Արևադարձային սփրու

Արևադարձային սփրու, թերսնուցման հիվանդություն, որը հաճախ հանդիպում է արևադարձային գոտում, դրսևորվում է աղիքային թավիկների ոչ նորմալ հարթեցմամբ և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքմամբ[1]: Այն նշանակալիորեն տարբերվում է ցելիակիայից: Ըստ երևույթի, այն հանդիսանում է էկոլոգիական էնտերոպաթիայի ծանր ձևը[2][3][4]:

Արևադարձային սփրու
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-10K90.1
ՀաճախությունԲնիկների համար 20% է[1]

ԱխտանշաններԽմբագրել

Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր փորլուծությամբ, ջերմությունով և անհանգստության զգացումով, որին, կարճատև փոփոխական շրջանից հետո, հաջորդում է խրոնիկական փորլուծությունը, ստեատորեան, քաշի կորուստը, անորեքսիան և սնուցման անբավարարությունը[1][3]:

Արևադարձային սփրուի ախտանշաններն են՝

  • Փորլուծություն
  • Ստեատորեա կամ ճարպային կղանք (հաճախ տհաճ հոտով և սպիտակավուն գույնի)
  • Դիսպեպսիա
  • Աղեխիթեր
  • Քաշի կորուստ կամ թերսնուցում
  • Թուլություն

Չբուժելու դեպքում արևադարձային սփուով հիվանդների մոտ կարող է զարգանալ սննդարար նյութերի և վիտամինային անբավարարություն[1]: Դրանք կարող են հանդես գալ հետևյալ ախտանշաններով՝

ՊատճառԽմբագրել

Արևադարձային սփրուի պատճառը անհայտ է[1]: Այն կարող է հարուցվել մշտական բակտերիալ, վիրուսային, ամեոբիալ և մակաբուծային վարակներով[5]: Ֆոլաթթվի անբավարարությունը, անբավարար ճարպի ազդեցությունը աղիքային շարժունակության վրա և բարակ աղիքային բակտելիալ ֆոնի կայուն աճը համադրվելով կարող են առաջացնել հիվանդությունը[6]: Ենթադրվում է, որ աղիքում բակտերիալ աճի և արևադարձային սփրուի միջև կապը պայմանավորված է հետվարակային գրգռված աղու համախտանիշով[7]:

ԱխտորոշումԽմբագրել

Արևադարձային սփրուի ախտորոշումը կարող է դժվարացած լինել, քանի որ շատ հիվանդություններ ունեն նմանատիպ ախտանշաններ: Հետևյալ հետազոտության արդյունքները հանգեցնում են՝

  • Էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում աղիքային թավիկների ոչ նորմալ հարթեցում և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքում:
  • Բարակ աղու հյուսվածքի բիոպսիայում բորբոքային բջիջների (ամենահաճախը լիմֆոցիտների) առկյություն:
  • Վիտամիններ A, B12, E, D և K, ինչպես նաև շիճուկային ալբումինի, կալցիումի և ֆոլաթթվի ցածր քանակություն, որոնք հայտնաբերվում են արյան քննությամբ:
  • Կղանքում ավելորդ ճարպի առկայություն (ստեատորեա):
  • Բարակ աղու հաստացած ծալքեր, որոնք տեսանելի են բժշկական վիզուալիզացմամբ:

Արևադարձային սփրուն գլխավորապես տեղակայված է հասարակածից 30 աստիճան դեպի հարավ և հյուսիս: Ոչ վաղ ճանապարհորդությունը դեպի այդ տարածաշրջան կարևոր գործոն է այս հիվանդության ախտորոշման համար, այն մադկանց մոտ, ովքեր ապրում են վերոնշյալ աշխարհագրական տարածաշրջանից դուրս[1]:

Արևադարձային սփրուն պետք է տարբերակված լինի այլ նմանատիպ վիճակներից[4]: Ցելիակիան կամ գլուտեն զգայուն էնտերոպաթիան ունի նմանատիպ ախտանիշներ, թավիկների հարթեցմամբ և բարակ աղու լորձաթաղանթի բորբոքմամբ, և առաջանում է գենետիկորեն զգայուն մարդկանց մոտ սննդով ընդունած գլուտենին ի պատասխան աուտոիմուն խանգարումների հետևանքով: Ներծծման խանգարումներ կարող են նաև առաջանալ նախակենդանիներով հարուցված հիվանդությունների, պալարախտի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, իմունային անբավարարության և աղիների բորբոքային հիվանդության ժամանակ[1]: Էկոլոգիական էնտերոպաթիան ավելի մեղմ արտահայտված, ենթակլինիկական վիճակ է, որը նման է արևադարձային սփրուին[1]:

ԿանխարգելումԽմբագրել

Արևադարձային երկրների այցելուների համար, որտեղ կա այս հիվանդությունը, պրոֆիլակտիկ միջոցառում է հանդիսանում մարդկանց գաստրոէնտերիտից պաշտպանումը: Սա կարող է ներառել միայն շշալցված ջրերի օգտագործումը, ատամների մաքրումը և սննդամթերքի լվացումը, կոյուղաջրերով ջրված մրգերի օգտագործման խուսափումը (կամ մաքրվող մրգերի օգտագործումը, ինչպես բանանը և նարինջը): Հիմնական սանիտարական պայմանները անհրաջեշտ են նվազեցնելու համար ֆեկալ-օրալ ճանապարհով ախտահարումները և էկոլոգիական էնտերոպաթիայի ազդեցությունը զարգացող երկրներում[1]:

ԲուժումԽմբագրել

Արդեն ախտորոշված արևադարձային սփրուն կարելի է բուժել տետրացիկլինի կամ սուլֆամետազոլ/տրիմետոպրիմ (կո-տրիմոքսազոլ) երեքից վեց ամիսների ընթացքում[1][8]: Վիտամին B12-ով և ֆոլաթթվով սննդի հագեցումը կարող է բարելավել ախորժակը և հանգեցնել քաշի վերականգնման[4][9]:

ԿանխատեսումԽմբագրել

Արևադարձային սփրուի կանխատեսումը բուժումից հետո կարող է գերազանց լինել: Այն սովորաբար չի կրկնվում այն մարդկանց մոտ ովքեր ձեռք էին բերել հիվանդությունը ճանապարհորդության ընթացքում: Բնիկների համար հանդիպման հաճախականությունը կազմում է 20%[1], բայց մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ փոփոխությունները կարող են պահպանվել մի քանի տարի[10]:

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Արևադարձային սփրուն տարածված է Կարիբյան կղզիներում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում[1]: Կարիբյան կղզիներում ավելի հաճախ հանդիպում է Պուերտո Ռիկոյում և Հայիթիում: Հարավային հնդկաստանում դիտվել է էպիդեմիկ բռնկում[1]:

ՊատմությունԽմբագրել

Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Ուիլիամ Հիլարիի կողմից[11] 1759 թ. Բարբադոսում[12]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր ուժերի մահերի մեկ վեցերորդը Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում արևադարձային սփրուի հետևանք էր[1]:

Ֆոլաթթվի և վիտամին B12 կիրառումը որպես արևադարձային սփրուի բուժման միջոց առաջ է քաշվել 1940-ականների վերջում Ալաբամայի համալսարանի բժիշկ Թոմ Սփայսի կողմից, Պուերտո Ռիկոյում և Կուբայում հետազոտություններ կատարելու ընթացքում[13][14][15]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Tropical malabsorption»։ Postgrad Med J 82 (974): 779–87։ 2006։ PMC 2653921։ PMID 17148698։ doi:10.1136/pgmj.2006.048579 
  2. Bennett John E., Dolin Raphael, Blaser Martin J. (2014)։ Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases (8 ed.)։ էջ 1298։ ISBN 9780323263733 
  3. 3,0 3,1 «Environmental enteropathy: critical implications of a poorly understood condition»։ Trends Mol Med 18 (6): 328–36։ 2012։ PMC 3372657։ PMID 22633998։ doi:10.1016/j.molmed.2012.04.007 
  4. 4,0 4,1 4,2 «Tropical sprue in 2014: the new face of an old disease»։ Curr Gastroenterol Rep 16 (6): 391։ 2014։ PMC 7088824 ։ PMID 24781741։ doi:10.1007/s11894-014-0391-3 
  5. «'Tropical sprue': some early investigators favoured an infective cause, but was a coccidian protozoan involved?»։ Gut 40 (3): 428–9։ 1997։ PMC 1027098։ PMID 9135537։ doi:10.1136/gut.40.3.428 
  6. «Aetiology and pathogenesis of postinfective tropical malabsorption (tropical sprue)»։ Lancet 1 (8379): 721–3։ 1984։ PMID 6143049։ doi:10.1016/s0140-6736(84)92231-1 
  7. Ghoshal UC, Gwee KA (2017)։ «Post-infectious IBS, tropical sprue and small intestinal bacterial overgrowth: the missing link»։ Nat Rev Gastroenterol Hepatol 14 (7): 435–441։ PMID 28513629։ doi:10.1038/nrgastro.2017.37 
  8. «The Face of Tropical Sprue in 2010»։ Case Rep Gastroenterol 4 (2): 168–172։ 2010։ PMC 2929410։ PMID 20805939։ doi:10.1159/000314231 
  9. «Factors responsible for weight loss in tropical sprue»։ Am. J. Clin. Nutr. 30 (10): 1703–8։ 1977։ PMID 910746։ doi:10.1093/ajcn/30.10.1703 
  10. «Long-term follow-up of antibiotic-treated tropical sprue»։ Ann. Intern. Med. 76 (2): 203–10։ 1972։ PMID 5009590։ doi:10.7326/0003-4819-76-2-203 
  11. Bartholomew C (November 1989)։ «William Hillary and sprue in the Caribbean: 230 years later»։ Gut 30 (Special issue): 17–21։ PMC 1440696։ PMID 2691344։ doi:10.1136/gut.30.spec_no.17 
  12. Hillary William (1759)։ Observations on the Changes of the Air and the Concomitant Epidemical Diseases in the Island of Barbados: To which is Added a Treatise on the Putrid Bilious Fever, Commonly Called the Yellow Fever։ էջեր 277–281 
  13. «The Therapeutic Effect of Folic Acid in Tropical Sprue»։ Science 104 (2691): 75–6։ 1946։ PMID 17769104։ doi:10.1126/science.104.2691.75 
  14. «A note on the effectiveness of vitamin B12 in the treatment of tropical sprue in relapse»։ Blood 4 (10): 1124–30։ 1949։ PMID 18139385 
  15. «Dr. Spies Receives Distinguished Service Medal»։ Journal of the American Medical Association 164 (8): 878։ 1957։ doi:10.1001/jama.1957.02980080048013 

Արտաքին հղումներԽմբագրել

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ