշի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ԲԾՄ700 մետր
Բնակչություն1 234[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գիշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գիշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 2224,46 հա տարածք, որից 1487,11 հա գյուղատնտեսական նշանակության, 576,46 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Ոսկի խաչ», «Բբջամալ», «Ղուլին բաղ», «Մախրջան», «Զավադանց», «Նանունց», «Քյահրիզ», «Բաղունց», «Ղարիբաց», «Բեդունց» և «Մկիչանց»։

Առկա են տուֆի (շահագործվում էր) հանքային պաշարներ։

Գիշին Արցախյան ազատամարտի ժամանակ խմբագրել

1989 թվականին Գիշիում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Մ. Գասպարյան)։ Ջոկատն առաջին ինքնապաշտպանական մարտերը մղել է Գիշիի և Մուշկապատ գյուղի սահմանամերձ տարածքում, 1991-1994 թվականներին առանձին, ապա՝ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, մասնակցել է ԼՂՀ Մարտունու (Ճարտար, Մուշկապետ, Ավդուռ, Նորշեն, Աշան և այլն) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Գիշիից հրամանատարներ են եղել Մ. Գասպարյանը, Վ. Իշխանյանը, Սերժիկ Շամամյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Սերժիկ Շամամյանը (հետմահու), Լ. Բաբայանը, Վ. Իշխանյանը, Կ. Իշխանյանը։ Գիշիից զոհվել է 32 ազատամարտիկ[2][3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Գիշի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1115 մարդ, կա 295 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1244 1260 1206

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վարանդայի այս ականավոր գյուղը հայտնի է իր հնավայրերով, դարավոր բրուստանոցներով, թմբային, կարասային, քարարկղային, դագաղային ձևերի թաղումներով, դամբարաններով։ Այնուամենայնիվ այդ ամենի մեջ Ղլեն Խութ բերդատեղին՝ Գիշին առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում, լեռան կատարին որը բավականին բարձր է։ Ժայռեր են նրա հարավային և արևմտյան անանցանելի կողմերը, շրջապատված էն եղել մյուս մասերը ամուր պարիսպներով։

Այստեղ հնագույն բերդի քարե հաստ պատերի հետքերը դեռ պահպանվում են, աշխարհիկ շինությունների մնացորդները ևս։ Բերդը շրջանաձև է, բերդի շրջապատում գտնվել են ջնարակված կավեղենու մնացորդներ, աղյուսի կտորներ և խեցեղեն անավարտ իրեր։ Հավանապես այստեղ եղել է խեցեգործական արհեստանոց։

Հնադարյան քարանձավներ կան բերդից քիչ ներքև, որոնք հնագիտական տեսակետից հետաքրքիր են և ամրոցի պաշտպանական համակարգի մաս են կազմել։

Գիշիի միջնակարգ դպրոցի թանգարանում հետաքրքրական հավաքածու են կազմում Ղլեն-Խութ, Բըբըհաջ, թրծած թուխ գույնի կճուճները, գծանախշերով սափորները, ճենապակյա սիսեները, զանազան ձևի ուլունքները, խաղողի քարացած սերմերը, կորեկի, ցորենի հատիկները։ Անցյալում այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը։ Այսօր ևս դրանք Գիշիի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից են։

Գիշի-Մարտունու հատվածում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նույնպիսի նյութերի հետ համեմատումը ցույց է տալիս դրանց նմանօրինակությունը Աղջկաբերդ-Առաջաձեր-Գետաբեկի հուշարձաններին, որոնք հատկապես Փոքր Կովկասում տարածված են, ինչպես նաև Սևանա լճի ավազանում[3]։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` սրբատեղի «Ոսկե խաչ» (XVIII-XIX դդ.), աղբյուր (XVIII-XIX դդ.), հաշվառված է 9 հուշարձան։

Ղլեն խութ բերդատեղի խմբագրել

Գիշի, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում գտնվող Ղլեն խութ բերդատեղին գտնվում է բարձր լեռան կատարին։ Բերդատեղիի հարավային և արևմտյան կողմերում անանցանելի ժայռեր են։

Բերդատեղիում տեղ-տեղ դեռ պահպանվում են աշխարհիկ ժամանականերում եղած շինությունններ։ Բերդի շրջակայքում գտնվել են հնադարյա գործիքներ։

Քարանձավեր խմբագրել

Բերդից ներքև գտնվում են քարանձավներ, որոնք ամրոցի պաշտպանական համակարգի մեջ են մտել։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 168 աշակերտներ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 161։
  3. 3,0 3,1 Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղրաբաղի Պատմաճարտարապետական Հուշարձանները. Երևան: Հայաստան. էջ 162. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 225.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)