Սոնա Շահգելդյան
Սոնա Շահգելդյան (փետրվարի 14, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական փոփ, ջազ երգչուհի։ Առաջին հայ մասնակիցը, ով Նոր ալիք երգի մրցույթում 2010 թվականին հաղթեց։
Սոնա Շահգելդյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1986 Երևան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Երկու տարի սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Ս. Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների Ռուսաստանում, Լատվիայում, Ուկրաինայում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականներ։ 2010 թվականին «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ 2012 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։
Սկավառակագրություն
խմբագրել- «Դեպի երկինք»