Արման Էլբերտ

երաժիշտ

Արման Ալբերտի Մաղաքյան (դեկտեմբերի 24, 1974(1974-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ, երգահան, շեփորահար։

Արման Էլբերտ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1974(1974-12-24) (47 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր և փողհար
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երգչուհի Արփինե Բեկջանյանի ամուսինն է[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ 1991 թվականին ավարտել է Երևանի Ս. Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը։ 1983-1990 թվականներին սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի շեփորի դասարանում, 1991-1996 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի նախագահական նվագախմբում։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային համերգների, փառատոների, մշակութային միջոցառումների, այդ թվում՝ Մոսկվայում հայկական մշակույթի տասնօրյակին, Առնո Բաբաջանյանի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, Արամ Սաթյանի, Էդգար Գյանջումյանի և այլոց հեղինակային երեկոներին, անհատական և հավաքական համերգների Գերմանիայում, Ֆրանսիայում, բազմաթիվ հեռուստահաղորդումների՝ «Երգ երգոց», «Երկու աստղ», «22:30 Ռետրո», «10-ից 10» հայ-վրացական նախագիծ, տարբեր տարիների ամանորի շոու-ծրագրեր և այլն[2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հեղինակել է «Խոր Վիրապ» ռադիո բեմադրության, «Գրիգոր Լուսավորիչ», «Թափառում» ռոք օպերաների, «Արա Գեղեցիկ» թատերական ներկայացման, «Սպանություն 100 միլիոնով», «Հաշվարկ», «Մեռյալ հովիտ», «Հյուրանոց» ֆիլմերի երաժշտությունները, գործիքավորումը։ Գործիքավորել և կատարել է մի շարք ճանաչված կոմպոզիտորների և հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում`Առնո Բաբաջանյանի, Արամ Սաթյանի, Ռոբերտ Ամիրխանյանի (միայն կատարում), Արթուր Գրիգորյանի, Պարույր Հայրիկյանի, Նարինե Առաքելյանի, Արմինե Հարությունյանի, Արթուր Նիկողոսյանի և այլոց։ Գործիքավորել է բազմաթիվ ստեղծագործություններ ճանաչված երգիչ-երգչուհիների համար, այդ թվում՝ Արփինե Բեկջանյանի, Անահիտ Շարյանի, Վիգեն Ահարոնյանի, Շուշան Պետրոսյանի, Սոնա Շահգելդյանի, Լիանայի, Աննա Խաչատրյանի, Արման Աղաջանյանի և այլոց համար։ Զուգերգով հանդես է եկել ճանաչված երգիչ-երգչուհիների հետ, այդ թվում՝ Սարգիս Մանուկյանի և «Էմփիրեյ» խմբի, Արմեն Ադամյանի, Աննա Խաչատրյանի, Սոնա Շահգելդյանի, Գոռ Սուջյանի, Թիկա Մախալդիանիի և այլոց հետ։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • 1992 թվականին երևանյան Երիտասարդ կատարողների մրցույթում արժանացել է «Գրան Պրիի»
  • 1994 թվականին «Ասուպ» մրցանակաբաշխությունում` «Ասուպ» մրցանակի՝ տարվա լավագույն դեբյուտի համար
  • 1995 թվականին Մոսկվայի երիտասարդ կատարողների միջազգային «Յալթա-Մոսկվա Տրանզիտ» հեռուստափառատոնում՝ 3-րդ մրցանակին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հարսանեկան ֆոտոալբոմ. Արփինե Բեկջանյան և Արման էլբերտ»։ style.news.am։ Վերցված է 2020-09-10 
  2. «AV Production - Արման Էլբերտ»։ avproduction.am։ Վերցված է 2020-09-10