Հայաստանի անկախության տոն

Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

Հայաստանի անկախության տոն
25th Independence anniversry day of Armenia.jpg
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ռազմաշքերթ
Տեսակպետական տոն
ԱմսաթիվՍեպտեմբերի 21
Տոնվում էՀայաստան Հայաստան
Հաստատված1991 թվականի սեպտեմբերի 21
Տոնումհրավառություն, համերգներ, ռազմաշքերթ
ԿապվածԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու հետ

ՊատմությունԽմբագրել

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը[1]։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում[2][3]։

ՏոնակատարություններԽմբագրել

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։

Անկախության տոնի ռազմական շքերթԽմբագրել

Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, նախատեսված է նաև 2021 և 2026 թվականներին[4]։

1996Խմբագրել

1996 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ[5]։

1999Խմբագրել

1999 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության ութերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ։ Ռազմական շքերթը գլխավորել է գեներալ մայոր Մանվել Գրիգորյանը, իսկ զորահանդեսը ընդունել է գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

2006Խմբագրել

2006 թվականին տեղի է ունեցել ՀՀ անկախության տասնհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես։ Զորահանդեսը ղեկավարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով զորահանդեսի մասնակիցներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ[6]։

2011Խմբագրել

2011 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդես[7][8][9]։ Զորահանդեսը ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ զորահանդեսը գլխավորել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը[10]։ Հայաստանում Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը առաջին անգամ մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսի ժամանակ[9]։ Ռազմական ոստիկանության, Խաղաղապահ բրիգադի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վետերանները նույնպես մասնակցել են զորահանդեսին[9]։

2016Խմբագրել

2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը՝ Հայաստանի պատմության մեջ[11][12]։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350, 000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները[13]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «: ПРАЗДНИК.BY»։ www.prazdnik.by (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին։ Վերցված է 2017-08-30 
  2. Անկախության օր (Հայաստան) - դասարան․ամ
  3. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է - Մեդիամագ
  4. «Первый был проведен в 1992 году. Тогда шла Карабахская война, армия независимой Республики Армения только формировалась, и военнослужащие прямо с площади отправлялись на фронт. Второй парад состоялся в 1996 году, в честь пятилетия создания армянской армии, когда уже был заключен договор о перемирии. Затем был исторический парад 1999 года, во время которого стоявший на трибуне глава правительства Вазген Саркисян со слезами на глазах приветствовал солдат и от радости и волнения все время стучал рукой по трибуне.» 
  5. pandukht (2011-09-22)։ «Военный парад 1996 года в Ереване»։ Pandukht։ Վերցված է 2017-11-11 
  6. «Armenia Marks Independence Day With Military Parade»։ Human Rights Armenia։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է 2017-09-11 
  7. «Armenia Parades Military Might On Independence Day»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-06-14 
  8. «Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-06-14 
  9. 9,0 9,1 9,2 «Army Displays Military Might on Independence Day | Asbarez.com»։ asbarez.com (en-US)։ Վերցված է 2017-06-14 
  10. «The parade was commanded by Chief of Staff of the Armenian Armed Forces, Colonel-General Yuri Khachaturov. The parade was received by the Armenia’s Defense Minister Seyran Ohanyan.» 
  11. «Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia | Asbarez.com»։ asbarez.com (en-US)։ Վերցված է 2017-04-29 
  12. «Երևանում մեկնարկել է Անկախության 25 ամյակին նվիրված շքերթը»։ Արմենպրես։ Վերցված է 2017-04-29 
  13. «Armenia Showcases New Missiles in Independence Day Parade | Armenian News By MassisPost»։ Armenian News By MassisPost (en-US)։ 2016-09-21։ Վերցված է 2017-04-29 

Տես նաևԽմբագրել