Արմանում

(Վերահղված է Արմանիից)

Արմանում, աքքադական և էբլայական սեպագրություններում հիշատակվող երկիր, որը նվազագույնը գոյություն է ունեցել դեռ մ.թ.ա. 23-րդ դարում։ Քաղաքական պատմությունը հայտնի է մեզ հիմնականում աքքադական աղբյուրներից։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Նաիրի
Մ.թ.ա 14-10-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հիմնական հիշատակումներԽմբագրել

Աքքադական աղբյուրներԽմբագրել

Նարամ Սուենի հայտնի սեպագրության մեջ նա պատմում է իր դեմ ապստամված երկրների մասին, որոնց թվում է նաև հյուսիսում գտնվող Արմանում անունով մի երկիր[1]։ Համաձայն «Քութայի թագավոր» էչիկ աշխատության, Նարամ Սուենը բազմաթիվ անգամ պարտություն է կրել Արմանումից. այդտեղ պատմվում է, թե ինչպես նա երեք անգամ զորք է ուղարկում թշնամակ 70 թագավորների բանակի դեմ, այդ թվում նաև Արմանումի (հիշատակվում է խեթական Ուլլիվադա անվանումով), բայց ոչ մի զինվոր կենդանի չի վերադառնում։ Ուլլիվադան գտնվում էր ժամանակակից Ամիդի մոտ[2]։ Ընդ որում Նարամ Սուենի թշնամիները նշված են որպես «ումմանմանդա «Մանդայի բանակ», և այդ եզրը ավելի ուշ կիրառվել է Վան և Ուրմիա լճերի գոտում հյուսիսարևելյան երկրների նշման համար։

Մեկ այլ սեպագրությունում Նարամ Սուենը մասնավորապես ասում է, որ «Աստվածը նրան Արմանումն ու Էբլան է տվել. Արծաթե լեռները և Վերին ծովը»։ Գրությունից պարզ է, որ Էբլայի հյուսիսային տիրույթների կազմում էին գտնվում նաև Ամմանյան լեռները։ Ակնհատ է, որ «Արծաթե լեռերը» հենց դրանք են։ Շարունակելով տրամաբանական շղթան, կարելի է եզրակացնել, որ «Վերին ծովը» իր հերթին պատկանում է Արմանումին։ «Վերին ծով» եզրը օգտագործելիս աքքադական սեպագրությունները միանշնակ ի նկատի ունեն Վանա լիճը, քանի որ Միջերկրական ծովը դրանց մեջ անվանվում է «Ամուրրու ծով», իսկ Սև ծովի մասին ոչ մի գրություն չկա։

Սեպագրություններից մեկում Նարամ Սուենը ասում է, որը նվաճել է Միջագետքից հյուսիս գտնվող Սիմուրում երկիրը և գերի դարձրել Սիմուրումի և Արմենի երկրների իշխաններին։ Ուշագրավ է, որ Նարամ Սուենը ասում է միայն Սիմուրումի նվաճման մասին, բայց գերիացրել է նաև Արմանումի տիրակալին։ Դրանից տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ Արմանում երկիրը գտնվում էր Սիմուրումից հյուսիս, այսինքն Սիմուրումը գտնվում էր Աքքադի և Արմանումի միջև։

Որոշ սեպագրություններում Նարամ Սուենը իրեն «Արմանումի և Էբլայի նվաճող» տիտղոսով է կոչում։

Այլ սեպագրություններից պարզ է դառնում, որ Նարամ Սուենը քանդել է «Էբլան և Արմանումը» և ոչնչացրել Էբլայի թագավորությունը նրա վերջին թագավոր Իբբի Զաքիրի օրոք, որի մասին է վկայում Արմանումի տիրակալ Ռիշի Թեշուբի հարազատ բնագիրը։

Էբլայական աղբյուրներԽմբագրել

Էբլայի ոչնչացումը աքքադական ժամանակաշրջանում հաստատված է հնագիտականորեն։ Էլբայում գտած փաստաթղթերում Արմանում իր այդ անվանման տակ չկա, սակայն հնարավոր է, որ այն համապատասխանում է էբլայական տեքստերում հիշատակվող Արմի երկրին։ Էբլայական սեպագրություններից մեկում Արմին հիշատակվում է Էբլա-Դուլու քաղաքաների ուղղությամբ։ Դուլուն գտնվում էր Ուրսուից հետո, բայց մինչև Իրիդ . Հարան քաղաքները։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Արմանումը (Արմին) գտնվում էր ժամանակակից Ուռհա քաղաքի շրջանում։

Հայտնի է նաև, որ էբլայական աղբյուրներում Արմին միշտ հանդես է գալիս այն քաղաքների շրջաններում, որոն գտնվում է Հայկական լեռնաշարհում կամ շատ մոտ են նրան։ Ուշագրավ են նաև տնտեսագիտական բնույթի այլ փաստաթղթերը Էբլայից։ Այդպիսով, սեպագրություններից մեկու մասնավորապես ասվում է. «Հիանալի որակի գործած զգեստը, մեկը գործած և մյուս զգեստը գույնզգույն՝ տրվում է haj միջնորդին»։ Այնուհետև, երբ ասվում է թանկարժեք ապրանքների բաժանման մասին նորից նշվում է. «Մեկ գործվածք 20 սիքլից ոսկով տրվում է haj-ին». Դրանից հետո Վյաչեսլավ Իվանովը գրում է. «Հատկապես հետաքրքիր է, որ այդ դեպքում հիշատակված մարդը կապված է Արմի շրջանի հետ» և մեջ է բերում հետևյալ քաղվածքը. «գործվածքի1 քուստի Արմիեցի Մուրիի համար։ Սեպագրությունում Արմին հիշատակվում նաև մեկ այլ միջնորդի պատճառով. «գործվածքի 1 քուսիթ, գործած զգեստի 1 աքթում, բարձր որակի 1 գույնզգույն զգեստ արմիացի Մալումի համար»[3].

Ենթադրվող տեղագրությունԽմբագրել

Արմանումի տեղագրության շուրջ վերջնական դիրքորոշում դեռ ընդունված չե։ Առաջարկվում են երկրի աշխարհագրական տեղավորման հետևյալ տարբերակները.

  1. Արմանումը գտնվում էր Սիրիայի հյուսիսում[4],
  2. Արմանումը համապատասխանում էր Ամման Աքարասլիին, որը գտնվում էր Զագրոսյան լեռներում[5],
  3. Որոշ գիտնականներ կարծում են, որ դեռ շուտ է վերջնական որոշում ընդունել և ձեռնպահ են մնում[6]
  4. Ոմանք էլ ասում են երկու Արմանումների մասին. Արմանի Աքարասլի երկրի և Սիրիաում գտնվող Արմանիի մասին[7],.
  5. Մի շարք պատմաբաններ կարծում են, որ Արմանումը իրականում հնագույն Հայաստանն է[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Albright W.F. "A Wawylonian Geographical treatise on Sargon of Akkads Empire, " JAOS 1925, p. 193—245
  2. Խաչատրյան Վ.Ն. «Խեթական կայսրության արևելյան նահանգները», Երևան 1971, 104—107 էջեր, Հարությունյան Ն.Վ. «Ուրարտուի տեղանուններ», Երևան 1985, 150—151 էջեր, 445
  3. Վյաչեսլավ Իվանով «Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры текста гимна Вахагну (Տարբեր ժամանակագրական շերտերի առանձնացումը հին հայերենում և Վահագնի օրհներգի տեքստի սկզբնական կառուվածքի խնդիրը)», ИФЖ, N 4, Երևան 1983։ «Հատկապես հետաքրքիր է, որ այդ դեպքում հիշատակված մարդը կապված է Արմի շրջանի հետ... Արմին դա Նարամ Սինի սեպագրությունների նույն Արմանումն է։ Էբլան ավերվել է մ.թ.ա. 23-րդ դարի կեսում, այսինքն Արմին նվազագույնը գոյություն ուներ արդեն այդ ժամանակ»
  4. Հիմնականում Հալեպի շրջակայքում — Ur Excavations. London 1928, Ungand A., Subartu, Berlin 1936, Gadd S.J. The dynasty of Agade and the Gutian invisions, Cambridge 1980.
  5. Albright W.F. "A Wawylonian Geographical treatise on Sargon of Akkads Empire, " JAOS 1925, p. 212—214, Hrozny B. «Naram-sin et ses ennemis dapres un text Hittie», AO 1929, p. 71-72, Guterbock H.G. «The Sultantepe Tabletes», N.F. 1938, p. 73-75
  6. Frayne D.R. «The royal inscriptions of Mesopotamia», Toronto 1993, p. 132, «История Древнего востока (Հին Արևելքի պատմություն)», Մոսկվա 1983, էջ 250
  7. «Ur Excavations texts», London 1928, p. 79-81, Weinder E. «Das Reich Sargons von Akkad nach Kleinasien», AFO 1952—1953, p. 12-13
  8. Արտակ Մովսիսյան «Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)», Երևան 2005, «Սրբազան լեռնաշխարհ (Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում» Երևան 2004, Անժելա Տերյան, «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում» (հայ.), Երևան 1995, Մարտիրոս Գավուկչյան «Armenia, Subartu and Sumer: the Indo-European homeland and ancient Mesopotamia;», Montreal, 1989, ISBN 0921885008 (հատվածներ), նույնի՝ «The Genesis of Armenian People», Montreal, 1982, Ռաֆայել Իշխանյան «Հայերի ծագմանը վերաբերվող լեզվական աղյուրներ» «Գարուն» № 10, Երևան 1979, նույնի՝ «Պատկերազարդ պատմություն հայոց» Երևան, 1989, Կարապետ Սուքիասյան «Արմենները և Արարատը» (հայ.), Լոս Անջելես1996