Արթուր Գրիգորյան (երգահան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արթուր Գրիգորյան (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) (հուլիսի 31, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2022, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։
Արթուր Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 31, 1958 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 4, 2022 (63 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ[1][2][3]։
Մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին, երկարատև հիվանդությունից հետո, հիվանդանոցում[4]։
Մրցանակներ, պարգևներ խմբագրել
- 1996 Մովսես Խորենացու մեդալ
- 2005 ԼՂՀ մեդալ
- 2005 «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
- 2008 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- 2003 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 2011 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արթուր Գրիգորյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2018-02-17
- ↑ Արթուր Գրիգորյան, «Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է»
- ↑ Արթուր Գրիգորյան.«Հիշողությունիցս անվերադարձ կջնջեի ծնողիս կորուստը»
- ↑ «Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը»։ CIVILNET։ 2022-02-04։ Վերցված է 2022-02-04
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին