Էդգար Գյանջումյան
Էդգար Գագիկի Գյանջումյան (ապրիլի 15, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1]:
Էդգար Գյանջումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1978 (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Պարուսույց Սուրեն Գյանջումյանի թոռն է, Գագիկ Գյանջումյանի որդին։
Կենսագրություն
խմբագրել1995-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Զուգահեռ սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, ավարտել ասպիրանտուրան։ Առաջին անգամ Էդգար Գյանջումյանի հեղինակային ստեղծագործությունը հնչել է 1998 թվականի ապրիլին՝ Հայաստանի հանրային ռադիոյով[2]։ 2004 թվականին ունեցել է երեք մենահամերգ։ Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ՝ Շուշան Պետրոսյան, Նառա, Զարուհի Բաբայան, Նունե Եսայան, Ալլա Լևոնյան և այլք։
Թողարկել է չորս ձայնասկավառակ։ 2008 թվականին ստեղծել է «Օգնեմ» հիմնադրամը, որի նպատակն է օգնել արյան հիվանդությամբ տառապող երեխաներին[3][4]։
Սկավառակագրություն
խմբագրել- New Century Songbook (2001)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Էդգար Գյանջումյան. «Եթե մարդ լավ երաժշտություն է լսում, հետզհետե լավ մարդ կդառնա»
- ↑ «Օգնեմ հիմնադրամ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Գյանջումյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում