Արմինե Աղայանց (նկարչուհի)

հայ նկարչուհի

Արմինե Աղայանց (հուլիսի 23, 1990(1990-07-23), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, նաև ակտիվորեն զբաղվում է քանդակագործությամբ, ինտերիերի ձևավորմամբ, դեկորատիվ արվեստով, լուսանկարչությամբ և գրաֆիտիով։

Արմինե Աղայանց
Ծնվել էհուլիսի 23, 1990(1990-07-23) (33 տարեկան)
ԾննդավայրՉարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

 

Ծնվել է 1990 թվականին Չարենցավան քաղաքում:Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ։ 12 տարեկանում սկսել է հաճախել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի արվեստի դասերին։ Այնուհետև սովորել է նկարչուհի Նունե Փիլոյանի արվեստանոցում։ 2006 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական դասերին, որից հետո 2006թ ին ընդունվել և մագիստրոսի որակավորումով ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ ՈԻսման երրորդ տարում (2009թ.) նրան հրավիրում են մասնակցելու,միջազգային փորձի փոխանակման ծրագիրը Լիմոժում (Ֆրանսիա), դիզայնի և նկարչության ցուցահանդեսին։ Ուսման տարիներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների:2010 թվականին խմբակային ցուցահանդես է ունեցել Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում իր գեղանկարի ղեկավար, նշանավոր նկարիչ, Սարո  Գալենցի ղեկավարությամբ։ 2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, արժանացել է «Լավագույն թեմատիկ նկար» մրցանակին։2012 թվականից  Հայաստանի  Դիզայներների Միության անդամ է։ 2012 թվականին, Երևանում, մասնակցել է Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շեվրոլե» ցուցահանդես մրցույթին և արժանացել է «Լավագույն միտք» անվանակարգին։ 2012 թվականին նա մասնակցել է Վենետիկի Scuola Del Vetro Abate Zanetti  Murano Venezia «Murano» ապակերգործական ճանաչված դպրոցի կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես-մրցույթին,որտեղ մասնակցում էին 300 և ավել մասնակիցներ,լավագույն 30 մասնակիցներից 9 արժանացան ոսկե մեդալների տարբեր անվանակարգերում, որից երկուսի համար, դրանք են` «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք» Արմինենն արժանացավ ոսկե մեդալների[1] [2]: 2013 թվականին Արմինեին առաջարկվում է Արցախի Դրախտիկ գյուղում նախագծել հուշարձան-աղբյուր նվիրված Արցախյան պատերազմի զոհված հերոսների հիշատակին։ Շուրջ վեց ամիս տևած աշխատանքներից հետո նախագիծը հաստատվում է և 2014 թվականի մայիսի 7-ին տեղի է ունենում հուշարձանի բացումը, որտեղ ներկա են լինում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետը, գյուղապեստը,Ստեփանակերտի քաղաքապետը եւ այլն:2015թվականին Արմինեի երկու լուսանկար մասնակցում է Փարիզի Լուվր թանգարանի ցուցասրահում մեծ ցուցահանդեսի, որից հետո նրա լուսանկարը ընդգրկվում և տպագրվում է երկու գրքերում ՝ «Sky Collection», «Animal Collection» և լուսաբանվում է մի շարք երկրներում[3]։ 2017 թվականին Արմինեն մասնակցում է նշանավոր  Արտ Էքսպո Նյու Յորք 2017 ին ու ներկայացնում է 14 նկար՝ տարբեր ոճերի, չափսերի։ Նյու Յորք Արտ Էքսպոյին մասնակցում են աշխարհահռչակ նկարիչներ, (որոնց թվում են ՝ Andy Warhol, Peter Max, Robert Rauschenberg…) արտ դիլերներ, արվեստաբաններ, կրիտիկներ։ Սա մեծ նվաճում է լինում Արմինեի համար։ Նյու Յորքից հետո Redwood Media Group-ը հրավիրում է Արմինեին մասնակցելու Սան Դիեգոյում կայանալիք ցուցահանդեսին և Արմինեն ընդգրկվում է,մշտական արտիստների ցանկում, այս կազմակերպության կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին՝ Նյու Յորքում, Սան Դիոգոյում, Լաս Վեգասում և Մայամիում։ 2018թ-ի հոկտեմբերին Աղայանցը անհատական բարեգործական ցուցահանդես է անցկացրել Երևանի Royal Classic House-ում, «Իմ հոգու ներկապնակը» խորագրով,որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը[4][5]:Նկարների վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվել է «Իմ քայլը» հիմնադրամին[6]։ 2018 թվականին Արմինեն մասնակցում է Փարիզում Զերվաս Արտ-ի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած միջազգային սիմպոզիում մրցույթին։  Տասը օր ամենօրյա  աշխատանքից հետո լինում է ցուցահանդես և մրցանակաբաշխություն Փարիզում, որտեղ Արմինեն ստանում է ոսկե մեդալ և արձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զերվաս Արտ Աչաիայի կողմից[7]։ 2019 թվականին կայացավ Լեհաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի անկախության 100 ամյակին նվիրված ցուցհանդես մրցույթ Լեհաստանի դեսպանատան և Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի կողմից, որտեղ Արմինեն արժանանում է «Գեղարվեստական լավագույն մշակում» անվանակարգում հաղթող։

Արմինեի ամենաուշագրավ աշխատանքը՝ «Անքնություն» (Insomnia) վերնագրով, եռապատիկ արվեստի գործն է՝ ակրիլ կտավի վրա եւ ոսկե փոշի, որը վաճառվել է128,000 դոլարով[8][9]։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Իտալիայում, Վենետիկում, Նյու Յորքում, Սան Դիեգոյում, Լատվիայում և այլ։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2010թ., 2 խմբակային ցուցահանդես Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։
  • 2011թ.,բարեգործական ցուցահանդես Նարեկացի արվեստի կենտրոն։
  • 2011թ., Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես :Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացել է «Լավագույն թեմատիկ նկարը» մրցանակին։
  • 2012թ., Հայաստանի դիզայներների միությանում խմբակային ցուցահանդես։
  • 2012թ.,Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շևրոլե» ցուցահանդես։ Արժանացել է «Լավագույն միտք» անվանակարգին։
  • 2012թ., Վենետիկ «Murano» ապակերգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես։
  • 2015թ.,«Մի կտոր կրակ» Հայաստանի նկարիչների միություն։
  • 2015թ., Փարիզ, Լուվրի թանգարանում անցկացված ֆոտոցուցահանդես։
  • 2017թ., Նյու Յորք, New York Art Expo-ի ցուցահանդես[10]։
  • 2017թ., Նյու Յորք, Art San Diego ցուցահանդես։
  • 2018թ., Փարիզ, World Federation of Zervas Art Clubs[11]  և Club for UNESCO of Achaia-ի կողմից կազմակերպված սիմպոզիում-մրցույթ ցուցահանդես։ Արժանացել է ոսկե մեդալի։
  • 2019թ.,Լեհաստանի դեսպանատան և Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի համագործակցությամբ «Ինքնություն և Սեր» ցուցահանդես, որտեղ հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական մշակում» անվանակարգում

Մրցանակներ խմբագրել

  • 2011թ. - «Լավագույն թեմատիկ նկար» Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից  ցուցահանդես մրցույթ
  • 2012 թ. - «Լավագույն միտք»,  Վեկար ՍՊԸ-ի կողմից կազմակերպած «Երիտասարդ ստեղծագործ շեվրոլե» ցուցահանդես մրցույթ
  • 2012 թ.-  «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք», Վենետիկի Scuola Del Vetro Abate Zanetti  Murano Venezia դպրոցի կողմից կացմակերպված միջազգային ցուցահանդես մրցույթ
  • 2018թ.- Ոսկե մեդալ և արձան, Ջերվաս Արտի և ՅՈՒՆԵՍԿՕԻ կացմակերպված միջազգային ցուցահանդես մրցույթ
  • 2019թ.- «Գեղարվեստական լավագույն մշակում» Լեհաստանի դեսպանատան և Գեղարվեստի ակադեմիայի կողմից կազմակերպված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TV, ATTIVA (2012-09-04), Premio Murano 2012: premiazioni
  2. «Premio Murano 2012 - Armine Aghayants - maestro Matteo Seguso». Pinterest (անգլերեն).
  3. «The Animal Collection by SeeMe - Issuu». issuu.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 26.
  4. «ԻՄ ՀՈԳՈՒ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ». nuaca.am.
  5. «ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆԵՐԿՎԱԾ ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐՈՎ». nuaca.am.
  6. «Արմինե Աղայանցի կտավերի վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին». armenpress.am.
  7. «ARMINE AGHAYANTS -» (ամերիկյան անգլերեն).
  8. «ARTARMINE | "Insomnia"». www.artarmine.com.
  9. «Armine Aghayants - Anonymous Bidder Buys 'Insomnia' for $128,000». EIN Presswire (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ ապրիլի 1.
  10. «Artexpo New York | New York's Largest Fine Art Trade Fair» (ամերիկյան անգլերեն).
  11. «Zervas Art» (ամերիկյան անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Արմինե Աղայանցն իր արվեստով գրավում է աշխարհը» Bravo.am
  2. «Հայազգի գեղանկարչուհի Արմինե Աղայանցի արվեստը՝ միջազգային հարթակներում (լուսանկարներ)» 1in.am
  3. «Նկարի՛ր այն, ինչը հոգեհարազատ է, անգամ եթե ուրիշները դա չեն հասկանում. Արմինե Աղայանց» style.news.am
  4. «Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը. նկարիչ Արմինե Աղայանց» Արխիվացված 2023-08-14 Wayback Machine www.tert.am
  5. «Դիմանկար» Times.am
  6. «ARTARMINE | Home» www.artarmine.com