Արծվաշեն (գյուղ, Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Արծվաշեն (Արցախ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվաշեն (այլ կիրառումներ)

Արծվաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 78 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 128 կմ հեռավորության վրա։ Մտնում է Արծվաշեն համայնքի մեջ։

Գյուղ
Արծվաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արծվաշեն
Մակերես2819,5 կմ²
Բնակչություն109 մարդ
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արծվաշեն (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արծվաշեն (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Պարսկանք գավառում։ Արծվաշենը տեղաբաշխված է Հակարիի ստորին հոսանքում՝ գետի ձախ ափին՝ Որոտանի հետ միախառնման մասում[1]։

Համայնքը հարթավայրային է, ունի 2819,5 հա տարածք, որից 1550,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 1147,2 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 60 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն խմբագրել

Այստեղ եղած հայկական բնակավայրերի մասին սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն գտնվել։

Խորհրդային տարիներին, երբ արաքսամերձ այս շրջանները բռնակցվեցին Ադրբեջանին, հանրապետության ղեկավարությունը սկսեց իրագործել ադրբեջանցիներով և քրդերով վերաբնակեցնելու քաղաքականությունը[1]։

Նախկին հայկական գյուղի ավերակները մաքրեցին և կառուցեցին Զինախլու անունով բնակավայրը։ Այն Ջեբրայիլի շրջանի կազմի մեջ էր։ Գյուղն ազատագրվեց 1993 թվականին։ 1998 թվականի հունվարից սկսվեց բնակավայրի վերաբնակեցման գործընթացը։ Այստեղ հաստատվեցին Հայաստանի Տավուշի մարզի Արծվաշենից Ադրբեջանի զինուժի ճնշման տակ բռնահանված հայ ընտանիքներ[1]։

Գյուղը ստացավ Արծվաշեն անվանումը։ Առաջին տարում այստեղ հաստատվել էին 80 ընտանիքներ։ Սակայն բնակարանային պայմանների բացակայության պատճառով նրանց մի մասը լքել է նորաստեղծ բնակավայրերը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Արծվաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 35 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 112 97 92

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 712–713.
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 337.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։