Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց

Երևանի դպրոց

Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, մանկական դպրոց Երևանում, հիմնվել է 1958 թվականին։ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ 1959 թվականին կոչվել է նկարիչ Հակոբ Կոջոյանի անունով։

Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1958
Աշակերտներ230
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքkojoyan.schoolsite.am

Պատմություն

խմբագրել

«Հակոբ Կոջոյան կրթահամալիրը» ստեղծվել է Երևանի թիվ 15 միջնակարգ դպրոցի (Երևանի Պերճ Պռոշյանի անվան թիվ 15 դպրոց) և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի քառամյա մանկական դպրոցի (որը հիմնադրվել է 1957 թ. և անվանակոչվել Հ. Կոջոյանի անունով 1958 թ.) բազաների վրա` համաձայն Երևանի քաղաքապետի 28.01.1998 թ. թիվ 8 որոշման և ՀՀԿԳ նախարարի 25.02.1998 թ. N47-Մ հրամանի։

Դասավանդվում են գծանկարչություն, գեղանկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ, արվեստի պատմություն, դիցաբանություն, ռուսաց լեզու, անգլերեն և այլն։

Համալիրն ունի համակարգչային դասասենյակ, որը հնարավորություն է տալիս կրթությունը համապատասխանացնելու ժամանակի պահանջներին, ինչպես նաև՝ երեխաներին ծանոթացնելու նոր մասնագիտությունների (համակարգչային ձևավորում, գրաֆիկա, անիմացիա և այլն)։ Մարզադահլիճը գտնվում է անմխիթար վիճակում, ինչի պատճառով ֆիզկուլտուրայի դասերը անց են կացվում ոչ լիարժեք։

Կրթահամալիրը մշտապես մասնակցում է տարբեր մրցույթների. թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ արժանանալով մրցանակների ու մեդալների։ և հանրակրթական առարկաներ։

Դպրոցի սաների աշխատանքները ցուցադրվել են միութենական և միջազգային (Ֆրանսիայում, ճապոնիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հոլանդիայում) ցուցահանդեսներում։ Մոսկովյան միջազգային մրցույթներում, ՄԱԿ-ի անդամ աֆրիկյան և ամերիկյան երկրների մշակութային կենտրոնում, Լիդիցե և Մարտին քաղաքներում կայացած մրցույթներում դպրոցի 20-ից ավելի սաներ արժանացել են ոսկե մեդալների ու դիպլոմների։ 2018-2019 ուս. տարվա շրջանակներում դպրոցում սովորում է մոտ 500 աշակերտ։ 2019-2020 ուս. տարվա ընդունելության համար երեծաները պետք է հանձնեն քննություն հետևյալ առարկաներից՝ Նկարչություն, Հայոց լեզու և Հանրահաշիվ։

Հայտնի շրջանավարտներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601