Աննա Խաչատրյան

հայ երգչուհի

Աննա Խաչատրյան (հունիսի 26, 1980(1980-06-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ երգչուհի։

Աննա Խաչատրյան
Ծնվել էհունիսի 26, 1980(1980-06-26)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Աննա Խաչատրյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 26-ին, Երևանում։

1997 թվականին ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 2002 թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը։

1999 թվականի եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի։

2000-01 թվականներին երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։

2004-08 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ որպես մեներգչուհի։ Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում, Հայաստանում։ Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իտալիա, Ղազախստան, Իրան, Իսպանիա և այլուր։

1998 թվականին մասնակցել է Բուլղարիայի «Զոլոտոյ Դիսկ», 2000 թվականին՝ «Դիսքավրի», Ղազախստանի «Ասիայի ձայն», Ուկրաինայի «Սլավյանսկի Բազար», 2001 թվականին՝ Չեխիայի «Յունիվերսթալենտ», Զրենյանիկի երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին մրցանակների, հատուկ դիպլոմի։

2002 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։

2005 թվականին մասնակցել է Իտալիայի «Աշխարհի երգը», 2006 թվականին՝ Նովոռոսիյսկի «Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոներին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակներին[3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

ՁայնասկավառակներԽմբագրել

  • «Կարոտ»
  • «Դեպի վեր»
  • «Տարան, տարան»

ՏեսահոլովակերԽմբագրել

  • «Ձյուն»
  • «Իմ Անի»
  • «Երևան»
  • «Ես ու դու»
  • «Նուբարի բոյը»
  • «Հայաստան աշխարհ»
  • «Տոնածառ ջան տոնածառ»
  • «Երևանյան մեղեդի»
  • «Սուրբ Սարգիս»
  • «Կարոտ» և այլն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=350
  2. 2,0 2,1 2,2 ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
  3. «AV Production - Աննա Խաչատրյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-08-07