Արծվաշեն (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվաշեն (այլ կիրառումներ)

Արծվաշեն, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Արծվաշեն համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԱրծվաշեն գյուղ,
Մխանց գյուղ,
ՎարչկենտրոնԱրծվաշեն գյուղ,
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)203
Տարածք2819,5 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ Համայնքի տարածքն 2819,5 հա է, որից 1147,2 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 78 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 128 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Արծվաշեն համայնքն իր մեջ ներառում է Արծվաշեն և Մխանց գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից։ Առկա էին խմելու ջրի համար շուրջ 60 անհատական ջրհորներ։ Համայնքի տարածքով անցնում էին «Արծվաշեն-1», «Արծվաշեն-2», «Արծվաշեն-3» և «Արծվաշեն-4» ոռոգման ջրատարները[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին Կովսականի ներշրջանային տրանսպորտային համակարգով[2]։

Բնակչություն խմբագրել

Արծվաշեն համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 203 մարդ, որոնք կազմել են 61 տուն։ Նույն թվականի դրությամբ Արծվաշեն գյուղում բնակվել է 109 մարդ, որոնք կազմել են 35 տուն։ Մխանց գյուղում բնակվել է 94 մարդ, որոնք կազմել են 26 տնտեսություն[2]։

Կրթություն խմբագրել

Արծվաշեն համայնքում գործում էր հիմնական դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 15 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 1550,7 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։